Ինչ է ասելու Մերկելն Ալիևի ականջին` ԼՂ-ի հարցով

Բունդեսթագով` դեպի Ղարաբաղյան խնդիր Չեն մարում կրքերը Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո ինչպես Թուրքիայում, այնպես էլ Ադրբեջանում... Մինչ Անկարայից ու Բաքվից հնչում են Գերմանիային դատապարտող հայտարարություններ` այս ֆոնին ուշագրավ տեղեկություն ստացվեց: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով է մեկնելու է Գերմանիա: Հունիսի 7-ին նախատեսված են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ալիևի բանակցությունները, գերմանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայտարարել է գերմանական կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զեյբերտը: Ըստ գերմանական NewsKitchen պարբերականի` պաշտոնյան հայտնել է, որ ուշադրության կենտրոնում կլինեն երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության հարցը: Գերմանիան` ԵԱՀԿ-ն նախագահող երկիր է, այս երկրի հետաքրքրությունն առավել մեծացել է Ղարաբաղյան կարգավորման խնդրում: Մյուս կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչմամբ` Գերմանիան Թուրքիային իր հստակ ուղերձը հղեց` առերեսվել սեփական պատմության հետ և առաջ անցնել` հաշտվելով հայերի հետ... Ղարաբաղյան հարցում  Գերմանիան որոշակի ճնշում կարող է գործադրել նաև Ադրբեջանի ուղղությամբ` ռազմական լուծումը խստորեն բացառելու և բանակցությունների սեղանին վերադառնալու պահանջով: Թերևս, հենց սա էլ Ալիևի ականջին ասելու է Մերկելը: Ի դեպ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որում նշել են, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հաստատել են նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի համաձայնությունը` բանակցությունների հաջորդ փուլն անցկացնել հունիսին` նպատակ ունենալով վերսկսել համապարփակ կարգավորմանն ուղղված բանակցությունները: Միջնորդ երկրները և ԵԱՀԿ-ն նախագահող Գերմանիան, ըստ երևույթին, կոնկրետ անցել է գործի: Հունիսին Սարգսյան-Ալիև ևս մեկ հանդիպում կազմակերպելով` շահագրգիռ երկրները ղարաբաղյան հակամարտության սրումը ամեն գնով խափանելու ծրագիր են իրենց առջև դրել ու առաջ են ընթանում: «Ադրբեջանի ընկերը մեր ընկերն է, նրա թշնամին՝ մեր թշնամին». Թուրք-ադրբեջանական միասնություն «Թուրք-ադրբեջանական եղբայրությունը» շարունակում է «փայլել» նոր գույներով... Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ համատեղ մամուլի ասուլիսում դատապարտել է Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: «Դա անարդար է, երկակի ստանդարտների ցուցաբերում, պատմության խեղաթյուրում: Մենք չենք կարող հանդուրժել դա և չենք հանդուրժի: Բունդեսթագի որոշումը քաղաքական պատվեր է: Այդ հարցն ունի քաղաքական կողմ: Նրանք, հավանաբար, ցանկանում են Թուրքիային ինչ-որ բան հարկադրել, ազդել նրա անկախ քաղաքականության վրա: Հայկական հարցը միայն պատրվակ է, որը մեծ երկրների ձեռքում վերածվել է գործիքի: Ադրբեջանը բախվել է նման իրավիճակի: Նախորդ տարվա հունիսի 12-ին Գերմանիայի խորհրդարանն Ադրբեջանի դեմ ընդունեց անարդար, կեղծիքի վրա հենված բանաձև, ըստ որի՝ Ադրբեջանն իբր խախտում է մարդու իրավունքները: Դա ճիշտ չէ: Ադրբեջանում զարգանում է ժողովրդավարությունը»,- հայտարարել է Ալիևը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Թուրքիան ԼՂ հարցում Ադրբեջանի կողքին է: Ալիևը կողմ է արտահայտվել ստատուս քվոյի փոփոխմանը՝ հավելելով, որ իրենք փորձում են այդ հարցը լուծել բանակցությունների միջոցով: «Ադրբեջանի ընկերը մեր ընկերն է, նրա թշնամին՝ մեր թշնամին: Մենք միշտ աջակցում ենք Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հարցում», հայտարարել է մեկօրյա պաշտոնական այցով Բաքու ժամանած Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Նա ասել է, թե եկել է ժամանակը կանգնեցնելու Հայաստանին, որը «օկուպացրել է ադրբեջանական տարածքների 20 տոկոսը»: «ԵԱՀԿ Մինսկի խումբը մե՛կ հավաքվում, մե՛կ ցրվում է: Խոսքերի ժամանակն անցել է, պետք է գործի անցնել: Մեկ րոպեում որոշում կայացնողները, երբ գործը վերաբերում է Ադրբեջանին և Թուրքիային, հակառակն են անում: Երբ Ադրբեջանի տարածքները ազատագրվեն, այն ժամանակ էլ կլուծվի այդ հակամարտությունը: Ժամանակն է՝ աշխարհը մոռանա երկակի ստանդարտների մասին», -ասել է Յըլդըրըմը: Յըլդըրըմը Բաքու մեկնելուց առաջ տված ասուլիսում կրկին քննադատել է Բունդեսթագի որոշումը` հայտարարելով, որ այն ընդունվել է հայկական լոբբիի ազդեցությամբ: «1915թ. դեպքերի վերաբերյալ Գերմանիայի խորհրդարանում ընդունված որոշումը մեր բարեկամ և դաշնակից երկրի խորհրդարանի պատմական սխալն է», - հայտարարել է Յըլդըրըմը` ընդգծելով, որ բանաձևը ոչ մի նշանակություն չունի և թուրք ժողովուրդը երբեք չի ընդունի այն: Նա նշել է, որ առաջիկա օրերին կհստակեցվեն ձեռնարկվելիք հետագա քայլերը: «Թուրքիան, անկասկած, անհրաժեշտ վերաբերմունք կցուցաբերի: Նախ և առաջ, պետք է նշել, որ այս որոշումը վնասել է թուրք-գերմանական հարաբերությունները», - ասել է Թուրքիայի վարչապետը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am