Ամեն պահի կարող են մտնել Մահարու տուն՝ դուրս գալով հարուստ ավարով

Հայ անվանի բանաստեղծ, արձակագիր Գուրգեն Մահարու կնոջ՝ լիտվուհի Անտոնինա Մահարու մահվան բոթը լրատվականներում հերքվեց, բայց այն եւս մեկ առիթ դարձավ հաղորդակցվելու մերօրյա լեգենդի, խիզախ կնոջ ու տաղանդավոր արձակագրի հետ: Ամանորից հետո Անտոնինա Մահարու առողջական վիճակը կտրուկ վատացել է: Նա ապրում էր միայնակ՝ ցուրտ տանը, օրվա մեծ մասն անցկացնում  անկողնում, հյուրեր չէր ընդունում մինչեւ լրատվականները կգուժեին իր մահվան բոթը: Հիմա նրա տան առանց փական դուռը չի փակվում,լրագրողներ, ծանոթներ, մտերիմներ գնում են տիկնոջը տեսության,  Կասյան փողոցում գտնվող բնակարանի դուռը, որտեղ ժամանակին ապրել ու ստեղծագործել է հայ մեծանուն գրող Գուրգեն Մահարին, տարբերվում է մյուսներից: Խամրած սպիտակով հնամաշ անշուք եւ անփական դռան վրա սակայն վսեմ նստած է <<Գուրգեն Մահարի>> գրությունը:Այստեղ ապրում է նրա այրին, որին ի թիվս այլ լրատվամիջոցների, այցելեցինք մենք: Տան ելումուտը հարազատորեն հսկող հարեւանների հարցուփորձից եւ լրատվականների վերջին օրերի ակտիվության առիթով նրանց  դժգոհությունից հետո ներս մտնելու վաստակ ձեռք բերեցինք: Ներսում օդը սթափեցնող սառնություն ուները, հատակը՝ ճռճռացող, պատերին խորը ճաքեր, լույսը նշմարվում էր միայն խորքում, որը ձմեռվա կացարան էր դարձել Անտոնինա Մահարու համար,  փոքրիկ մի սենյակում, ինչպես ողջ տան պատերին Գուրգեն Մահարու լուսանկարներն են, անկյուններում գրքեր, կտավներ, սենյակում տաքացնող փոքրիկ վառարան, Անտոնինա Մահարին տաք հագուստների մեջ, ոչ մի բողոք չունի, Գրողների միությունն ինչպես ինքն ասաց, իրեն օժանդակում է մտահոգվում իր որպիսությամբ,  ինքը որեւէ մեկին դիմելու, առավել եւս օգնություն խնդրելու կարիք չունի.<<Ես իմ տանն ինձ շատ լավ եմ զգում, ամեն ինչ շատ նորմալ է: Մի քիչ ցուրտ է, բայց դա էլ կանցնի: Կարեւորը ես այստեղ ազատ եմ>> Անտոնինա Մահարին հիշում է, որ ինքը Սիբիր  է տեսել, մինչդեռ հիմա ամենակարեւորը՝ ազատություն ունի, ուրեմն կյանքից դժգոհելու որեւէ պատճառ չունի: Նա միայն մի պատգամ ունի.<<Սիրեք իրար, թող բոլորը սիրով ու խաղաղությամբ ապրեն>>:Մինչդեռ ամեն պահի կարող են մուտք գործել այս տուն եւ այնտեղից դուրս գալ  արժեքավոր գրական ավարով…Թեպետ Գուրգեն Մահարին առաջին ամուսնությունից զավակ ունի, որը հավաքել է հոր գրական արխիվը եւ պատրաստվում է տպագրել այն, սակայն գրողական հանրույթը պնդում է, որ Մահարու տունը եւ տան յուրաքանչյուր իրը թանգարանային նմուշ է:  Գրողների միության ղեկավար Էդվարդ Միլիտոնյանի հակադարձումները, թե Մահարու տանը փակ ու բանալի կա եւ տիկին Անտոնինան էլ իրենց միության ուշադրության ու հոգածության ներքո է, ավելին, որ միության գրադարանի վարիչը պարբերաբար այցելու է տիկնոջը, օգնում եւ այլն, արժանահավատ կհնչեն, եթե այսօր լուծում տրվի օրախնդիր դարձած   տան յուրաքանչյուր իրի գույքագրման հարցը, որպեսզի հետագայում հարուստ ժառանգության փոխարեն ավերակներ չժառանգենք: Անտոնինա Մահարին ամեն ակնթարթ իր եւ Գուրգեն Մահարու աննկուն սիրո պատմությունն է հիշում ու պատգամում բոլորին: Սիբիրում աքսորի ժամանակ է հանդիպել Գուրգեն Մահարուն, իմացել, որ նա թոքախտով է տառապում,  բայց ամուսնացել: <<Իմ ոդիսականում>> տիկին Մահարին  ներկայացրել է իրենց սիրո պատմությունը, որից կներկայացնենք այս հատվածը. <<Գուրգենը վախենում էր, որ թոքախտի մասին իմանալուն պես կհեռանամ ու իրեն կթողնեմ բախտի քմահաճույքին… Բայց, որքան էլ տարօրինակ է, «թոքախտ» բառն ինձ ամենեւին չվախեցրեց: Միայն գիտեի, որ հիմա նա իմ կարիքն ուներ ավելի, քան երբեւէ: Այդ պահին նրանից հեռանալ նշանակում էր՝ սպանել: Ես չէի ուզում սպանել մի մարդու, որն ինձ համար թանկ էր եւ իմ կարիքն ուներ… Ռադիոն ամբողջ ժամանակ հաղորդում էր Ստալինի մահվան մասին: Ոչ միայն սփռում էր սրտակեղեք մեղեդիներ, որը մեզ միայն ուրախություն էր բերում: Դեռ հիվանդանոցում որոշել էինք, որ հարսանիքը