Նեթանյահուն ժամանել է Ռուսաստան
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ժամանել է Ռուսաստան, տեղեկացնում է tass.ru-ն: Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում նրան դիմավորել են Ռուսաստանում Իսրայելի դեսպան Ցվի Հեյֆեցը և ՌԴ նախագահի՝ Մերձավոր Արևելքը և Աֆրիկայի երկրների գծով հատուկ ներկայացուցիչ, ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Բոգդանովը: Ավելի վաղ Իսրայելի վարչապետը Ռուսաստանի հետ հարաբերությունների սերտացումը համարել էր ազգային անվտանգության գործոն:
