Սամվել Բաբայանը փակագծեր է բացում

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը Հայաստան վերադառնալուց հետո երկրորդ հարցազրույցն է տվել «Սիվիլնեթին»:Տեսազրույցում Բաբայանը  սթափ ու ուշագրավ գնահատականներ է տալիս ռազմաքաղաքական իրավիճակի, հանգամանալից քննարկում ու ներկայացնում սեփական գնահատականները։Նա քննադատում է թե՛ պաշտպանական մարտավարությունը, թե՛ կազմակերպումը, անգամ բանակի սպառազինության համալրման ոչ ճիշտ տրամաբանությունը, սակայն այդ ամենը նա անում է բավական զգուշորեն, առանց ամպագոռգոռ խոսքերի ու ակնհայտ սրտացավությամբ։ Օրինակ, նա ոչ թե պատերազմ որակեց ապրիլյան դեպքերը, այլ հակառակորդի դիվերսիա, որն անսպասելի հաջողությամբ է պսակվել, Ադրբեջանն ինքն էլ չի մտածել, որ հաջողության կհասնի, նախկին նախարարի համոզմամբ՝ ադրբեջանական կողմը ապրիլի լույս 2-ի գիշերը ոչ թե լայնածավալ պատերազմական գործողություն է նախաձեռնել, այլ ընդամենը դիվերսիոն գործողություն, ավելին, հակառակորդը պատրաստ էլ չի եղել պատերազմի,ինչի վկայությունն ըստ Բաբայանի նաեւ այն փաստն է, որ Բաքուն է խնդրել Մոսկվային կրակի դադարեցման պայմանավորվածություն կայացնելու համար.«Փաստը նա է, որ կես ժամ, մի ժամվա մեջ այդ ամբողջ դիրքերը հանձնվել են, որից հետո փորձել ենք վերականգնել հարձակումներով, ինչն էլ բերել է կորուստներին»,- ասում է Բաբայանը՝ նկատելով, որ հայկական կողմի անզգուշության, անկազմակերպ լինելու պատճառով ենք տարածքային կորուստներ ունեցել։Ըստ Բաբայանի, գիշերվա գործողության ընթացքում ադրբեջանական կողմը գրավել է այն բոլոր դիրքերը, որոնց մի մասը մինչ այժմ գտնվում է նրա վերահսկողության տակ, եւ ապրիլի 2-ի օրվա երկրորդ կեսից հայկական զորքը հարձակումներ է նախաձեռնել՝ դրանք հետ բերելու համար: Այս հայտարարությունը նշանակում է, որ ապրիլի 2-ից մինչեւ ապրիլի 5-ի կեսօր մարտերը մղվել են կորցրած դիրքերը հետ ստանալու համար, այլ ոչ թե Ադրբեջանի ռազմական ագրեսիան զսպելու, ինչի մասին հայտարարում էին մեր պաշտպանության նախարարության ներկայացուցիչները։Այլ հարց է, որ Բաբայանի գնահատմամբ, Ադրբեջանն իսկապես պատրաստվում է մեծ պատերազմի ու հենց դրա մասին պետք է մտածել։ Նա մանրակրկիտ ներկայացնում է այն բոլոր անհրաժեշտ գործողությունները, խոսում սպառազինության ճիշտ տրամաբանություն, դիրքերում զինվորների անհրաժեշտ թվի, առաջին գիծն ամրապնդելու , օդային տարածքը «փակելու» եւ շատ ու շատ հարցերի մասին՝ ընդգծելով, որ միայն «ոգով» հնարավոր չէ բանակ պահել, մարտ վարել։ Նա ասում է, որ երբ անձրեւի պես արկեր են մաղում, զինվորը ոգով չի կարող կռվել, ոգով հրթիռներ իջեցնել օդից, ոգով կարելի կռվել, երբ հակառակորդի դիմացդ է ելնում.«Սա Ղարաբաղի հարց չէ, այլ հայոց պետականության սահմանները պահպանելու հարց է» ասում է նա, շարունակելով, որ ռազմավարություն պետք է ընդունել։ Բաբայանը զերծ է մնում պոպուլիստական, ամբոխահաճո հայտարարություններից եւ անգամ կորցրած տարածքների մասին բավական զգուշորեն է խոսում։ Նա ասում է, որ դրանք չեն կարող ոչ ստարտեգիան տարածքներ լինել, միեւնույն ժամանակ դիվանագիտորեն հայտարարում. «Մեր զորքը բլուր գրավելու համար չէ, պետք է մե՜ծ տարածքներ ազատագրենք, իսկ հակառակորդը թող էդ բլուրին նստի»։ Հարցազրույցի ուշագրավ հատվածներից մեկն էլ ասպարեզում գտնվող գեներալներին անանուն քննադատությունն էր, որ «Բաքվում թեյ խմելու» ծիծաղելի հայտարարության փոխարեն պետք է մտածել իրական վտանգների մասին։ Նա հիշեցնում է, որ 90-ականներին ինքն է ֆիդայական շարժումները կանոնակարգել, բանակաշինության հիմքեր դրել, շեշտում է, որ ինքն է ղեկավարել բոլոր մարտերը, անձամբ ու միայնակ է պլաններ մշակել՝ թերեւս ի պատասխան գեներալներ Մանվել Գրիգորյանի ու Սեյրան Սարոյանի այն հայտարարությունների, թե իրենք Սամվել Բաբայան անուն-ազգանունով մարդ չեն ճանաչում՚։ Սակայն այս ամենով հանդերձ միեւնույն է Բաբայանը չի հստակեցնում իր վերադարձի բուն առաքելությունը։ Նրա հարցազրույցից հասկանալի է դառնում, որ չի կիսում իշխանության, ներկայիս կառավարողների վարած կուրսը, բայցեւ նա իր ծառայություններն է առաջարկում՝ հանգամանորեն ապացուցելով, որ չնայալ տարիներ շարունակ բացակայել է երկրից, բայց քաջատեղյակ է բոլոր անցուդարձին։ «Ես եկել եմ՝ լինեմ ժողովրդի կողքին, իրանց օգնեմ, կասեն` պետք է պահենք էս ամեն ինչը, կանեմ ինձանից կախվածը, որպեսզի պահենք, ուզում են հանձնե՞ն` դա ժողովուրդն է որոշում, ես չեմ» զրույցի վերջում ասում է նա, սակայն ընթացքում մի քանի ուշագրավ սայթաքումներ անում՝ բացելով որոշ փակագծեր, օրինակ, որ ինքը պատրաստ չէ «նման ձեւով» բանակ ղեկավարել.«Ոգով հնարավոր չէ բանակ պահել, երբ վերեւից կարկուտի պես արկ է թափվում, չես կարող ասես՝ ոգին բարձր է...Ես չեմ մտածում նման ձեւի բանակ ղեկավարել, պատրաստ չեմ ես»: Իսկ որեւէ մեկն առաջարկե՞լ է, որ նա բանակ ղեկավարի, թե առաջարկը լինելու է առաջիկայում, պարզ կդառնա ավելի ուշ։ Չի բացառվում, որ Վիեննայում Հայաստանին ոչ նպաստավոր փաստաթուղթ դեմ տալու պարագայում Սամվել Բաբայանը մտնի խաղի մեջ։ Անի Սահակյան

դիտվել է 63 անգամ
Լրահոս
Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am