Ամեն ինչ Armphone-ի մասին. Որ մոդելը որքան արժե և ինչ պարամետրեր ունի

«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» (Technology and Science Dynamics) ընկերությունը հունիսի 6-ին հայ սպառողին ներկայացրեց Արմֆոն (Armphone) առաջին հայկական սմարթֆոնները, որոնք, ըստ արտադրողների, ոչ միայն իրենց արտաքինով և մատչելիությամբ, այլև բարձր կատարողականությամբ կբավարարեն անգամ ամենաբծախնդիր սպառողի պահանջները: «Այսօր բոլորս ականատես կլինենք այն լայն ապրանքացանկին, որն առաջարկում է TSD կազմակերպությունը: Ես նաև հպարտ եմ, որ արդեն մի քանի տարի է` ընկերությունը հաջողությամբ գործունեություն է իրականացնում ազատ տնտեսական գոտում և բարձր տեխնոլոգիաների մշակումով հանդես է գալիս իր սեփական ապրանքանիշով: Կարծում եմ` այսուհետ մենք մեր հարազատներին, ընկերներին ու բարեկամներին պետք է հորդորենք օգտվել հայկական արտադրանքից, որպեսզի այս օրինակով խթանենք բոլոր այն պոտենցիալ արտադրողներին, որոնք ցանկություն ունեն Հայաստանում արտադրություն կազմակերպել»,- իր ողջույնի խոսքում նշեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը, ով նույնպես ներկա էր շնորհանդեսին: Տեխնիկական հնարավորություններն ու առավելությունները Սմարթֆոններն աշխատում են ստանդարտ Android-ով: Երկու մոդելներն աշխատում են Android 6.0-ով, մյուս երեքը՝ Android 5.1-ով: TSD Octa A0520P սմարթֆոնն ունի 5.1-դյույմանոց սենսորային  Full HD էկրան։ Այն ունի 1.3GHz ութամիջուկ պրոցեսոր և 3GB օպերատիվ հիշողություն։ Հեռախոսի ներքին հիշողությունը 32GB է, որը հնարավոր է ավելացնել microSD քարտի միջոցով։  Ինչ վերաբերում է տեսախցիկներին, ապա TSD Octa A0520P ունի 13-Մպ հիմնական տեսախցիկ և 8-մեգապիկսել առաջնային տեսախցիկ։ Հեռախոսն աշխատում է 2 SIM քարտով: Ամենաթանկ մոդելն ունի ալյումինե կորպուս: Առկա են նաև մոդելներ պլաստմասե և անգամ ապակե կորպուսով: Մոդելներից մեկը նույնիսկ ջրակայուն է: Սոցիալական ցանցերում Armphone-ի մասին հրապարակումների տակ թողնված մեկնաբանություններում ամենից շատ հանդիպում էր հետևյալ հարցը՝ որքան է գինը։ Գինն իմանալուց հետո հաջորդ հարցը վերաբերում է տեխնիկական պարամետրերին։ Այս երկուսի համադրությունն է սպառողին հուշելու՝ գնե՞լ այս հեռախոսը, թե՞ ոչ։ Տեխնիկական պարամետրերի մասին վերևում ընդհանուր նշեցինք։ Իսկ գնի մասին արդեն հայտարարվել է՝ հայկական սմարթֆոնների գները տատանվում են 51-151 հազար դրամի միջակայքում: Սակայն սա, իհարկե, բավարար չէ գնորդի համար։ Այդ իսկ պատճառով մենք TSD-ի պաշտոնական կայքից հանել հանել ենք բոլոր 5 մոդելների տեխնիկական բնութագրերը և  գները (սեղմեք նկարների վրա՝ բնութագրերը մեծացնելու համար)։ Նյութի աղբյուրը՝ B4  

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Մոսկվայում տղամարդը ծեծել է աղջկան, ով հրաժարվել է իր հետ ծանոթանալ Ինձ հավերժ հետապնդելու են նրանց պատմություններն այն մասին, թե ինչպես են նրանց սիրելիները զոհվել Ադրբեջանի ավիահարվածներից. կոնգրեսական Շերմանը հանդիպել է Ադրբեջանի ագրեսիայից տուժած հայ կանանց հետ Եվրահանձնաժողովը Ուկրաինային կտրամադրի 35 մլրդ եվրոյի վարկ «Էդ լուրջ ե՞ք ասում»․․․ Փաշինյանն իրեն խայտառակեց (video) #ՈՒՂԻՂ․ Նիկո՛լ, քո միակ մեղքը քո ողջ լինելն է․ Արա Վարդանյան (video) Գուցե կոնկրետ մեսի՞ջ ունի․ մնաց Ադրբեջանի դրոշը դնեք, ու պըրծ (video) Նիկո՛լ, գիտես՝ Բաքվում քո համար ինչ են անելու․ քաղաքցի (video) Արմեն Աշոտյանը դատարանի բակում ողջունում է իր ընկերներին (video) Բացառիկ մանրամասներ․ Սրբազանը խոսում է իր կյանքի մասին (video) Ինչքանով Հիտլերն էր քրիստոնյա, էդքան էլ՝ Նիկոլն է հայրենասեր․ Շարմազանով (video) Փաշինյանը ապատեղեկատվություն է տարածում, թե ՀԱՊԿ-ը չի պաշտպանել Հայաստանին․ Մարիա Զախարովա (video) Կառավարության շենքից Նիկոլը կոնկրետ պատվեր է իջեցրել Արմեն Աշոտյանի գործի վերաբերյալ․ Զոհրաբյան (video) Սա է հայկական իրական ոգին․ Զախարովան՝ «Մայր Հայաստանի» Դոնբաս այցի մասին (video) Ռուբեն Վարդանյանը Բաքվից խայտառակել է Փաշինյանին (video) Ընկեր Արմեն Գրիգորյանին հիշեցնում եմ․․․ Մարիա Զախարովա (video) Փաշինյանի հայտարարությունները հիմք են դառնում ադրբեջանական փաստարկների համար. «Հրապարակ» Վախկոտ օրինախախտը. Էդգար Ղազարյան Երևանում բախվել են «Honda»-ն ու «BMW» մոտոցիկլը. բժիշկները պայքարում են մոտոցիկլավարի և ուղևորի կյանքի համար Սա Հայաստանի նկատմամբ է անհարգալից վերաբերմունք է․ Զախարովան՝ Ֆրանսիայի ԱԳՆ-ի մասին (video) Արտառոց դեպք․ Գլխավոր դատախազության շենքի մոտ քաղաքացին փորձել է վերջ տալ կյանքին Նիկո՛լ, դե ասա՝ Աննան 1,5 մլրդ-ի պարտատոմսերը գնե՞ց․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) ԱԽ քարտուղարն ադրբեջանական թեզեր, նարատիվներ է առաջ մղում, օգտագործում է առիթը` հակառուսական ձևակերպումներ անելու. Տիգրան Աբրահամյան #ՈՒՂԻՂ․ Նիկոլը գիտի՝ իրեն մնացել է երկու ամիս․ Նարինե Դիլբարյան (video) 5-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց․ տաք ջուրը լցրել է վրա ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում չի դադարեցվում տեղահանվածներին 40+10 000 դրամ աջակցությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 20-ին, ժամը 16:15-ին Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am