ԴԱԻՇ-ի ահաբեկիչները փորձում են լքել Էլ-Ֆալուջան փախստականների տեսքով
ԴԱԻՇ-ի ահաբեկիչների մի մասը Իրաքի Էլ-Ֆալուջա քաղաքը փորձում է լքել փախստականների տեսքով: Այդ մասին RIA Novosti-ին հայտնել է Իրաքի բրիգադի գեներալ Յահյա Ռասուլ ազ Զուբայդին: «Այսօր անօդաչուից տեսագրություններ են ստացվել, թե ինչպես են ահաբեկիչները հագնում քաղաքացիական հագուստներ՝ դեն նետելով իրենց շորերը: Դրանից հետո նրանք փորձում են խառնվել տեղի բնակչությանը և քաղաքից դուրս գալ փախստականների տեսքով: Սակայն, մենք քաղաքում գտնվող ահաբեկիչներրի մասին ճշգրիտ տվյալներ ունենք»,- հայտարարել է նա: Իրաքի զինվորականները և շիա աշխարհազորը միջազգային կոալիցիայի աջակցությամբ Էլ-Ֆալուջայի ազատագրման գործողությունները սկսել են մի շաբաթ առաջ: Այդ ընթացքում ազատագրվել է մի քանի բնակավայր, ինչպես նաև սպանվել է ԴԱԻՇ-ի քաղաքային բջջի ղեկավարը՝ հայտնի Հաջի Համզա անունով:
