Վիեննայից հետո առաջին սպառնալիքները

Վիեննայի հանդիպումից հետո Իլհամ Ալիևն առաջին անգամ խոսել է ղարաբաղյան հակամարտության մասին, և նորից պնդել է՝ «երբեք թույլ չենք տա, որ մեր պատմական հողերի վրա ստեղծվի երկրորդ հայկական պետություն»: Նա ելույթ է ունեցել`երկրի անկախության տոնին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ: «Ոչ ադրբեջանական ժողովուրդը, ոչ էլ ադրբեջանական պետությունը երբեք թույլ չեն տա, որ մեր պատմական հողերի վրա ստեղծվի երկրորդ հայկական պետություն», ասել է Ալիևը, հավելելով. «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում ապրող հայերին, ապա իրենք ինչպես ապրում են, կարող են շարունակել ապրել նույն ձևով»: Այնուհետև Ալիևը շեշտել է՝ հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: «Այլ ճանապարհ չկա»,- ընդգծել է Ալիևն ու հավելել. - «Ուրախ եմ, որ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներն ու արտգործնախարարները միանշանակ հայտարարում են, որ ստատուս քվոն անընդունելի է և այն պետք է փոխվի»: Հետաքրքրական է, որ Ալիևը փաստել է, թե` Վիեննայի հանդիպումը հաջողված էր. «Ակնկալում ենք, որ շուտով, առանց ժամանակ կորցնելու, կմեկնարկեն շատ լուրջ, միջնորդների խոսքով՝ էական, այսինքն՝ բովանդակային բանակցություններ»: Խոսելով բանակցային գործընթացի մասին, Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանն էլ է ցանկանում հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով. «Իսկ ո՞վ է ուզում պատերազմ, բայց մենք կարգավորում ենք ցանկանում, ահա թե ինչում է Հայաստանի և Ադրբեջանի տարբերությունը. Հայաստանը ցանկանում է խաղաղ կարգավորում, բայց չի նպաստում կարգավորմանը: Մեր դիրքորոշումը կառուցողական է, և միջնորդները գիտեն այդ մասին, թեև պաշտոնապես չեն ընդունում: Մենք ձգտում ենք, որ հարցը հնարավորինս արագ լուծվի՝ խաղաղ ճանապարհով»: Ապա` Ալիևը բողոքել է, որ սպասում է արդեն ավելի քան 20 տարի: «Միջնորդները մեզ միշտ ասում են. սպասեք, լուծեք խաղաղ ճանապարհով: Վերջին ժամանակ նրանք ավելի հաճախ են դա կրկնում»: Նա կրկին հիշեցրել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը բանակցությունների թեմա չէ: Բայց Ալիևը Ալիև չէր լինի, եթե նաև չսպառնար... Ադրբեջանը կավելացնի իր ռազմական հզորությունը՝ նկատել է նա` նշելով. «Մենք, իհարկե, ապագայում էլ պետք է ավելացնենք և ավելացնում ենք մեր ռազմական հզորությունը: Ահա արդեն երկար տարիներ ընթանում է բանակաշինության գործընթացը: Բարձր մակարդակի վրա են գտնվում մեր բանակի մարտունակությունը, նյութատեխնիկական ապահովումը: Ներկրվում, ինչպես նաև Ադրբեջանում արտադրվում են ամենաժամանակակից զենքեր, տեխնիկա: Ադրբեջանում արդեն արտադրվում է ավելի քան հազար անուն ռազմական արտադրանք: Այսօր ադրբեջանական բանակը աշխարհի առաջատար բանակների թվում է»: Մայիսի 16-ին Վիեննայում կայացավ Սարգսյան-Ալիև՝ Ղարաբաղում իրավիճակի էսկալացիայից հետո առաջին հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահ-երկրների արտգործնախարարների մասնակցությամբ: Հանդիպումից հետո ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց՝ հիմք կա ենթադրելու, որ Բաքուն և Երևանը Ղարաբաղի հարցով տրամադրված են փոխզիջումների: Թե ինչ զիջումների է տրամադրված Ալիևը, թերևս, միայն Լավրովին է հայտնի: Բայց ակնհայտ է, որ ենթարկվելով որոշակի ճնշման` Ալիևը փորձում է բացառել պատերազմը, միաժամանակ, չմոռանալով «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» վերականգնման մասին իր ավանդական պահանջները:  Սա այն դեպքում, երբ միջնորդները հստակ նշում են, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման մասին: Եթե Ալիևն իսկապես տրամադրված է խաղաղ ճանապարհով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը, պետք է` հստակ նշի, թե ինչ զիջումների է պատրաստ Բաքուն այդ` «բովանդակային» բանակցություններում, այլապես նրա ոչ մի խոսքին հավատալ պետք չէ: Թամար Բագրատունի

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am