Ինչու է Բաքուն «անհամբեր» դարձել

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 2-ին Փարիզում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն երեկ ավելի վաղ ելույթ էր ունեցել Հյուսիսատլյանտյան խորհրդում՝ Ադրբեջան-ՆԱՏՕ նիստի շրջանակներում, և հայտարարել, որ հունիսին ակնկալում են հերթական հանդիպում՝ «որի նպատակը ստատուս-քվոյի փոփոխության հարցում նշանակալի առաջընթացի հասնելն է»: Մամեդյարովի այս հայտարարության առնչությամբ ԱԳ մամուլի խոսնակը նշեց, որ ինչպես ավելի վաղ Ազգային ժողովում հայտարարել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ընդամենը տեղի են ունենալու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առանձին հանդիպումներ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Արտգործնախարարը Ազգային ժողովում նաև հայտարարել էր, որ այդ հանդիպումների ժամանակ քննարկվելու են ղարաբաղյան բանակցությունները վերսկսելու հետ կապված հարցեր: Ընդ որում, Նալբանդյանը նշել էր, որ բանակցությունները վերսկսելու համար պետք է լիովին կատարվեն այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Վիեննայի գագաթնաժողովի ժամանակ՝ ստեղծվի հրադադարի խախտումների մշտադիտարկման հնարավորություն, ընդլայնվեն ԵԱՀԿ նախագահողի անձնական ներկայացուցչի գրասենյակի և թիմի կարողությունները, և բացառվեն այնպիսի զարգացումները, ինչպիսիք եղան ապրիլի սկզբին: Ակնհայտորեն, Ադրբեջանի իշխանությունները սկսել են շտապել... Բաքուն, կարծես, ապրիլյան պատերազմից հետո որոշել է տպավորություն ստեղծել, թե ամենևին էլ ինքը չի ագրեսիա սանձազերծել Արցախի ուղղությամբ ու հիմա էլ սրտատրոփ սպասում է բանակցությունների, սա այն դեպքում, երբ հատկապես վերջին տարիներին Բաքուն խուսափել է բանակցություններից, համարել է, որ քսանամյա բանակցությունները որևէ օգուտ չեն տվել և որ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքն անարդյունավետ է: Հիմա պատկերը, փաստորեն, փոխվել է... Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը երեկ ելույթ է ունեցել Հյուսիսատլյանտյան խորհրդում՝ Ադրբեջան-ՆԱՏՕ նիստի շրջանակներում, որում անդրադարձել է նաև ղարաբաղյան հակամարտության հարցին: «Հակամարտության կարգավորման համար հայկական զորամիավորումները պետք է դուրս գան Ադրբեջանի օկուպացված տարածքներից: Մայիսի 16-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ-երկրների արտգործնախարարների մասնակցությամբ Վիեննայում տեղի ունեցավ Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումը: Մենք ակնկալում ենք, որ հունիսին տեղի կունենա հերթական հանդիպում, որի նպատակը ստատուս-քվոյի փոփոխության հարցում նշանակալի առաջընթացի հասնելն է», - ասել է նա: Մամեդյարովը իր ելույթում միջազգային հանրությանը կոչ է արել «Հայաստանից պահանջել հարգել իր միջազգային պարտականությունները, այդ թվում նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»: Թե հունիսին ինչ հերթական հանդիպման մասին է խոսում` Մամեդյարովը պարզ չէ: Հայաստանի ԱԳՆ-ից երեկ հայտնեցին, որ Նալբանդյանը հունիսի 2-ին Փարիզում հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Իսկ նախագահների ֆորմատով հանդիպման կազմակերպման մասին, առայժմ, ոչինչ հայտնի է: Հետևաբար, Բաքվի հայտարարությունները, թե հունիսի հանդիպման նպատակը` «ստատուս քվոյի փոփոխման հարցում զգալի առաջընթացի հասնելն է», պարզապես խոսքեր են «օդի մեջ», որոնց նպատակը միջազգային հանրությանը ցույց տալն է, որ Ադրբեջանը պատրաստ է կառուցողական բանակցությունների: Թամար Բագրատունի

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am