Գերմանիայի 3.5 միլիոն թուրքերը, Թուրքիայի 100.000 հայերն ու Բունդեսթագի որոշումը

Էրդողանը կրկին հիշեց Թուրքիայում ապրող 100.000 հայերին Անկարան շարունակում է Գերմանիայի Բունդեսթագի որոշման անդրադառնալ՝ չմոռանալով նաև հայերին... Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կրկին քննադատել է Գերմանիայի Բունդեսթագին, որը ճանաչել է 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը: Նրա խոսքով՝ «հայկական հարցը» ավելի հաճախ է օգտագործվում որպես շանտաժի միջոց: «Ցեղասպանության մեղադրանքի հնչեցումը այն պետության կողմից, որը ըստ տրամաբանության՝ պետք է վերջինը հանդես գար նմանատիպ պնդումներով, հակասում է մտքերի տարրական ընթացքին: Թող նրանք նախ գնահատական տան Հոլոքոստին և քննարկեն զանգվածային սպանդը Նամիբիայում (19-րդ դարի վերջին-20-րդ դարի սկզբին, երբ այն գերմանական գաղութ էր): Ցանկացած երկրի ետևում, որոնք մեզ սպառնում են Հայոց ցեղասպանության բանաձևերով, մեղքն է և միլիոնավոր անմեղ մարդկանց արյունը… Հայերից միայն օգտվում են: Ամբողջ աշխարհում հայկական հարցը սկսվել է ընկալվել որպես Թուրքիայի դեմ շանտաժի հարմար միջոց կամ նույնիսկ որպես մահակ»,- հայտարարել է Էրդողանը: «Ցանկանում եմ դիմել ողջ Եվրոպային, այդ թվում՝ Գերմանիային. կա՛մ մենք կընդունենք օրակարգային հարցերով արդարացի որոշումներ, կա՛մ Թուրքիան կդադարի լինել Եվրոպայի խնդիրների ճանապարհին պատնեշ: Եվ այդ ժամանակ Եվրոպան միայնակ կմնա իր դժվարությունների հետ», հավելել է Թուրքիայի նախագահը: Էրդողանը հիշեցրել է, որ ներկայումս Թուրքիայում ապրում է 100.000 հայ, որոնց կեսը Թուրքիայի քաղաքացի է, իսկ մյուս կեսը` ոչ, սակայն իրենք աչք են փակում դրա վրա, չեն վտարում նրանց: Էրդողանը հայտարարել է նաև Թուրքիայում հայկական եկեղեցիները վերականգնելու մասին: Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլահ Գյուլը պատասխանել է լրագրողների հարցերին` մեկնաբանելով Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ 2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանի ընդունած բանաձևը։ «Քաղաքական որոշումները խորհրդարանում ընդունվելու հարցեր չեն։ Հարիր չէր Գերմանիային, որը Թուրքիայի հետ այդքան սերտ հարաբերություններ ունի, իսկ այդ երկրում ապրում է 3-4 միլիոն թուրք, որոնցից մի մասը Գերմանիայի քաղաքացիներ են։ Հավանաբար, նախապես արդեն որոշել էին»։ Թուրքիայի վարչապետը կոչ է արել չմոռանալ «հայկական հրոսակախմբերին»: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը կրկին անդրադարձել է 2016թ. Գերմանիայի խորհրդարանում ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծին, ինչպես նաև խոսել Հայոց ցեղասպանության մասին։ «1915թ. թուրքերը կոտորած են արել՝ սա պատմական սուտ է։ Եթե ուզում եք իմանալ, թե որն է ցեղասպանությունը, հիշիր հայկական հրոսակախմբերին, որոնք Առաջին համաշխարհային պատերազմից հետո, ռուսների բռնազավթման օրոք, թշնամու հետ համագործակցելով, Էրզինջանում այրել են կենդանի մարդկանց»։ Իսկ Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը վերստին դատապարտելով Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը, նշել է. «Թուրքիան այնպիսի երկիր չէ, որին կարելի է նմանատիպ պարզունակ քաղաքական խաղերով մղել դեպի անկյուն: Մենք դիմում ենք ողջ աշխարհին. թող իրենց բոլոր փաստաթղթերը ցույց տան պատմաբաններին, թող վեր հանվի 1915թ. դեպքերի վերաբերյալ ճշմարտությունը: Թուրքիայի բոլոր արխիվները բաց են: Թուրքիայի և Գերմանիայի միջև հաստատվել են բարեկամական լուրջ հարաբերություններ` սկսած դեռևս Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակներից: Կարելի է արտահայտվել նաև ժողովուրդների միջև բարեկամության մասին, ինչը շարունակվում է երկար տարիներ: Գերմանիան այսօր լուրջ ուժ է դարձել արդյունաբերության մեջ, և դրանում մեծ դեր ունեն թուրք աշխատավորները, որոնք այնտեղ են մեկնել Թուրքիայից: Խոսքը 3.5 միլիոն թուրքերի մասին է, որոնք ինտեգրվել են Գերմանիայի հասարակությանը», հիշեցրել է Քուրթուլմուշը: Նրա համոզմամբ` Բունդեսթագի բանաձևի նման որոշումները ոչ մի կերպ չեն նպաստի Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը, հող չեն նախապատրաստի դրա համար, զգալի ներդրում չեն ունենա այդ գործընթացում. «Եթե ինչ-որ մեկը ցանկանում է այդ հարաբերությունների կարգավորում, ապա երրորդ երկրները պետք է դադարեն կանգնել Հայաստանի և Թուրքիայի միջև` միջամտելով նրանց գործերին: Նման գործողությունները, հակառակը, պատճառ են դառնում երկրների միջև լարվածության աճին»: Թուրքիան զրկվո՞ւմ է Եվրոպայում իր միակ բարեկամից Թուրքիայի իշխանություններին բարկացրեց այն, որ Վաշինգտոնը ԴԱԻՇ-ի դեմ պայքարում աջակցում է Սիրիայի քրդերին, ում Անկարան համարում է Թուրքիայում իրականացվող ահաբեկչությունների պատասխանատուն: Մոսկվայի հետ Անկարայի հարաբերությունները կտրուկ վատացան անցյալ տարի նոյեմբերին թուրքական զինուժի կողմից ռուսական ինքնաթիռի ոչնչացումից հետո: Էրդողանին կատաղեցրեց Գերմանիայում իրեն ծաղրած հեռուստալրագրող Յան Բեմերմանը. Էրդողանը դատական հայց ներկայացրեց նրա դեմ: Ի հավելումն այս ամենի՝ հինգշաբթի օրը Գերմանիայի Բունդեսթագը ձայների ճնշող մեծամասնությամբ ցեղասպանություն որակեց 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ թուրքերի իրականացրած սպանությունները: Գերմանիան արեց այն, ինչին կտրականապես դեմ է Էրդողանի կառավարությունը, և ինչը աշխատում է թույլ չտալ այլ երկրներում, այդ թվում և՝ ԱՄՆ-ում, նման վերլուծությամբ է հանդես եկել ամերիկյան հեղինակավոր Foreign Policy-ն: Այսպես, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վճռական չգտնվեց այդ սպանությունները ցեղասպանություն որակելու հարցում՝ չնայած 2008թ. նախագահական ընտրապայքարում արված խոստումներին: Գերմանացի պատգամավորները որոշում ընդունեցին բարդ իրավիճակում: ԵՄ-ն փորձում է աջակցել առանց այն էլ կասկածելի թվացող մի ծրագրի, որի համաձայն՝ Թուրքիան պետք է փախստականների լրացուցիչ քանակ ընդունի՝ ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի դիմաց: Անկարան հույս ուներ, որ դա հիմք կլիներ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության համար: Եվ այն, որ Թուրքիան հետ է կանչել Գերմանիայում իր դեսպանին (մի երկիր, որը փախստականների հետ կապված ծրագրի և առանց վիզայի ռեժիմի հիմնական նախաձեռնողն է և Թուրքիայի հիմնական առևտրային գործընկերը ԵՄ-ում) այնքան էլ հաջող քայլ չէ ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին: Վաշինգտոնում Ռազմավարական և միջազգային հետազոտությունների վաշինգտոնյան