Վրաստանում ադրբեջանցի է սպանվել

Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ-ն, Թբիլիսիի մերձակայքում գտնվող, ադրբեջանցիներով բնակեցված Սոգանլիգ գյուղում, կրոնական հողի վրա 23-ամյա ադրբեջանցի է սպանվել: Վրաստանում Կովկասի մահմեդականների հոգեւոր վարչության ներկայացուցիչ Այվազ Մարդանովը տեղեկացրել է,որ Ֆիքրեթ Ահմեդովի սպանության պատճառ է դարձել «Իմեդի» հեռուստաալիքին նրա տված հարցազրույցը: Հարցազրույցում Ֆ. Ահմեդովն ասել է, որ գյուղում մեծացել է արմատական սալաֆիթների թիվը: «Երբ Ֆ. Ահմեդովի համագյուղացի Ռամին Իսաեւը տեղեկացել է հարցազրույցի մասին, Ֆիքրեթին հանդիպման է կանչել: Նրանք հանդիպել են գյուղական դպրոցի մոտակայքում եւ այնտեղ Իսաեւը դանակով բազմաթիվ վնասվածքներ է հասցրել Ֆ. Ահմեդովին: Ռ. Իսաեւը եւ Ֆ. Ահմեդովը մոտ ընկերներ էին: Ռ. Իսաեւը շիա էր, հետո արմատական իսլամիստների ջատագով էր դարձել: Գյուղի բնակիչները բազմիցս բողոքել են գյուղում սալաֆիթների ճնշող ազդեցության դեմ: Այսպես` արմատականները ցանկանում էին գյուղում մզկիթ կառուցել, սակայն գյուղի բնակիչները դատարան էին դիմել, եւ դատարանի որոշմամբ շինարարությունը դադարեցվել էր», - ասել է մուֆթին: Շիաների եւ սալաֆիթների միջեւ հակամարտության մասին պատմել էր  «Իմեդի» հեռուստաալիքը, եւ հեռուստահաղորդման հեռարձակումից հետո շիաների եւ սալաֆիթների միջեւ դիմակայությունն ավելի էր ուժեղացել: Ռ. Իսաեւը փախել է: Ներկայումս վրացական ոստիկանության աշխատակիցները սկսել են հանցագործի որոնումը: Ֆ. Ահմեդովն այսօր կհուղարկավորվի հարազատ գյուղում:

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Starlink-ը լիովին վերականգնել է Ուկրաինայի ԶՈՒ-ի համար իր աշխատանքը Մոսկվան պատրաստ է մասնակցել TRIPP-ին. Լավրով Հայտնի է Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ որոշումը Ինչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք» Reuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ում Փարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Սիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել Պուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին» Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունները դարձել են նույնական. Էլիբեգովա Ալիևը մեղադրել է Լևոն Տեր-Պետրոսյանին, Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին Դատախազը Վեհափառի եղբոր և եղբորորդու համար ազատազրկում է պահանջել «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի կալանքը փոխարինվեց Գերմանիան և հինգ այլ երկրներ ցանկանում են կտրուկ կրճատել ծախսերը Վրաստանի վարչապետը ժամանեց Հայաստան Երևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել Այսօր ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ապագան ավելի մշուշոտ է թվում, քան Ռուսաստանի Դաշնության թուլացումը․ Զաքարյան Հայաստանում է Ալժիրի Ազգային խորհրդի խոսնակը․ ով է դիմավորել «Այ սոված բոմժե՛ր, տան վարձ չէիք կարողանում տալ, հիմա էս ի՞նչ եք ասում»․ Մանուել Մանուկյան (video) Դատարանը մերժեց միջնորդությունը Հայտնաբերել են Վանաձորում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am