կլինի Ապրիլի 5-ին, Զատկի օրը: Հիվանդանոցում իմացա, որ Գուրգենին դուրս էին գրելու Ապրիլի 2-ին: Հաջորդ օրը պիտի գնայի նրա ետեւից: Բայց առավոտյան ժամը տասին հանկարծ ինքը հայտնվեց՝ հոգնած ու գունատ: «Խնդրեցի, որ շուտ բաց թողնեն, մեկ րոպե անգամ չէի ուզում այնտեղ մնալ»,-բացատրեց ինձ: Կյանքումս նման տանջահար մարդ ո՛չ տեսել էի, ո՛չ էլ հետո տեսա: Գուրգենի դեմքը կապտավուն էր, չափից դուրս նիհարած ու հնարավորին չափ ջղային: Արդյո՞ք մտքովս անցնում էր, որ նա դեռ 16 տարի էլ կապրի: Ամենեւին: «Գոնե մի տարի, գոնե մի տարի…»,- ասում էր նա: Եվ ես էլ կրկնում էի՝ գոնե մի տարի: Եվ այսպես, պայքարը հայ գրողի կյանքի համար շարունակվում էր… Պարտքս էի համարում շրջապատել նրան հոգատարությամբ, ուշադրությամբ եւ մինչեւ վերջ մնալ նրան ընկեր: Որքան տանջում էր նրան կյանքը, այնքան ավելի սիրելի էր դառնում ինձ: Չէ՞ որ ես միշտ պարտվածների հետ եմ, իսկ հաղթողները կապրեն եւ առանց ինձ… Որպեսզի հավերժորեն շաղկապեինք մեր բարեկամությունն ու սերը, գնացինք զագս: Պանի Մարիան իսկական հարսանիք էր ձեռնարկել: Մեր հարսանիքին ներկա էին նրան բուժող բժիշկները: Իհարկե` նաեւ մեր հրաշալի Ալիսա Անդրեեւնան: Նա խղճահարված ինձ էր նայում: Բոլորն էին կարծում, որ ես խենթ, բայց ազնիվ քայլ էի անում: Ես որսում էի տարակուսող հայացքները. «Ինչ զարմանալի զույգ է»: Դեռ հիվանդանոցում Ալիսա Անդրեեւնան ասաց, որ տնային պայմաններում թերեւս բուժվի Գուրգենը: Մեր հարսանեկան հանդեսի օրը Գուրգենը գրեց  «Հարսանիք» տխուր բանաստեղծությունը. «Ահա իմ վերջին հարսանիքը, ու հարսնացուն ահա իմ վերջին… բայց դարպասների ետեւում ինձ մահն է սպասում՝ ծաղրաբար հռհռալով»,-մոտավորապես այսպիսին էր նրա բովանդակությունը: Գիտեի, թե ինչ մեծ պատասխանատվություն էի վերցնում վրաս: Եվ այդ զգացումը երբեք չլքեց ինձ: Իսկ վախը՝ չկորցնել այդ տաղանդավոր, անսովոր, բայց եւ հիվանդ մարդուն, ամբողջ կյանքումս կրնկակոխ հետեւեց ինձ եւ թույլ չտվեց ուրախանալ…   >>: Անի Սահակյան

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Թիկնիզյանը արցունքն աչքերին հրաժեշտ է տվել Ցրվենա Զվեզդային խաղացողներին ««Մայր Եկեղեցի» ասելիս «մայր» և «ոչ մայր» եկեղեցիների որևէ դասակարգում չենք ստեղծում». Սամվել դպիր Կարապետյանը բարենորոգել է հազարավոր մարդկանց կյանքեր ու եղել է հազարավորների վերջին հույսը․ Մելոյան Շիրակի պետական համալսարանի ռեկտորը վրաերթի է ենթարկել հետիոտնին «Նախքան բոլորիս Ուսամա Բեն Լադենի հետ համեմատելը՝ սովորիր մտածել». Միհրան Մախսուդյան Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայում գտնվող ավիաբազային հասցված հարվածները Քաղաքակիրթ ձեւով մերժել է Աննա Հակոբյանին․ Հրապարակ Թրաֆիկինգի՞ են ենթարկել Անահիտ Ավանեսյանի որդու գերթանկարժեք մեքենայով զորացրվելը՝ համացանցի վրդովմունքի առիթ Շատ արդիական… Բագրատ Սրբազան «Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա Լեհաստանը որոշում չի ընդունել Ուկրաինային Patriot հրթիռներ փոխանցելու վերաբերյալ. ՊՆ փոխնախարար «Միջազգային հանրությունը պետք է հակազդի Նեթանյահուին». Թուրքիայում խիստ են քննադատել Իսրայելի վարչապետին Անդրանիկ Թևանյանին և Արեգնազ Մանուկյանին Քննչական բաժնից տեղափոխել են ՔԿՀ Վերջին ութ տարում 663 անձ պարգևատրվել է զենքով․ ՆԳՆ Սիսակ Գաբրիելյանի եկամուտներն աճել են. ինչ է նա հայտարարագրել ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը ԱՄՆ-ը կարող է զորքերի մի մասը տեղափոխել Ծոցի երկրներից. The Washington Post Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան Լոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. Բըրնհեմ Երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից․ Նարեկ Կարապետյան Ադրբեջանը դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ Սփյուռքը ռեսուրս է, որին ուժեղացնելը ՀՀ-ին օժտում է պետական կենսունակության նոր էներգիայով. քաղաքագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am