RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Մոսկվայի հետ երկխոսության վերականգնմանն ուղղված քայլերի մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի խոսքերը:
Նախօրեին Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան ցանկանում է վերականգնել Ռուսաստանի հետ հարաբերությունները, սակայն չի հասկանում, թե ինչպիսի առաջին քայլ է իրենից ակնկալում Մոսկվան:
Պեսկովն ընդգծել է, որ իրեն իրավասու չի համարում խորհուրդ տալ որևէ այլ երկրի նախագահի, սակայն կարող է հիշեցնել Ռուսաստանի նախագահի խոսքերը, ինչպես նաև ամենատարբեր մակարդակներով արված ու տրված հայտարարություններն ու պարզաբանումները, որոնց համաձայն՝ ռուսական կողմն ակնկալում է «Սու-24» ինքնաթիռը խոցելու համար ներողության խնդրում, տեղի ունեցածի պատճառների պարզում, փոխհատուցման վճարում, այդ թվում նաև զոհված օդաչուի ընտանիքին:
«Այդ ամենն ասվել է առանց հատուկ ակնարկների, դա անգամ պարզաբանվել է բավական միանշանակ, ամենատարբեր մակարդակներով՝ նախագահի գլխավորությամբ: Ցայժմ Թուրքիայի կողմից որևէ քայլ չի ձեռնարկվել տվյալ ուղղությամբ»,- ասել է Պեսկովը:
Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը