Գերմանիան ու Թուրքիան` հունիսի 2-ի որոշումից առաջ

Էրդողանի ընդդիմադիրներն` ընդդեմ Բունդեսթագում ցեղասպանության ճանաչման բանաձևի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը Բունդեսթագն, ինչպես հայտնի է, դիտարկելու է հունիսի 2-ին։ Որքան մոտենում է այս օրը` հաճախակիանում են Թուրքիայից հայտարարությունները` նույնիսկ Էրդողանի դեմ պայքարող հուժկու ընդդիմադիրների կողմից: Ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն նամակ է հղել գերմանացի առաջնորդներին՝ կապված Հայոց ցեղասպանության խնդրի հետ։ Քըըլըչդարօղլուն Թուրքիայի «մայր ընդդիմադիր» կուսակցության անունից զգուշացրել է, որ եթե Բունդեսթագն ընդունի այդ բանաձևը, ապա այն բացասաբար կանդրադառնա Գերմանիայի ու Թուրքիայի հարաբերությունների վրա՝ ստեղծելով մեծ խնդիրներ։ Քըլըչդարօղլուն կոչ է արել դադարեցնել տվյալ «սադրիչ» նախաձեռնությունը. «Կատարելապես անկասկած է, որ պատմություն գրելն ու մեկնաբանելը չի հանդիսանում և չպետք է լինի խորհրդարանների գործառույթների թվում։ Պատմական դեպքերը պետք է քննարկեն տվյալ ոլորտի մասնագետները՝ անկողմնակալ մեթոդներով ուսումնասիրելով պատմական փաստաթղթերն ու արխիվները։ Թուրքիան Հայաստանին առաջարկել է ձևավորել պատմաբանների հանձնաժողով՝ քննելու համար 1915 թվականի դեպքերը։ Անկասկած է, որ դա քաջ քայլ է»։ Նամակի վերջնամասում Քըլըչդարօղլուն կոչ է արել մտածել Թուրքիայի ու Գերմանիայի հարաբերությունների ապագայի մասին։ Մեկ այլ գործիչ` թուրքական Vatan կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը մեկնաբանել է Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քննարկումը: «Խորհրդարանները, կառավարությունները, քաղաքապետերը, բուհերը, ակադեմիական կազմակերպությունները լիազորված չեն ընդունելու 1915թ. հայերի պնդումների վերաբերյալ որոշումներ»,- ասել է Փերինչեքը։ Նա ընդգծել է, որ պլանավորում է ընդունել երթը, որը կազմակերպվելու է Բեռլինում՝ որպես բողոքի նշան ընդդեմ Գերմանիայի հայաբնակ շրջանակների. «Տվյալ օրինագիծը մշակվել է Թուրքիայի վրա ճնշում գործադրելու միակ նպատակով։ Եթե հաշվի առնենք ՄԻԵԴ-ի համապատասխան որոշումը և 1948-ին ցեղասպանությունների մասին ընդունված ՄԱԿ-ի Կոնվենցիան, դրա համար նախատեսվում է, որ «ցեղասպանություն» տերմինը կարող է օգտագործվել միայն երկրի դատական տեղի ատյանների որոշմամբ, որում տեղի են ունեցել այդ իրադարձությունները, կամ էլ Հաագայի Միջազգային քրեական դատարանի որոշմամբ»։ Թուրքիայի ընդդիմադիր գործիչներից` Էրդողանի ամենակատաղի քննադատը` Քըլըչդարօղլուն, փաստացի, արտաքին քաղաքականությանը վերաբերող, մասնավորապես Հայոց ցեղասպանության հարցում, արտահայտում է պաշտոնական Անկարայի դիրքորոշումը։ Ամեն ինչ անում են, որպեսզի կառավարությունն ընդունի Հայոց ցեղասպանությունը Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը և խորհրդարանի նախագահ Նորբերթ Լամերտը ցեղասպանության 100-ամյակին նվիրված իրենց ելույթների ժամանակ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Հիշեցնենք, որ անցյալ տարի Բունդեսթագի օրակարգ էր բերվել Հայոց ցեղասպանության ճանաչումը նախատեսող բանաձև, որի ընդունմանը խոչընդոտել էին Գերմանիայի «Քրիստոնեական միություն» (CDU/CSU) և «Սոցիալ -դեմոկրատական» (SPD) կուսակցությունների խորհրդարանական խմբերը: Գերմանիայի «Կանաչների» (Die Grüne) կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը համոզմունք է հայտնել, որ Բունդեսթագը հունիսի 2-ին կճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Deutsche Welle»-ի թուրքական ծառայության փոխանցմամբ՝  Օզդեմիրը թեմային անդրադարձել է DW TV-ի «Conflict Zone» հաղորդման ընթացքում: Նա նշել է, որ իրենք ամեն ինչ անում են, որպեսզի կառավարությունն ընդունի, որ 1915թ. Օսմանյան կայսրությունում 100 հազարավոր հայերի սպանությունը հենց ցեղասպանություն է եղել: «Հունիսի 2-ին՝ 100 տարի շարունակ  Հայոց ցեղասպանությունը ժխտելուց հետո, Գերմանիայի դաշնային խորհրդարանը որոշում պիտի կայացնի այն մասին, որ դա ցեղասպանություն է եղել և Գերմանիան էլ, որպես Օսմանյան կայսրության դաշնակից, նույնպես որոշակի պատասխանատվություն է կրում դրա համար», -ասել է պատգամավորը: Օզդեմիրը նշել է նաև, որ Ցեղասպանության ճանաչմանն ուղղված բանաձևի նախագիծը մշակվել է «Քրիստոնյա-դեմոկրատական» կուսակցության հետ համատեղ: Փետրվարի 25-ին քվեարկությունը Բունդեսթագում հերթական անգամ հետաձգվեց: Ավելի ուշ նախանշվեցին ժամկետները, երբ Գերմանիայի խորհրդարանում քվեարկության կդրվի «1915թ. իրադարձությունները, որպես ցեղասպանություն Ճանաչելու մասին» նախագիծը։ Քննարկումը նախատեսված է անցկացնել 2016-ի հունիսին: Հայոց ցեղասպանության մասին նախագծի քննարկումը ավելի վաղ նախատեսվում էր Բունդեսթագ ներկայացնել 2015-ի ապրիլին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի օրերին: Գերմանիայի խորհրդարանն ապրիլի 24-ին հավանություն է տվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևին՝ 100 տարի առաջ Օսմանյան Թուրքիայում իրականացված 1,5 մլն հայերի զանգվածային սպանությունը որակելով ցեղասպանություն: Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողության ժամանակ Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը Օսմանյան կայսրության իրագործած 1915-ի հայկական ջարդերը կոչել է ցեղասպանություն: Այդպիսով, նա դարձել է այդ երկրի առաջին ղեկավարը, որն արտասանել է «Հայոց ցեղասպանություն»: Մետաքսյա Շալունց

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Հայ ժողովուրդը, մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ, հաղթահարել է դարերի փորձությունները․Ամենայն Հայոց Կաթողիկոս Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am