Կռճոնների կռիվը սկսված է

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն իրարանցում է առաջացրել ԲՀԿ-ում։ Կիրակի օրը Ռ-Էվոլյուցիա հեղինակային հաղորդման ժամանակ Փաշինյանը քննադատեց ընդդիմությանը, հերթական անգամ կարեւորեց Հայաստանում մեկ ընդդիմության ամրագրման փաստը, իսկ այս համատեքստում դիտարկմանը, որ նորից կսկսեն իրեն մեղադրել իշխանության պրոյեկտ լինելու մեջ, Փաշինյանն ափերից դուրս եկավ ու առանց անուն տալու հիշեց ԲՀԿ-ին։ Ավելի կոնկրետ՝ խոսեց շաբաթներ առաջ ԱԺ նիստերից մեկի ժամանակ իր եւ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հեռահար բանավեճի եւ դրան հաջորդած իրադարձությունների մասին. « Այդ «քննադատողներից» մեկն էլ ԱԺ ամբիոնից ասում էր, թե մենք գիտենք ձեր չափը, պայմանավորվածությունները, ձեզ կբամփեն, ձեզ սենց կանեն, նենց կանեն։ Նույն անձը երկու ժամ հետո զանգում է լրատվամիջոցների ղեկավարներին ձեռքերը դողալով ու խնդրում է չտարածել ելույթը, որովհետեւ կառավարությունը, կառավարության ղեկավարը, որի անձնական օգտագործման կուսակցության ղեկավարն է ինքը, զանգել է ու ոչ թե հրահանգել, այլեւ ամենավերջին հայհոյանքներով ասել ա՝ դու քո գիծը մի քանի կիլոմետր անցել ես։ Է՞դ մարդիկ ինձ պիտի մեղադրեն»,- հարց է հնչեցրել Նիկոլ Փաշինյանը։ Եւ ահա, պատասխան հարվածը ԲՀԿ-ից չուշացրեցին։ Վահե Էնֆիաջյանը լրատվամիջոցներին ի պատասխան Փաշինյանի քննադատությանն ասել է հետեւյալը. «Չերչիլը մի հայտնի խոսք ուներ. Եթե սկսես պատասխանել բոլոր զազրախոսներին և բանսարկուներին աշխատելու ժամանակ չի մնա: Ձեր նշած անձնավորության դեպքում հստակ և դիպուկ ասված խոսք է: Խորհրդարանային ընտրություններին շատ քիչ ժամանակ է մնացել և ընտրության արդյունքները ցույց կտան, թե ո՞վ է ներկայացնում ժողովրդին, իսկ ո՞վ՝ այս իշխանության լեգիտիմիզացիայի համար աշխատող պալատական ընդդիմություն»: Նախեւառաջ շատ հետաքրքիր է, թե այդ ի՞նչ «աշխատանք» է տանում ԲՀԿ-ն, ո՞րն է այդ աշխատանքի ՕԳԳ-ն հանրության, ՀՀ քաղաքացին համար։ Եթե ԲՀԿ-ն աշխատում է հերթական կերպարանափոխության համար, դա բոլորովին այլ հարց է, ճիշտ է անում, որ ժամանակը տնտեսում է, որովհետեւ իշխանությունից ընդդիմություն այս կուսակցությունն այնքան է կերպարանափոխվել, որ այլեւս նոր կերպար չի մնացել, որով կարելի կլինի հանրությանն ինչ-որ բան հավատացնել։ Հետեւաբար ԲՀԿ-ին տքնաջան աշխատանքներ են սպասվում։ Ոչ վաղ անցյալում թունդ ընդդիմադիրի կերպարի մեջ մտած, սահմանադրական բարեփոխումներն ու օրվա իշխանություններին քննադատող ԲՀԿ-ում հիմա կողմ են այդ գործընթացին, անկաշկանդ ելումուտ ունեն Սերժ Սարգսյանի նստավայր, երկու ձեռքով կողմ են քվեարկում իշխանությունների բյուջեին, Ընտրական օրենսգրքին, ժամանակին անխնա քննադատության թիրախ դարձրած կառավարության կաբինետի նկատմամբ էլ քար լռություն են պահպանում։ Թե այսքանից հետո ինչ աշխատանք է հնարավոր անել, կամ հանուն ինչի, միայն ԲՀԿ-ում կիմանան, բայց նեղանալ գործընկերներից իրենց քննադատելու համար մի տեսակ ազնիվ չէ։ Մյուս կողմից սիրուն չէ նաեւ Նիկոլ Փաշինյանի որդեգրած մարտավարությունը, հատկապես այն դեպքում, երբ ոչ միայն ԲՀԿ-ում, այլեւ այլ շրջանակներում նույնպես շոշափվում են Փաշինյանի ու նրա կուսակցության մասին «օդում կախված» լուրեր՝ սկսած կուսակցության ֆինանսավորման հարցից, վերջացրած քննադատությունների թիրախների ընտրությունից։ Եթե ինստիտուտցիոնալ ընդդիմություն կերտելու կես ճանապարհին ձախողված Փաշինյանը կայացման այլ ճանապարհ չի տեսնում, քան գործընկերներին քննադատելը, մանավանդ իր բնորոշմամբ «էդ» կարգի մարդկանց, գործիչներին քննադատելը, այլ հարց է։ Բայց հիմա հանրությունը նրանից այլ բան է պահանջում, բացատրություն, թե որն է ինստիտուտցիոնալ ընդդիմության առավելությունը, երբ Հրազդանում էլ հաղթանակը գրանցվեց իշխանության օգտին ու չիրականացավ Փաշինյանի կողմից այդքան թմբկահարվող վստահված անձանց ինստիտուտի գաղափարը։ Մի բան պարզ է, որ ընդդիմության դաշտում այս գզվռտոցը ձեռնտու է բացառապես իշխանություններին, որոնք այդ ամենի արդյունքում էլ ավելի բզկտված կտեսնեն դաշտը։ Իսկ մյուսների կռիվը բացառապես «կռճոնների» համար է, հաջորդ խորհրդարանում մի քանի տեղ ունենալու։ Անի Սահակյան

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Հայ ժողովուրդը, մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ, հաղթահարել է դարերի փորձությունները․Ամենայն Հայոց Կաթողիկոս Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am