Ոչ ոք չի կարող սահմանափակել Իրանի ատոմային արդյունաբերության ձեռնարկությունների աշխատանքը. Բաեդինեջաթ
IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ-ի ՝ քաղաքական ու միջազգային հարցերով բաժնի պետ Համիդ Բաեդինեջաթը հայտարարել է, որ Իրանը երբեք չի կանգնեցնի իր ատոմային արդյունաբերության ձեռնարկությունները, և որ ոչ ոք չի կարող սահմանափակել դրանց աշխատանքը: Նրա խոսքով՝ Իրանի ատոմային արդյունաբերության ձեռնարկությունները կշարունակեն հաջողությամբ գործել՝ չնայած «վեցյակի» ձեռնարկած ջանքերին. «Վեցյակը փորձ է ձեռնարկել փակելու Արակում ծանր ջրի արտադրության գործարանը, որի հիմնական սպառողները ներկա դրությամբ ԱՄՆ-ն ու Ռուսաստանն են»: Փորձագետներն Իրանում ծանր ջրի պահանջարկը գնահատում են 130 տոննա՝ մինչև Արակի հետազոտական արդիականացված ռեակտորի շահագործումը, և 90 տոննա՝ դրա շահագործումից հետո:
