«Կարգապահ» կոկորդիլոսը
Կոկորդիլոսը ԱՄՆ Ֆլորիդայի նահանգում փողոցն անցել է «զեբրի» վրայով: Ոստիկանությունից հայտնել են, որ 1.5 մ երկարությամբ կոկորդիլոսը նստած է եղել հետիոտնի անցումի մոտ, այնուհետև վեր է կացել եւ վազել «զեբրի» վրայով: «Հետիոտնի» հարմարավետության նպատակով երթեւեկությունը դադարեցվել էր, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
