Բրիտանացի հեծանվորդները մերկ մրցավազք են կազմակերպել
Մեծ Բրիտանիայում տեղի է ունեցել մերկ հեծանվորդների մրցավազք: Daily Star-ի տեղեկությամբ՝ մոտ 250 էնտուզիաստ է հավաքվել Սաութհեմփթոն և Բրիստոլ քաղաքներում: Ամեն քաղաքում մասնակիցներն անցել են 10 կմ ճանապարհ: Մրցույթն անցկացվել է The World Naked Bike Ride ասոցիացիայի միջազգային միջոցառման շրջանակներում: Մասնակիցները հանդես են գալիս հօգուտ ավելի հանդուրժող, անվտանգ և մարմնակառուցվածքի տաբեր տիպեր ընդունող աշխարհի:
