Միգրացիոն ճգնաժամը Եվրոպայում
Վիեննայում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զաները, ներկայացնելով միգրացիոն երթուղիներում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ԵԱՀԿ կողմից մշակված ծրագիրը, նշել է, որ միգրացիոն ճգնաժամը կարող է դառնալ երկարաժամկետ: «Ճգնաժամն ինքը երկարաժամկետ է, և մենք պետք է դրանով լրջորեն զբաղվենք: Բալկանյան երթուղին փակելուց հետո փախստականների հոսքի կրճատման հետ մեկտեղ մարդկաց անօրինական տեղափոխումների շուկան ընդհակառակը` աճել է»,- ասել է նա: Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի գծով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Մադինա Յարբուսինովան էլ նշել է, որ Եվրոպայում իրադրությունը փախստականների համար լրացուցիչ ռիսկեր է ստեղծում, որոնք կարող են դառնալ մարդկանց թրաֆիքինգով զբաղվողների զոհ:
