Թուրքիայի՝ Սուրբ Սոֆիայի տաճարում Ղուրան կարդալու որոշումը Հունաստանը դատապարտել է
RIA Novosti-ն հայտնում է,որ Հունաստանի արտգործնախարարությունը դատապարտել է Թուրքիայի իշխանությունների որոշումը՝ Ռամադանի ընթացքում Ղուրան կարդալ Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարում: «Մենք՝ որպես հետադիմական քայլ ենք որակում ու դատապարտում թուրքական իշխանությունների հայտարարությունը՝ Ղուրան կարդալ Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարում Ռամադանի կապակցությամբ:Ֆանատիզմին սահմանակից մուսուլմանական ծեսերը համաշխարհային մշակութային ժառանգության հուշարձանում անհասկանալի են, անհարգալից վերաբերմունք ու իրականության հետ կապի բացակայության դրսևորում են: Բացի այդ՝ նման գործողությունները համատեղելի չեն ժամանակակից ժողովրդավարական ու աշխարհիկ հասարակությունների հետ»,- ասված է Հունաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մի քանի օր առաջ հայտարարել է, որ մուսուլմանական Ռամադան տոնի ժամանակ ամեն օր Սուրբ Սոֆիայի տաճարում Ղուրան են կարդալու:
