Էրդողանն ԱՄՆ-ում ներկա կգտնվի Մուհամեդ Ալիի հուղարկավորությանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մեկնելու է ԱՄՆ՝ մասնակցելու աշխարհահռչակ բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիի հուղարկավորությանը: Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Էրդողանի ամերիկյան այցը մեկնարկելու է չորեքշաբթի գիշեր: Բռնցքամարտիկի հուղարկավորությունը տեղի է ունենալու ուրբաթ:
