Վրաստանի ԱԳՆ-ի գլխավոր առաջնահերթություններից մեկը
Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն հայտարարել է, որ տնտեսական դիվանագիտությունը Վրաստանի ԱԳՆ-ի գլխավոր առաջնահերթություններից մեկն է: Ջանելիձեն բիզնես-ասոցիացիաների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ իրականացրել է 2016-2017 թվականների Տնտեսական դիվանագիտության գործողությունների ծրագիրը: «Տնտեսական դիվանագիտությունը կնպաստի փոքր ու միջին բիզնեսի միջազգայնացմանը, նոր շուկաներ վրացական արտադրանքի դուրս բերմանը, նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանն ու մենեջմենթի համար արգելքների վերացմանը: ԱԳՆ-ն ու էկոնոմիկայի նախարարությունը պայմանավորվել են արտերկրում գտնվող դեսպանատներում կոմերցիոն կցորդի պաշտոնների ներդրման շուրջ»,- նշել է նա: 2015 թվականին Վրաստանում օտարերկրյա ուղիղ ներդրումների ծավալը կազմել է ավելի քան 1.35 միլիարդ դոլար:
