Գերմանիայի պատմական որոշումը չմսխելու հրամայականը

Գերմանիայի Բունդեսթագը երեկ գրեթե միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: 1915-ի իրադարձությունները 20-րդ դարի առաջին ցեղասպանություն որակող բանաձևին դեմ քվեարկեց ընդամենը մեկ պատգամավոր, արձանագրվեց նաև մեկ ձեռնպահ քվե: Քվեարկությունից առաջ խորհրդարանական բոլոր ուժերը կրկին պաշտպանեցին իշխող կոալիցիայի և ընդդիմադիր կանաչների համատեղ այս նախաձեռնությունը՝ ընդգծելով՝ իրենց նպատակն է ոչ թե մեղադրյալի աթոռին նստեցնել Թուրքիային, այլ ուղերձ հղել, որ պետք է հաշտվել, և դա հնարավոր է միայն սեփական անցյալի հետ առերեսվելու դեպքում: «101 տարի անց կարծում եմ ժամանակն է, որ Գերմանիան՝ որպես երկիր, որը, ցավոք, Օսմանյան կայսրության դաշնակիցն էր, ընդունի՝ ինչ է կատարվել և պատասխանատվություն ստանձնի, ինչը ազդակ կլինի նաև Թուրքիայի համար՝ նոր հայացքով նայելու փաստերին», - հայտարարեց փաստաթուղթն առաջ տանող ուժերից մեկի՝ կանաչների ղեկավար Ջեմ Օզդեմիրը՝ կոչ անելով գործընկերներին չընկրկել պաշտոնական Անկարայից հնչող սպառնալիքների առջև: «Բունդեսթագի պատգամավորներին ոչինչ չի սպառնում իրենց կարծիքը արտահայտելու համար, մինչդեռ Թուրքիայում վտանգի տակ են բոլոր նրանք, ովքեր աջակցում են հայ-թուրքական հաշտեցմանը: Հայ բառը միշտ, այսօր էլ Թուրքիայում հայհոյանք է: Երբեմն ես էլ եմ արժանանում այդ հայհոյանքին, ինչպես իմ ընկեր Հրանտ Դինքը, որ սպանվեց», - ասել է Օզդեմիրը: Վերլուծաբանները փաստում էին, որ դեռևս անցած տարվանից շրջանառվող փաստաթուղթը քվեարկության է դրվում բավական զգայուն մի փուլում, երբ Գերմանիան ու ողջ Եվրամիությունը Թուրքիայի աջակցության կարիքն ունեն ապօրինի միգրանտների հոսքը դադարեցնելու հարցում: Չնայած դրան ու Անկարայից հնչող սպառնալիքներին՝ այսօր ելույթ ունեցած բոլոր պատգամավորները փաստեցին՝ Գերմանիան մեկ դար առաջ աչք փակեց ոճրագործության առջև, այսօր նման բան անելու իրավունք չունի. - «Սա մեղադրանք չէ՝ Թուրքիային, սա խոնարհում է զոհերի հիշատակի առջև, որոնք այդպես էլ հնարավորություն չունեցան այս քննարկմանը ներկա լինելու: Մենք այն ժամանակ՝ լինելով Թուրքիայի դաշնակիցը, լռել ենք, սակայն այսօր պետք է հստակ բառերով նկարագրենք կատարվածը, ցեղասպանությունը կոչենք ցեղասպանություն: Այս հստակությանը զոհերն ու նրանց ժառանգները շատ երկար են սպասել», - հայտարարեց իշխող կոալիցիայի անդամ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Դիտմար Նիտան: Ցեղասպանության հարյուրամյակի խորհրդանիշ անմոռուկով ամբիոնին մոտեցած պատգամավոր Ալբերտ Վայները անգամ հայերեն սկսեց ելույթը՝ «սիրելի հայեր»: Խորհրդարանի նախագահ Նորբերտ Լամերտն էլ ընդգծեց՝ Բունդեսթագի պատգամավորները անցած օրերին բազմաթիվ սպառնալիքներ են ստացել, սակայն որևէ բան չի կարող ճնշել խոսքի ազատությունը Գերմանիայում: Թուրքիայի կառավարության խոսնակը քվեարկությունից անմիջապես հետո առոչինչ որակեց բանաձևերը՝ միաժամանակ ընդգծելով, որ դրա ընդունումը «պատմական սխալ էր» Գերմանիայի խորհրդարանի կողմից: Բանաձևի ընդունման մասին խոսել է նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ պնդելով, թե չնայած որոշ հարցերում ունեցած տարաձայնություններին՝ Գերմանիան ուզում է պահպանել ռազմավարական կապերը Թուրքիայի հետ: «Մենք նաև աջակցում ենք հայ-թուրքական հաշտեցմանը և ուզում ենք լավ հարաբերություններ ունենալ Անկարայի հետ», - ասել է Գերմանիայի կանցլերը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ ասուլիսի ժամանակ: «Հայաստանը ողջունում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի կողմից հայերի և այլ քրիստոնյա ժողովուրդների դեմ իրականացված ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը», - հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը: «Մինչ այսօր Գերմանիան և Ավստրիան, որպես Օսմանյան կայսրության նախկին դաշնակիցներ, ընդունում են Հայոց ցեղասպանության իրականացման մեջ իրենց պատասխանատվության բաժինը, ապա Թուրքիայի իշխանությունները շարունակում են համառորեն ժխտել Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանության անհերքելի փաստը։ Միջազգային հանրությունը հարյուր մեկ տարի սպասում է, որ Թուրքիան կառերեսվի իր պատմությանը», - եզրափակել է Նալբանդյանը: ​​Այսօր եվրոպական արժեքների և թուրքական մերժողականության միջև հստակ գիծ է գծվել: Մի կողմից վերականգնվում է պատմական արդարությունը, Թուրքիային իրենց տեղն են ցույց տալիս, մյուս կողմից ծանր պատասխանատվություն է Հայաստանի ուսերին: ​​​​Օսմանյան Թուրքիայի երբեմնի դաշնակիցներն են սկսել ճանաչել Ցեղասպանությունը` ընդունելով նաև իրենց մեղքը` Գերմանիան, իսկ ավելի վաղ` Ավստրիան: Իրենց մեղսակցությունը փաստելով՝ հնարավորություն են տալիս Անկարային չժխտել անհերքելի փաստերը: Բայց նաև փաստենք, որ այս որոշումները շատ պատասխանատու որոշումներ են Հայաստան պետության համար: Մեզ` ամուր, ազատ, փոքր, բայց բարգավաճող ու լուրջ պետություն դառնալու հնարավորություն են տվել: Մենք կարող ենք օգտվել նման պատմական որոշումներից, կամ մսխել հերթական հիանալի հնարավորությունը... Թամար Բագրատունի

դիտվել է 119 անգամ
Լրահոս
Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am