Դա 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր. New York Times

Ինչ-որ մեկի կողմից Թուրքիայի մութ անցյալի մասին խոսելը այդ երկիրը հիստերիայի է հասցնում, և դա արդեն դարձել է գրեթե ամենամյա իրադարձություն: Այս անգամ այդ երկիրը հետ է կանչել Բեռլինից իր դեսպանին և սպառնացել սարսափելի հետևանքներով, երբ Գերմանիայի խորհրդարանը հունիս 2-ին ավելի քան հարյուր տարի առաջ Օսմանյան Թուրքիայում ապրող հայերի կոտորածը որակեց որպես ցեղասպանություն: Հենց այդպես է Թուրքիան վարվում ամեն անգամ, երբ օտար երկրի կառավարություն համարձակվում է վիճարկել թուրքական պնդումներն այն մասին, թե հայերը ոչնչացել են Առաջին աշխարհամարտի դաժան մշուշում, այլ ոչ թե ժողովրդին ոչնչացնելու կանխամտածված գործողության հետևանքով: Այս մասին հոդված է հրապարակել ամերիկյան New York Times պարբերականի խմբագրական խորհուրդը` «Այո, դա Ցեղասպանություն է» վերտառությամբ: «Դա 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր: Պատմաբաններն առանց որևէ կասկածի հաստատել են, որ ավելի քան 1.5 միլիոն հայեր 1915-1916 թվականներին սպանվել են կամ մահվան երթի դուրս բերվել անկում ապրող Օսմանկան կայսրությունում, որը վախենում էր, որ հայերն ու մյուս քրիստոնյա փոքրամասնությունները կարող էին պատերազմում կանգնել Ռուսաստանի կողքին: Հայերի համար, որոնցից միլիոնավորները ցրվեցին ողջ աշխարհում, կոտորածները որպես ցեղասպանություն ճանաչելը երկարատև և զգայուն ազգային առաքելություն է եղել, որը պսակվել է ավելի քան 20 երկրների կողմից այդ փաստի ճանաչմամբ»,- գրում է ամերիկյան պարբերականը: New York Times-ը փաստում է` որքան ավելի շատ երկիր է ճանաչում Հայոց ցեղասպանությունը, այնքան ավելի ագրեսիվ է Թուրքիան փոթորկվում ու բղավում: Պարբերականը նշում է, որ տարիներ առաջ, երբ Էրդողանը դեռ վարչապետ էր, թվում էր, թե նա պատրաստ է հայկական հարցում հաշտեցման դիրքորոշում դրսևորել: Սակայն դա երբեք չպատահեց: Ավելին, Էրդողանը սպառնաց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, որ բանաձևը լրջորեն կվնասի թուրք-գերմանական հարաբերությունները բոլոր ոլորտներում: Լրատվամիջոցը նշում է, որ Էրդողանի սպառնալիքներն ունեցան իրենց որոշակի ազդեցությունն այս հարցում, և Մերկելը ներկա չգտնվեց բանաձևի քվեարկությանը, թեպետ դեմ չէր դրան: Միաժամանակ պարբերականն ընդգծում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ով որպես նախագահի թեկնածու 2008 թվականին խոստացել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ձախողեց խոստումը կյանքի կոչելու հարցում։ «Հայաստանի և ՆԱՏՕ-ի գործընկերների հետ Թուրքիայի հարաբերություններին հասցված վնասի պատասխանատվությունն ընկնում է թուրքերի այն մեծամասնության վրա, ովքեր հրաժարվում են ճանաչել սեփական պատմության մութ կետը, այլ ոչ թե նրանց, ովքեր ձգտում են ոգեկոչել ողբերգությունը: Գերմանացիները, ովքեր հիասքանչ կերպով հակադրվեցին սեփական պատմության մեջ տեղի ունեցած սարսափելի ցեղասպանությանը, ճիշտ քայլ արեցին` մարտահրավեր նետելով Էրդողանի սպառնալիքներին»,- այսպես է եզրափակել հոդվածը New York Times-ի խմբագրական խորհուրդը:

դիտվել է 41 անգամ
Լրահոս
«ՀՀ-ն պետք է շտապ լուծի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների հարցը»․ Ալիևի ներկայացուցիչ Նեթանյահուն՝ Իրանի դեմ հնարավոր հարձակման մասին 202.5 մլն դրամը Փաշինյանի աշխատակազմը նախատեսում է ծախսել ընդամենը 2 միջոցառման համար «Սոս մանկական գյուղի» խնամքի կենտրոնից սաներ են փախել են Ուզու՞մ ես առանց Նիկոլ Հայաստան՝ ժամը 18։00-ին, արի՛ Հանրապետության հրապարակ Վիճաբանություն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. հնչել են կրակոցներ Դու գնացիր, իսկ ես քո տունն եմ կառուցում. Կարին Տոնոյան ՔՊ-ական «Շիշ բռնող» մականվամբ հայտնի պատգամավորի մերձավորի ֆիրման 21 մլն դրամաշնորհ է ստացել և լուծարվել Արտակարգ դեպք. զինված կինը ներխուժել է ծննդատուն ու պատանդ վերցրել Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում Նիկոլ Փաշինյանի ստախոսությունը հերքվեց Սահմանադրական դատարանի որոշման մակարդակով. Զուրաբյան Մոտ մեկ ժամ, ԱԹՍ-ի նմանվող սարք է այսօր պտտվել Երեւանի երկնքում ՀՀ-ի և Ադրբեջանի համար անցանկալի է ՌԴ-ի և Իրանի ստեղծած անվտանգության ճարտարապետությունը․ Օ՛Բրայեն Լևոն Տեր-Պետրոսյանի և Վովա Գասպարյանի ընտանիքները կբարեկամանան Թրամփ. Իսրայելը պետք է հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին Ահազանգ. «Սուրբ Աստվածայր» հիվանդանոցում կրքերը չեն հանդարտվում. վեճ՝ փոխտնօրենի և բաժնի վարիչի միջև Ռեյի համախտանիշ. երեխաների մոտ հաճախ առաջանում է գրիպից կամ ջրծաղիկից հետո Ռուսական վերահսկողության տակ է անցել Ժելաննոյե- Երկրորդ բնակավայրը։ Ադրբեջանին Թուրքիայի և Պակիստանի ռազմական օգնությունների ծրագրերը խիստ մտահոգիչ են Հայաստանի համար ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում քննարկվել է Ադրբեջանում մարդու իրավունքների կտրուկ վատթարացման իրավիճակը Ֆերդինանդնե՜րրրրրրր, աուուուուուու՜ Թուրքիայի կրոնական գործերի վարչությունը բազմաթիվ սխալներով 20.000 օրինակ գիրք է հրատարակել Ադրբեջանն ու Թուրքիան դատաիրավական ոլորտում փոխըմռնման հուշագիր են ստորագրել Արարատում ուսուցչուհին ջրի շշով հարվածներ է հասցրել աշակերտներին, մարմնական վնասվածքներ են ստացել Լիբանանում սպանվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ռազմական թեւի առաջնորդը
Ամենաընթերցվածները
Շուտով
Փաշինյանը Պուտինի ծննդյան օրը կմեկնի Մոսկվա Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am