Թուրքական ընկերությունը 2 մլրդ դոլարից ավել գումար է ծախսել
Թուրքիան շարունակում է Սեւ ծովում նավթի եւ գազի հանքավայրեր գտնելու որոնողական աշխատանքները, հայտնում է РИА-ն: Նշվում է, որ որոնողական աշխատանքներն իրականացնում է Turkish Petroleum ընկերությունը, որի գլխավոր տնօրեն Բեսիմ Շիշմանի խոսքով՝ ընկերությունն արդեն 6 հանքահոր է փորել Սեւ ծովում: Փոխանցվում է, որ բոլոր վեց հանքահորերում նավթ եւ գազ է հայտնաբերվել, որոնց պաշարները, սակայն, չեն համապատասխանել ընկերության ակնկալիքներին: Բեսիմ Շիշմանի խոսքով, սակայն, իրենք չեն հուսահատվում ու շարունակելու են որոնողական աշխատանքները: Թեեւ դրանք մինչ այժ օգուտ չեն բերել, բայց թուրքական ընկերությունն արդեն 400 միլիոն ԱՄՆ դոլար է ծախսել երկրաբանական հետազոտությունների վրա, եւս շուրջ 2 միլիարդ դոլար՝ հանքահորերը փորելու վրա:
