Դիրքերի պայքար, անհավանական ընթացք Երրորդմասցի Լյովիկի ու ընկերների սպանության գործով

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ 2015-ի մարտի 4-ին  տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործը Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ուշագրավ ընթացք է ստանում:Քրեական հեղինակություն Լևոն Ղազարյանի՝Երորդմասցի Լյովիկի ու նրա ընկերներ Դրաստամատ Թադևոսյանի և Մեսրոպ Նազարյանցի գործով կալանավորվածները երեքն են՝ Սարգիս Գրիգորյանը (մականունը՝ Ծգլ), Սարգիս Հախանումյանը (Տլե) և Վահան Հակոբյանը (Գաստիկ), նրանք   հրաժարվում են որևէ ցուցմունք տալ, քրեական աշխարհում ընդունված է «Сухой отказ»-ով դատվել, որպեսզի դառնան գող, զոն նայող:Փոխարենը ուշագրավ ցուցմունք է տվել  գործով առանցքային վկա Վահագն Մնացականյանը: Քրեական հեղինակությունների  սպանությունից անմիջապես հետո  ռազբորկայի մասնակիցների, մասնավորապես զոհերի անունները մամուլի բազմաթիվ հրապարակումներով կապվեցին Հայաստանի իշխանության տարբեր շրջանակների ներկայացուցիչների հետ: Եվ այդ երկու՝ քրեական եւ քաղաքական ինֆորմացիոն զուգահեռների համադրությունը բավական հետաքրքիր պատկեր  ձեւավորեց: Երրորդմասցի Լյովիկի սպանությունից հետո մամուլում տեղեկություններ հրապարակվեցին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ կապի ու տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ նրա կապի, նրա հանդեպ այդ բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորության , բիզնես գործընկերության մասին: Տեղեկությունների շարքում եղան նաեւ այնպիսիք, որ Լյովիկը իր քրեական գործունեությամբ սպասարկել է այդ երկու պաշտոնյաների ծրագրերը:Հետագայում մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, որ Լյովիկի սպանության համար կասկածվողը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը կարող է լինել, քանի որ նա իր փեսայի հետ կապված խնդիրներ ուներ Լյովիկի հետ: Մի խոսքով՝ բոլորն այն կարծիքին էին, որ հարվածը վարչապետի դեմ էր ուղղված՝ նրա՝օրըստօրե ամրացող դիրքերը սասանելու նպատակով:Եւ ահա, այս համատեքստում խորհրդանշական է առանցքայի վկայի ցուցմունքները՝ թե նախաքննության ժամանակ, թե դատական նիստին: Վահագն Մնացականյանը  մանրամասնորեն պատմել է,թե մեղադրյալներին ինչպես է  դեպքից հետո սեփական մեքենայով  տեղափոխել, ասել է, որ Էրեբունի համայնքում գտնվող ավտովերանորոգման կետում է աշխատել, իրենց երեք անձ է մոտեցել, ասել են, որ մեկը վատ է զգում, խնդրել են տանել «Էրեբունի» հիվանդանոց:Ըստ վկայի ցուցմունքի՝ ինքը նրանց տարել է, սակայն ճանապարհին խնդրել են այլ տեղ տանել իրենց: Նրանց իջեցրել է Մասիվում: Դատախազի հարցին, թե ի՞նչ իմացաք, որ տղաներից մեկը վատ էր զգում իրեն, վկան պատասխանել է, որ նրանք ասացին այդ մասին, բացի այդ՝ նրա տեսքից էլ երեւում էր, որ վատ է զգում. գույնը գցած էր: Դատախազը հետաքրքրվել է՝ արդյոք կարո՞ղ է նկարագրել այդ անձանց, ինչին ի պատասխան՝Վահագն Մնացականյանը հայտնել է, որ արդեն չի հիշում, իր նախաքննական ցուցմունքում ինչպես կարողացել է, նկարագրել է: Վկան ասել, որ հարցաքննելիս իրեն նկարներ են ցույց տվել, ինքը ճանաչել է նրանցից մեկին, որն իրեն վատ զգացող ուղեւորն է եղել : Ամբաստանյալների պաշտպան Լուսինե Սահակյանը հարցրել է՝ արդյոք այդ անձանցից մեկը դահլիճում ներկա՞ է, ինչին ի պատասխան՝ վկան ասել է, որ չի հիշում: Մեղադրող դատախազը միջնորդել է հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը՝ նշելով, որ էական հակասություններ կան դատարանում եւ նախաքննության ընթացքում տված ցուցմունքների միջեւ:  Վահագն Մնացականյանի՝ նախաքննության ընթացքում տված առաջին ցուցմունքում զարմանալիորեն նա ամենայն մանրամասնությամբ նկարագրել է ուղեւորների արտաքինը: Այսինքն, ի չիք է դարձել այն պնդումը, թե հարցաքննելիս իրեն ցույց տված նկարներից է ճանաչել ամբաստանյալներից մեկին: Մնացականյան նախաքննական ցուցմունքում մինչդեռ գրել է, թե իր ուղեւորները երեքն էլ կապիշոններով են եղել: «Ավտոմեքենայում իմ կողքին նստած անձը միջահասակ էր, թիկնեղ, դեմքը՝ կլորավուն, այտերը՝ քիչ արտահայտված, մաշկը՝ ցորենամորթ, քիթը՝ միջին չափի, ուղիղ, աչքերը՝ սեւ, միջին չափի»,- մանրակրկիտ նկարագրել է վկան ուղեւորներից մեկին՝ հավելելով, որ դեմքը սափրված չէր, «6-7 օրվա թրաշով»: Ավելին, նա անգամ հասցրել է ֆիքսել երկրորդ ուղեւորի ծնոտի սպին ու այդ մասին նույնպես գրել նախաքննական ցուցմունքում:Որպես կանոն նման գործերով վկաները հնարավորինս խուսափում են ցուցմունք տալուց՝ բոլոր հարցերին լավագույն դեպքում <<չեմ հիշում>> պատասխանը տալիս,հասկանալով, որ չգրված օրենքներով պատիժն ավելի դաժան կարող է լինել, քան գրված: Սակայն այս դեպքում խախտվել է օրինաչափությունը թերեւս հասկանալի պատճառներով, նախեւառաջ, որ քրեական հեղինակություններից բացի գործին ոչ ուղղակիորեն առնչվում են պաշտոնյաներ, որոնք հնարավորինս փորձելու են չնահանջել իրենց դիրքերից: Վկայի համարձակությունը թերեւս ասվածի ապացույցն է,  ինչպես նաեւ խիստ անհավանական, թե ինչպես է վկա Մնացականյանը մանրամասն հիշում  մարդկանց արտաքին նկարագրի դետալները, որոնց հետ առաջին շփումը եղել է խառնաշփոթ իրավիճակում, երբ իր խոսքով՝ շփոթված երիտասարդները օգնության ձեռք են խնդրել ու շատ կարճ ժամանակում բաժանվել նրանից: Նշանակում է, որ վկան նախապես ստացել է երաշխիք, որ ինքը պրոբլեմ չի ունենալու: Անի Սահակյան

դիտվել է 528 անգամ
Լրահոս
Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am