Խայտառակ խոստովանություն

Ազգային ժողովում նախորդ տարվա բյուջեի կատարողականի քննարկումն ընթանում է ուշագրավ հայտարարություններով ու ելույթներով։ Ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանն օրինակ խոստովանեց, որ Հայաստանի կառավարությունը չի կարողացել կանխատեսել 2015 թվականի զարգացումները, ինչը հանգեցրել է բյուջեի թերակատարմանն ու տնտեսական ցուցանիշների վատթարացմանը: Պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին ի պատասխան, թե ինչո՞ւ կառավարությունը չի կարողացել կանխատեսել արտաքին ռիսկերն ու անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել, գլխավոր գանձապետը պատասխանեց, որ ոչ ոք չէր կարող դա կանխատեսել: Նա ասաց, որ 2015 թվականի բյուջեն կազմվել էր նախքան այդ տարվա դեկտեմբեր ամիսը, իսկ վատ սցենարները սկսվեցին 2014-ի դեկտեմբերին: «Եթե վերհիշենք 2014 թվականը, ապա կնկատենք, որ 2014 թվականի դեկտեմբերին տեղի ունեցան իրադարձություններ, որոնք ավելացրեցին տնտեսական ցուցանիշների, հետևաբար բյուջետային ցուցանիշների ռիսկերը: Այն, ինչ բյուջեում ներակայացված էր, դրանք հարաբերական առումով կայուն գնահատականներ էին: Ոչ մեկը, ներողություն եմ խնդրում, չէր կարող կանխատեսել, թե ինչպիսի զարգացումներ կունենան մեր հիմնական գործընկեր երկրների տնտեսությունները 2015 թվականի համար: Դրանով էր պայմանավորված, որ որևէ փոփոխություն տեղի չունեցավ բյուջեի մասին օրենքում»,- հայտարարեց Ջանջուղազյանը։ Մինչդեռ տնտեսագետները կանխատեսում էին, որ Հայաստանի գործընկեր երկրներում վիճակը վատանալու է: Դե, իհարկե, Ֆիննախում պետք է մասնագետ լինի, որպեսզի կարողանա ուսումնասիրություն կատարի գործընկեր երկրներում, Ջանջուղազյանը անկեղծ խոստովանել է համակարգի բարձիթողի վիճակի մասին։ ԱԺ անկախ պատգամավոր էդմոն Մարուքյանը Ջանջուղազյանից հետաքրքրվեց ավանդների փոխհատուցման ծրագրից. «Պետությունն ասում է՝ մենք չենք վերադարձնում այդ գումարները, այլ միայն փոխհատուցում: Հիմա փոխհատուցման իր հերթին սպասողը մահանում է, սակայն ժառանգը չի ստանում այդ գումարները, քանի որ դուք ասում եք, թե այդ գումարներն անխզելիորեն կապված են մահացածի հետ: Եթե չեք վերադարձնում այդ գումարները, ապա բյուջեի մեջ ինչպե՞ս եք նշում ամեն տարի, որ պետական պարտքը մարել եք: Այստեղ իրավական կազուս ունենք: Երկու տարի առաջ էլ եմ այս մասին ասել, սակայն ոչինչ չի փոխվել»: ՀՀ Գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը հայտարարեց, որ ավանդները պետական պարտքի մաս չեն կազմում: «Եթե պետական պարտքից չեք հանում այդ գումարները, ուրեմն պետությունը շարունակում է պարտք մնալ քաղաքացուն»,- նկատեց էդմոն Մարուքյանը:Լեւոն Զուրաբյանը հետաքրքրվեց ՀԿ-ների նվիրաբերությունների տողը՝ ինը միլիարդ դրամից ավելի ավելացել է. «Ի՞նչն է դրդել նախատեսված պլանից հետո յոթ մլրդ դրամով ֆինանսավորումը ավելացնել ՀԿ-ների համար: Խնդրում եմ ներկայացրեք այդ ՀԿ-ների ցուցակը, թե այդ ինչ կարիքների մեջ էր կառավարությունը, որ կտրուկ ավելացրել է նրանց ֆինանսավորումը»:Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ այս պահին այդ ցանկը չունի: Նիկոլ Փաշինյանն էլ հեգնեց կառավարությանը: Նա նշեց, որ վերջին չորս տարիների բյուջեներն է ուսումնասիրել ու Կարգին հաղորդման մանրապատումերից մեկը հիշել:«Հիմնանորոգվող բնակարանի սեփականատերը մեկ ամիս հետո գալիս է, մտնում է տուն և արձանագրում, որ նորոգող վարպետը՝ Պետո անունով, որևէ բան չի արել: Հաշիվ է պահանջում, ասում է՝ ի՞նչ ես արել այս մեկ ամսվա ընթացքում: Պետոն ասում է՝ շեֆ ջան, բա եղա՞վ, լուսամուտը դրիմ: Ասում ա՝ բա հետո, Պետոն նորից ասում ա՝ լուսամուտը դրիմ: Ասում ա՝ դնելուց առաջ գյաջ-մյաջ էր թափվել պատագոնիկին, էտի սիրուն հավքիմ, լվացիմ, պլպլցրիմ ու պատուհանը փակիմ: Հիմա նայում ես՝ վախ»,- ասաց Փաշինյանը: Նա նշեց, որ երբ ուսումնասիրում է նախորդ չորս տարիների բյուջեի կատարողականները, բոլոր չորս տարվա փաստաթղթերում գրված է Իրան-Հայաստան բարձր լարման օդային գծի կառուցում:«Ի՞նչ է արվել չորս տարվա ընթաքում: Բյուջեի կատարողականները, որ նայում ենք, կառավարությունն ասում է՝ նախագիծը գծիմ, մրցույթ հայտարարիմ, էլ ոչ մի բան»Ի պատասխան՝ ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանն ասաց. «Բոլոր այն հարցերը, որոնք դուք բարձրացրիք, հավանաբար դա ամբողջ ցանկը չէր, ենթադրում եմ, որ ավելի երկար ցանկ կարող եք ունենալ: Դրանց պարզաբանումները ծրագրերն իրականացնող մարմինները տվել են: Այլ հարց է, որ այդ պատասխանները կարող են ձեզ չբավարարել: Դա մոտեցման հարց է, և միշտ կարելի է բավարարված չլինել արվածով»,- ասաց գլխավոր գանձապետը: Քննարկումը շարունակվում է։ Անի Սահակյան

դիտվել է 48 անգամ
Լրահոս
««Մայր Եկեղեցի» ասելիս «մայր» և «ոչ մայր» եկեղեցիների որևէ դասակարգում չենք ստեղծում». Սամվել դպիր Կարապետյանը բարենորոգել է հազարավոր մարդկանց կյանքեր ու եղել է հազարավորների վերջին հույսը․ Մելոյան Շիրակի պետական համալսարանի ռեկտորը վրաերթի է ենթարկել հետիոտնին «Նախքան բոլորիս Ուսամա Բեն Լադենի հետ համեմատելը՝ սովորիր մտածել». Միհրան Մախսուդյան Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայում գտնվող ավիաբազային հասցված հարվածները Քաղաքակիրթ ձեւով մերժել է Աննա Հակոբյանին․ Հրապարակ Թրաֆիկինգի՞ են ենթարկել Անահիտ Ավանեսյանի որդու գերթանկարժեք մեքենայով զորացրվելը՝ համացանցի վրդովմունքի առիթ Շատ արդիական… Բագրատ Սրբազան «Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա Լեհաստանը որոշում չի ընդունել Ուկրաինային Patriot հրթիռներ փոխանցելու վերաբերյալ. ՊՆ փոխնախարար «Միջազգային հանրությունը պետք է հակազդի Նեթանյահուին». Թուրքիայում խիստ են քննադատել Իսրայելի վարչապետին Անդրանիկ Թևանյանին և Արեգնազ Մանուկյանին Քննչական բաժնից տեղափոխել են ՔԿՀ Վերջին ութ տարում 663 անձ պարգևատրվել է զենքով․ ՆԳՆ Սիսակ Գաբրիելյանի եկամուտներն աճել են. ինչ է նա հայտարարագրել ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը ԱՄՆ-ը կարող է զորքերի մի մասը տեղափոխել Ծոցի երկրներից. The Washington Post Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան Լոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. Բըրնհեմ Երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից․ Նարեկ Կարապետյան Ադրբեջանը դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ Սփյուռքը ռեսուրս է, որին ուժեղացնելը ՀՀ-ին օժտում է պետական կենսունակության նոր էներգիայով. քաղաքագետ Լեհաստանը դառնում է Եվրոպայի ծովային առաջատար տերություններից մեկը․ Տուսկ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am