Լավրովն ու Քերրին հեռախոսազրույց են ունեցել
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին հեռախոսով քննարկել են Սիրիայում իրավիճակը եւ «Իսլամական պետության» դեմ պայքարը:Նրանք քննարկել են նաեւ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ փոխգործակցության պրակտիկ հարցեր որպես ՍԱՄԽ-ի ղեկավարներ: «Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները շարունակել են Սիրիայում հակամարտության հաղթահարման ուղիների քննարկումը, ներառյալ ԻԼԻՊ-ի դեմ պայքարը», — հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