կենտրոնի թուրքական նախագծի հիմնադիր Բյուլենթ Ալիռըզայի խոսքով՝ դեռ վաղ է խոսել այն մասին, թե որքան լուրջ ազդեցություն կունենա երկու երկրների հարաբերությունների վրա Բունդեսթագի այդ որոշումը: Մերկելը նույնպես անհանգստացած է, թե Գերմանիայի մոտ 3,5 մլն թվաքանակով թուրք համայնքը ինչպես կարձագանքի Բունդեսթագի որոշմանը: «Ես ուզում եմ թուրքական արմատներ ունեցող մարդկանց ասել, որ մենք ոչ միայն ուրախ ենք, որ դուք այստեղ եք, այլև դուք այս երկրի մի հատվածն եք»,- հայտարարել է Մերկելը: Ինչ էլ որ պատահի, ըստ երևույթին, Էրդողանը նույնպես այնքան էլ պատրաստ չէ ամբողջովին խզելու Գերմանիայի հետ կապերը: Ալիռըզայի խոսքով՝ որքան էլ վերջին տարիներին տարբեր երկրների ներկայացուցիչների կողմից Էրդողանի հասցեին ավելի հաճախ են հնչում քննադատական խոսքեր, այնուամենայնիվ, Թուրքիայի իշխանությունները փորձում են վերականգնել հարաբերությունները նախկինում մտերիմ գործընկեր համարվող երկրների հետ: «Դա պետք է դիտել արտաքին աշխարհի հետ Թուրքիայի հարաբերությունների վատթարացման համատեքստում,- ասել է Ալիռըզան,- հարցն այն է՝ կբարելավվի՞, թե՞ կվատթարանա իրավիճակը՝ հաշվի առնելով, որ Գերմանիան, որ մինչ այժմ անվերապահորեն աջակցում էր Թուրքիային, գտնվում է այսպիսի լարված վիճակում: Հարցն առայժմ բաց է մնում»: Մետաքսյա Շալունց

դիտվել է 151 անգամ
Լրահոս
««Մայր Եկեղեցի» ասելիս «մայր» և «ոչ մայր» եկեղեցիների որևէ դասակարգում չենք ստեղծում». Սամվել դպիր Կարապետյանը բարենորոգել է հազարավոր մարդկանց կյանքեր ու եղել է հազարավորների վերջին հույսը․ Մելոյան Շիրակի պետական համալսարանի ռեկտորը վրաերթի է ենթարկել հետիոտնին «Նախքան բոլորիս Ուսամա Բեն Լադենի հետ համեմատելը՝ սովորիր մտածել». Միհրան Մախսուդյան Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայում գտնվող ավիաբազային հասցված հարվածները Քաղաքակիրթ ձեւով մերժել է Աննա Հակոբյանին․ Հրապարակ Թրաֆիկինգի՞ են ենթարկել Անահիտ Ավանեսյանի որդու գերթանկարժեք մեքենայով զորացրվելը՝ համացանցի վրդովմունքի առիթ Շատ արդիական… Բագրատ Սրբազան «Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա Լեհաստանը որոշում չի ընդունել Ուկրաինային Patriot հրթիռներ փոխանցելու վերաբերյալ. ՊՆ փոխնախարար «Միջազգային հանրությունը պետք է հակազդի Նեթանյահուին». Թուրքիայում խիստ են քննադատել Իսրայելի վարչապետին Անդրանիկ Թևանյանին և Արեգնազ Մանուկյանին Քննչական բաժնից տեղափոխել են ՔԿՀ Վերջին ութ տարում 663 անձ պարգևատրվել է զենքով․ ՆԳՆ Սիսակ Գաբրիելյանի եկամուտներն աճել են. ինչ է նա հայտարարագրել ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը ԱՄՆ-ը կարող է զորքերի մի մասը տեղափոխել Ծոցի երկրներից. The Washington Post Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան Լոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. Բըրնհեմ Երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից․ Նարեկ Կարապետյան Ադրբեջանը դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ Սփյուռքը ռեսուրս է, որին ուժեղացնելը ՀՀ-ին օժտում է պետական կենսունակության նոր էներգիայով. քաղաքագետ Լեհաստանը դառնում է Եվրոպայի ծովային առաջատար տերություններից մեկը․ Տուսկ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am