Արաբ գործարարի ցնդաբանությունը
Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) Արիֆ Ահմեդ ալ- Զարունի անունով գործարարն աստղաբաշխական գումար է վճարել ավտոմեքենայի «գոլդ» համարանիշ ձեռք բերելու համար: Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, տղամարդը 4.9 մլն դոլար է վճարել, որպեսզի դառնա միայն «1» թիվը կրող համարանիշի տերը: «Իմ սկզբունքն է ամեն ինչում լինել համար 1-ը»,-ասել է գործարարը:

