Այս պահին արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզի Էջմիածնի շրջանի Արաքս գյուղում: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղի բնակչության գրեթե 80 տոկոսը հայտնվել է անելանելի վիճակում: Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Դեկտեմբերի 30-ին և 31-ին տեղացած առատ ձյան հետևանքով գյուղի 90 տոկոս ջերմոցներն ավերվել են՝ վնասելով ջերմոցներում եղած բանջարաբոստանային կուլտուրաները: Վարկով փող ենք վերցրել ու քրտինքով ջերմոցները ցելոֆանապատել ենք, բայց ձյունը իր սև գործն արել է: Դիմել ենք գյուղապետ Ավագ Միքայելյանին՝ խնդրելով, որպեսզի գյուղապետն էլ դիմի Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին: Մեր ուզածն իրենցից ոչ ողորմություն է, ոչ էլ եսիմ ինչեր ենք ուզում. խնդրում ենք, որպեսզի մարզպետը դիմի կառավարություն, որպեսզի կառավարությունը բարի կամք դրսևորի և 1-1,5 տարով սառեցնեն մեր վարկերը, որպեսզի կարողանանք տան էղած-չեղածը, վերջին ապրանքը վաճառենք ու էդ գումարով ջերմոցները նորից վերականգնենք: Մենք իրանցից ոչ գումար ենք ուզում, ոչ էլ ցելոֆան (պոլիէթիլենային ծածկ): Միակ խնդրանքն է վարկերի սառեցում՝ ժամանակավորապես»: Ջերմոցները նշված գյուղի բնակիչների ապրուստի միակ միջոցն է, մարդիկ դրանով են պահում իրենց գոյությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեռ ԽՍՀՄ տարիներից գյուղն ունի գազաֆիկացման խնդիր: Գյուղացիներն ասում էին նաև, որ ամեն համապետական ընտրությունների ժամանակ խոստանում են, որ գյուղում գազի հարցը կլուծվի, սակայն ընտրություններից հետո մոռանում են իրենց խոստումների մասին: «Ո՞վ է տեսել, որ 450 տնտեսություն ունեցող գյուղում երեխաներին տանեն հարևան գյուղերի մանկապարտեզներ: Խոստացան, որ մանկապարտեզի հարցն էլ կլուծեն, կվերանորոգեն, սակայն այդ հարցում էլ խաբեցին: Դրա համար մեր հույսը հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն ու վարչապետ Հովիկ Աբրահամյանն են ու իրանց հավատալով է, որ չենք փորձում ընտանիքներով՝ մեր ու մանուկ, ահել-ջահել հայ-թուրքական սահմանն անցնենք՝ ապաստան խնդրելով անգամ մեր դարավոր թշնամուց»,-ֆոտոլրագրողի հետ զրույցում ասացին գյուղացիները:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը