Մենաշնորհների դեմ պայքարի հանգրվանը դրանց օրինականացնելն է

Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն, ով բառացիորեն մի քանի օր առաջ մենաշնորհների դեմ կատաղի պայքար էր սկսել, սենսացիոն հայտարարություն է արել։ Դաշնակցական նախարարը հնարավոր է համարել՝ շաքարավազի ներկրման ոլորտին օրենքով մենշանորհ տրվի: Մինասյանն առաջարկել է, մասնավորապես, քննարկել Սամվել Ալեքսանյանին՝ Լֆիկ Սամոյին,  շաքարավազի մենաշնորհ տալու հարցը: Ասել է, որ ինքը դա ոչ թե անհրաժեշտ է համարում, այլ տարբերակ, որ պետք է քննարկել: «Հայաստանի շաքար արտադրող գործարանն այսօր աշխատում է իր հզորության 25-30 տոկոսի չափով: Հիմա հարց է՝ առհասարակ այդ 25-30 տոկոսն էլ չպետք է թույլ տալ, որ աշխատի՞, թե՞ ավելի լավ է դու օրենքով իրեն ճանաչես մենաշնորհ, բայց պայմաններ առաջադրես»,- նկատել է նա: Բառացիորեն մեկ շաբաթ առաջ, կատարելով վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականը, նախարար Արծվիկ Մինասյանը խոստանում էր առաջիկայում ներկայացնել հաշվետվություն, որում ներառված կլինեն Հայաստանի բոլոր մենաշնորհները.«Երեք շաբաթը բավարար է ճանապարհային քարտեզ մշակելու համար` մենաշնորհային դաշտն ամբողջությամբ փոխելու համար։ Կներկայացվի ամբողջական հաշվետվություն, որտեղ կներառվեն բոլոր մենաշնորհները», –վստահեցնում էր Մինասյանը։ Նա ասում էր, թե այդ աշխատանքները կիրականացվեն ՀՀ վարչապետի հանձնարարությամբ։ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստի ժամանակ առաջարկել էր աշխատանքներ իրականացնել պետական կառավարման համակարգի օպտիմալացման ուղղությամբ և վերանայել մոտեցումները, որոնք, մասնավորապես, կապված են կոռուպցիայի և մենաշնորհի դեմ պայքարի հետ։«Չենք կարող սահմանափակվել` միայն ներկայացնելով մենաշնորհ ընկերությունների անունները», –ասում էր Մինասյանը ու համագործակցության կոչ անում մամուլին հակամենաշնորհային պայքարի գործում. «Հիմա խոսքը մեխանիզմի ստեղծման մասին է, որը թույլ է տալիս արդյունավետ պայքարել մենաշնորհների դեմ»։Դժվար է հավատալ, որ էկոնոմիկայի նախարարի պայքարը մենաշնորհների դեմ այսպիսի ավարտ ունեցավ, առավել դժվար է հավատալ, որ նախարարը չի հասկանում, որ շաքարավազ ներմուծելը նույնը չէ, ինչ արտադրելը, իսկ մարդիկ առաջին հերթին պահանջում էին ներմուծման հնարավորություն ապահովել այլ կազմակերպությունների համար, որոնք մինչ օրս փաստացի զրկված են այդ հնարավորությունից: Բացի դա, առհասարակ, այս տարիների ընթացքում որեւէ գործարարի, տնտեսվարողի արտոնություն տալու հիմնավորումը, թե դա արվում է բյուջե փող լցնելու ակնկալիքով, ինչպես նաեւ սոցիալական խնդիր լուծելու նպատակով, չեն արդարացրել իրենց, այդ ամենի ապացույցը կազմաքանդվող տնտեսությունն է ու բարգավաճող մենաշնորհները։ Տպավորություն է, որ մեր երկրում միայն աջակցություն է ցուցաբերվում մոնոպոլիստներին։ Իսկ ո՞ւր մնաց մենաշնորհների դեմ սուրբ պայքարը, որի մասին կառավարության վերջին նիստերի ժամանակ սկզբունքորեն բարձրաձայնում է կառավարության ղեկավարը։ Արծվիկ Մինասյանը հրաժարվո՞ւմ է կատարել իրեն տրված հանձնարարականը, որը պայքար է խոշորների դեմ, թե՞ ինչ-որ պահի փոխվել է այդ հանձնարարականը։ Քանի որ հասկացել են, որ Հայաստանում հնարավոր չէ իրական պայքար մղել մենաշնորհների դեմ, որի վրա է հիմնված քաղաքական-տնտեսական համակարգը, հետեւաբար մնում է այն օրինականացնել։   Անի Սահակյան

դիտվել է 97 անգամ
Լրահոս
Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am