Իսլամիստները 19 եզդի կանանց կենդանի այրել են
The Independent-ը՝ վկայակոչելով քրդական աղբյուրներ հայտնում է,որ Իրաքի Մոսուլ քաղաքում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալները կենդանի այրել են 19 եզդի կանանց: Ակտիվիստ Աբդուլա ալ Մալայի խոսքով՝ կանանց հրապարակավ այրել են երկաթե վանդակներում այն բանի համար, որ նրանք հրաժարվել են սեռական հարաբերություններ ունենալ ԻՊ-ի զինյալների հետ: «Հարյուրավոր մարդիկ կանգնել եւ դիտում էին նրանց մահապատիժը,-պատմել է ալ Մալան:-Նրանց հաշվեհարդարից փրկելու ոչ մի հնարավորություն չկար»:
