Հզոր հարձակում Թուրքիայից` ընդդեմ Հայոց ցեղասպանության

Թուրքիան Գերմանիային կոչ է անում չճանաչել Հայոց ցեղասպանությունը Հունիսի 2-ին Բունդեսթագում տեղի կունենա քվեարկություն, որի արդյունքում Գերմանիան կարող է պաշտոնապես ճանաչել «ցեղասպանություն» տերմինը` կապված Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության տարածքում հայերի զանգվածային կոտորածների հետ: Անկարան Բեռլինին նախազգուշացնում է, որ խորհրդարանի մակարդակով Հայոց ցեղասպանության ճանաչումը խիստ վնասակար հետևանք կունենա գերմանա-թուրքական կապերի համար: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցում իր մտահոգությունն է արտահայտել` կապված Հայոց ցեղասպանության ճանաչման քվեարկության հետ: Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկումից առաջ թուրքական կողմը շարունակում է քայլեր ձեռնարկել` բանաձևի ընդունումը կանխելու նպատակով: Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Բունդեսթագում քննարկվելիք բանաձևը դատապարտող հայտարարություն է հրապարակել, որը ստորագրել են իշխող «Արդարություն և զարգացում», ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական և «Ազգայնական շարժում» կուսակցությունները: Ուշագրավ է, որ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն այդ հայտարարության տակ չի ստորագրել: Կուսակցությունների հայտարարության մեջ նշվում է, որ իրենք խստորեն դատապարտում ու մերժում են «1915թ. դեպքերի մասին պատմական իրողությունները խեղաթյուրող բանաձևը»: Նրանք սպառնացել են, որ նման բանաձևի ընդունումը «կվնասի թուրք-գերմանական եղբայրական և դաշնակցական հարաբերություններին»: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որի ժամանակ մտահոգություն է հայտնել հունիսի 2-ին Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քննարկման կապակցությամբ: Յըլդըրըմը Գերմանիայի կառավարությանը «խոհեմության» կոչ է արել՝ նշելով, որ իրենք մեծ կարևորություն են տալիս Գերմանիայի հետ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակմանը: Յըլդըրըմի խոսքով՝ Թուրքիայի իշխանությունները և Գերմանիայում բնակվող միլիոնավոր թուրքերը մտահոգությամբ են հետևում իրադարձությունների զարգացմանը՝ կապված Բունդեսթագի կողմից Ցեղասպանության բանաձևի առաջիկա քննարկման հետ: Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկմանը, նշել է. «Թուրքիան հուսով է, որ Գերմանիայի Բունդեսթագը կհրաժարվի 1915թ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևն ընդունելուց: Նման հարցերում ոչ ոք չի լսի խորհրդարանների կարծիքը: Չեմ կարծում, որ Գերմանիայի խորհրդարանը կորոշի փլուզել թուրք-գերմանական հարաբերությունները՝ մի շարք քաղաքական գործիչներին հաճոյանալու համար: Խորհրդարանները չպետք է զբաղվեն պատմության քաղաքականացմամբ ու պատմական դեպքերը «մութ հաշվարկների» իրագործման համար օգտագործելով: Եթե Բունդեսթագն ընդունի այդ բանաձևը, ապա այն Անկարայի համար կլինի թղթի սովորական կտոր»: «Գերմանիան պարտավոր է զգուշությամբ գործել Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում: Չեմ կարծում, որ Գերմանիայի խորհրդարանը կզոհաբերի այդ հարաբերությունները հանուն բանաձևը ներկայացրած երկու-երեք պատգամավորի շահերի», - ասել է Թուրքիայի փոխվարչապետը: Բեռլինը և ԵՄ-ն հետաքրքրված են լավ հարաբերություններ պահպանելու Անկարայի հետ Գերմանացի մեկնաբանները նշում են, թե ամբողջ աշխարհում ընդունվել է այն թեզը, որ հայերի կոտորածը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է: Ավելի քան 20 պետություն հենց «ցեղասպանություն» է համարում այդ սպանությունները: Գերմանական աղբյուրներն ընդգծում են, որ բանաձևի քննարկումն ու ընդունումը տեղի կունենա գերմանա-թուրքական կապերի համար մի շատ բարդ ժամանակաշրջանում: Բեռլինը և ԵՄ-ն հետաքրքրված են լավ հարաբերություններ պահպանելու Անկարայի հետ, քանի որ Թուրքիան կարևոր դեր ունի Եվրոպային չափազանց մտահոգող միգրանտների հարցը կարգավորելու գործում: Բացի այդ, բուն Գերմանիայում ապրում է թուրքական ծագում ունեցող մոտ 3 միլիոն մարդ: Այդ հսկայական զանգվածի գերակշիռ մեծամասնությունը կտրականապես դեմ է որևէ երկրում և նախևառաջ Գերմանիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու փորձերին: Բանաձևը կազմել են ձախերի և աջերի իշխող կոալիցիան և ընդդիմադիր «կանաչները»: Թուրքերի համար այդքան տհաճ եզրույթը տեղ է գտել բանաձևի և վերնագրում և տեքստում: Վերնագիրն է «1915-16թթ. հայերի և քրիստոնյա այլ փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակ և ոգեկոչում»: Հիշեցնենք, որ անցյալ տարի երկրի նախագահ Յոահիմ Գաուքը դարձավ գերմանացի առաջին բարձրաստիճան պաշտոնյան, ով հրապարակավ կիրառեց «Հայոց ցեղասպանություն» եզրույթը, ինչին հետևեց Անկարայի խիստ ջղային արձագանքը: Մեկ տարի առաջ Գաուքը նշել է, որ Գերմանիան նույնպես մասնակի պատասխանատվություն է կրում հայերի ողբերգության համար․ Գերմանիան Օսմանյան կայսրության դաշնակիցն էր, և գերմանացի զինվորականները մասնակցել են հայերի տեղահանմանը: Գերմանիայում ապրող թուրքերը բողոքի ակցիաներ են անցկացնում և պահանջում են կանխել Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը: Մինչդեռ, Գերմանիայում ապրող քրդերը Բունդեսթագ են ուղարկում բազմաթիվ դիմումներ՝ կոչ անելով չենթարկվել շանտաժի և ընդունել բանաձևը: «Մեր նպատակը Թուրքիան անկյուն մտցնելը չէ: Մենք չենք պահանջում, որ Թուրքիայի կառավարությունն իրեն մեղավոր ճանաչի ցեղասպանության համար, բայց մենք ուզում ենք, որ Թուրքիան ընդունի իր պատմական պատասխանատվությունը», - ասել է գերմանացի օրենսդիր Ֆրանց Յոզեֆ Յունգը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am