Ինչ են սպասում Մոսկվայից` ԼՂ հարցով

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ աշխարհում անկարելի է լուծել որևէ խնդիր՝ առանց Ռուսաստանի մասնակցության, սակայն դա չի վերացնում երկխոսության բարդությունը: «Աշխարհում չկա որևէ խնդիր, որի լուծումը չպահանջի Ռուսաստանի մասնակցություն՝ ներառյալ Սիրիան, Լիբիան, Լեռնային Ղարաբաղը: Սակայն դա չի վերացնում փոխհարաբերություններում առկա թերըմբռնումն ու մնացած բարդությունները»,- հայտարարել է Գերմանիայի արտգործնախարարը: ԵԱՀԿ-ում նախագահող Գերմանիայի արտոգործնախարարի կողմից նման հայտարարությունն անսպասելի չի կարելի համարել: Ռուսաստանն ու Գերմանիան ԼՂ կարգավորման գործընթացը, կարծես, միասնական ջանքերով առաջ տանելու մղում ունեն: Հիշենք, թե ինչ հայտարարեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը` Երևանում:  Ղարաբաղյան կարգավորման գործընթացում Ռուսաստանի հետագա կոնկրետ քայլերին անդրադառնալով` նա Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում նշեց, թե սկզբունքային է համարում թույլ չտալ` այնպիսի խախտումներ, որոնք կվնասեն հրադադարի պահպանմանը: Նրա խոսքով`վերջին տարիներին Ռուսաստանի միջնորդությամբ համաձայնեցվել են քայլեր, որոնք պետք է կյանքի կոչել: «2011թ. ԵԱՀԿ-ն ճանապարհային քարտեզ էր պատրաստել, թե ինչպես է պետք առաջ ընթանալ այդ քայլերում։ Կարևոր է, որպեսզի Գերմանիան՝ որպես ԵԱՀԿ-ում նախագահող երկիր, որը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում հակամարտությունների կարգավորմանը, հետաքրքրություն ցուցաբերի նաև այստեղ: Պետք է նպաստենք, որպեսզի Բեռլինը գիտակցի իր պատասխանատվությունը», հայտարարեց Լավրովը։ Նկատենք, որ Ռուսաստանի դերի մասին բազմիցս հայտարարում է նաև պաշտոնական Բաքուն: Պարբերաբար «Լավրովի պլանի» մասին ամիսներ շարունակ էր խոսվում, երեկ էլ Բաքվից հերթական հայտարարությունն է հնչել... Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը նախ հայտնել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը կքննարկվի ավելի դինամիկ ձևով և կստանա իր լուծումը: Նրա խոսքով՝ կան միջազգային իրավունքի նորմեր, որոնց համաձայն՝ նման հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով: Խոսելով Ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին սրացման մասին՝ Հասանովը հայտարարել է. «Ապրիլի 4-ից սկսած՝ միջազգային կազմակերպությունները կրակը դադարեցնելու մասին հայտարարություններով դիմեցին Հայաստանին ու Ադրբեջանին: Բնականաբար, նրանք ունեն դրա իրավունքը, միջազգային իրավունքի նորմերը պահանջում են, որ հակամարտությունը կարգավորվի խաղաղ ճանապարհով: Այդ պատճառով էլ Ադրբեջանը հարկադրված դադարեցրեց պատերազմը, և դրանում իր հիմնական դերն է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը»: Ռուսաստանի դերը ղարաբաղյան կարգավորման գործընթացում Ադրբեջանի կողմից մեծացնելը, հավանաբար, ունի լրջագույն պատճառներ` կապված Մոսկվայից ակնկալիքների հետ: Գուցե այն պահանջները, որոնք այսօր դրված են Բաքվի առջև, կապված սահմանային միջադեպերի ուսումնասիրության հետ, Ադրբեջանը ցանկանում է Ռուսաստանի աջակցությամբ խափանե՞լ: Ու ոչ միայն... Գուցե ավելի գլոբալ և առարկայական սպասելիքներ կան ղարաբաղյան կարգավորման գործընթացում Մոսկվայից` Հայաստանի նկատմամբ հնարավոր ճնշումների ակնկալիքով: Մետաքսյա Շալունց

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am