Ո՞վ է ստում

Արցախում կորցրած տարածքի հետ բերելու խնդիրը հասարակական մակարդակում սրվելուն զուգահեռ պատռվում է ռազմական էլիտայի եւ գեներալիտետ կոչվող խմբի դիմակը: Սարդարապատում պատասխանելով լրագրողների հարցին, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը հպարտորեն հերքել է այն տեղեկատվությունը, թե ինքը տեղյակ է եղել ապրիլյան քառօրյա պատերազմից առաջ հակառակորդի զորքերի տեղաշարժի մասին: «Այդ բոլոր լուրերը սուտ են և միտված են բանակը կազմաքանդելուն։ Դուք ի՞նչ է, ուզում եք բանակը կազմաքանդե՞լ»,-սենսացիոն հայտարարություն է արել Խաչատուրովը՝ անհարմար վիճակում է դնելով ոչ միայն իրեն, այլեւ ողջ ռազմա-քաղաքական ղեկավարությանը: Ապրիլյան ռազմական գործողություններից հետո, ի պատասխան հանրությունից լսվող մեղադրանքների, Հայաստանի ու Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարությունը հակասական հայտարարություններ էր անում ադրբեջանական հարձակումից անակնկալի գալու մասին: Իսկ երբ էլ ավելի սրվեցին հետախուզության <<տեղում չգտնվելու>> մասին պնդումները, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անձամբ ստիպված եղավ Հանրայինի հեռուստաընկերուրությանը ապրիլի 14-ին տված հարցազրույցի ժամանակ վստահեցնել,որ հարձակումն անակնկալ չի եղել ԼՂՀ պաշտպանության բանակի և զինված ուժերի հրամանատարության համար: Նա վստահեցրել է, որ «ՊԲ-ի հրամանատարները, զինվորներն ու կամավորները ցուցաբերել են հերոսության հրաշքներ` դառնալով այսօրվա հաջողությունների հիքմը»: Բակո Սահակյանն էլ իր հայտնի ասուլիսում ասել էր, թե ադրբեջանական զինուժի տեղաշարժերը նկատել էին, սակայն համարել էին, որ դա սովորական տեղաշարժ էր, եւ առանձնապես ուշադրություն չէին դարձրել: Այլ բացատրություն թերեւս չէր էլ կարելի ներկայացնել, անկախ այն հանգամանքի, որ բոլորին էր ակնառու անտեղյակության հանգամանքը, սակայն բանակի պատասխանատուները 100 մարդկային կյանքի կորստի իրողության դեպքում չէին կարող խոստովանել, որ իրենք իրենց տեղում չեն եղել: Մինչդեռ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հայտարարում է, որ տեղյակ չէր զորքերի տեղաշարժի մասին: Հիմա ռազմա-քաղաքական էլիտան ստիպված է լինելու բացատրելու, թե իրենցից ով է ստում կամ էլ Խաչատուրովի հայտարարությունն ընդունելով որպես խոստովանություն պատասխանատվության են ենթարկելու նրան:Որովհետեւ ապրիլյան պատերազմից հետո պարզվում է, որ ԶՈՒ շտաբի պետը երջանիկ անտեղյակության մեջ է եղել ու ոչ մի երաշխիք , որ չի լինելու: Խնդիրը սրվում է հատկապես, երբ օրեցօր ավելի ու ավելի պարզ է երեւում, թե ինչ ձեռքեր են մեկնվել Արցախի պաշտպանությանը: Թեպետ ապրիլյան պատերազմը լակմուսի թուղթ դարձավ՝ ցույց տալով, որ հայրենիքի պաշտպանությունը բացառապես սահմաններին կանգնած 18-20 տարեկան տղաների ուսերին է դրված, հենց որոնք էլ հերոսաբար դիմակայել են հակառակորդի հուժկու եւ անսպասելի հարվածին, սակայն կան մարդիկ, որոնք սիրում են հանդես գալ այդ դիրքերից:Այդ օրերին ֆրոնտում գտնվողների աբսուրդային մտածողությունը, սակայն, չի զիջում Խաչատուրովի անտեղյակությանը եւ հավասարազոր վտանգավորության մակարդակում է: Օրինակ, ապրիլյան պատերազմի օրերին կորցրած 800 հեկտար տարածքի վերաբերյալ գեներալ Սեյրան Սարոյանը պնդել է քաղաքական ղեկավարության տեսակետը. «Ոչ մի նշանակություն էլ չունեին այդ հողերը, դուք էլ լավ գիտեք, որ չունեն: Սաղդ էլ էդ դիրքերում եղել եք, պրոստը ստից ինձ եք հարցնում, գիտեք, որ կարևորություն չունեն: Դրա եղած ի՞նչ ա է, ավելի լավ բաներ կան վերցնելու, մենք դեռ լիքը լավ հողեր ունենք՝ Գանձակը, Շահումյան, մեր թառլան Գետաշենը, ու երբ ազգովի միասնական լինենք, կվերցնենք»:Զարմանալին այն է, որ «անպետք» և «նշանակություն չունեցող» , սակայն մոտ 100 մարդու կյանքի կորստի պատճառ դարձած հողերի մասին է խոսում բանակի գեներալը՝ իրական խնդիրը Գանձակի, Շահումյանի և Գետաշենի մասին հեքիաթների տակ թաքցնելով: Մանվել Գրիգորյանն էլ գրեթե նույնն է կրկնել. « 8 միլիոն հեկտար ազատագրինք, մի օր չասիք էդ որտից: 1994 թվից էս կողմ ամեն օր էլ հողերի, դիրքերի փոփոխություն ա եղել, մի օր չասեցիք էսի առաջ գնացին: Որ էդ մեծ կռուպնի մասշտաբին մեր զինվորը, ժողովուրդը կարողացավ դիմակայել, հակահարված տալ, դրանով պիտի հպարտություն ապրեք: Թե չէ մի հատ թումբ, մի թիզ հող: Էդ հողերը հլը մեր ազատագրած հողերն ա, իրանք հող չունեն մեր տարածքից վերցրած, որ մի սանտիմ տայինք»,-նշել է Գրիգորյանը: Մեկ ուրիշը՝ Շմայսն էլ առհասարակ <<աչոտ տալու չունի>>: Նա իր հեղինակավոր կարծիքը մեկ անգամ հայտնել է, որ <<քնենք-հելնենք>> մի օր այդ հողերը մերը կլինեն:Զարմանալի է, որ մինչ այժմ ոչ մեկի մտքով չէր անցել «քնել հելնելով» հողեր վերադարձնելու հզոր գաղափարը: Գուցե համայն հայությանն առաջարկենք պինդ քնել, որպեսզի Արեւմտյան Հայաստանն է՞լ հետ վերադարձնենք: Անի Սահակյան

դիտվել է 135 անգամ
Լրահոս
««Մայր Եկեղեցի» ասելիս «մայր» և «ոչ մայր» եկեղեցիների որևէ դասակարգում չենք ստեղծում». Սամվել դպիր Կարապետյանը բարենորոգել է հազարավոր մարդկանց կյանքեր ու եղել է հազարավորների վերջին հույսը․ Մելոյան Շիրակի պետական համալսարանի ռեկտորը վրաերթի է ենթարկել հետիոտնին «Նախքան բոլորիս Ուսամա Բեն Լադենի հետ համեմատելը՝ սովորիր մտածել». Միհրան Մախսուդյան Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայում գտնվող ավիաբազային հասցված հարվածները Քաղաքակիրթ ձեւով մերժել է Աննա Հակոբյանին․ Հրապարակ Թրաֆիկինգի՞ են ենթարկել Անահիտ Ավանեսյանի որդու գերթանկարժեք մեքենայով զորացրվելը՝ համացանցի վրդովմունքի առիթ Շատ արդիական… Բագրատ Սրբազան «Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա Լեհաստանը որոշում չի ընդունել Ուկրաինային Patriot հրթիռներ փոխանցելու վերաբերյալ. ՊՆ փոխնախարար «Միջազգային հանրությունը պետք է հակազդի Նեթանյահուին». Թուրքիայում խիստ են քննադատել Իսրայելի վարչապետին Անդրանիկ Թևանյանին և Արեգնազ Մանուկյանին Քննչական բաժնից տեղափոխել են ՔԿՀ Վերջին ութ տարում 663 անձ պարգևատրվել է զենքով․ ՆԳՆ Սիսակ Գաբրիելյանի եկամուտներն աճել են. ինչ է նա հայտարարագրել ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը ԱՄՆ-ը կարող է զորքերի մի մասը տեղափոխել Ծոցի երկրներից. The Washington Post Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան Լոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. Բըրնհեմ Երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից․ Նարեկ Կարապետյան Ադրբեջանը դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ Սփյուռքը ռեսուրս է, որին ուժեղացնելը ՀՀ-ին օժտում է պետական կենսունակության նոր էներգիայով. քաղաքագետ Լեհաստանը դառնում է Եվրոպայի ծովային առաջատար տերություններից մեկը․ Տուսկ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am