Շտապում են Թուրքիայի հետ հաշտության` հիշելով Բաքվի հետ անցած փորձությունները

Պուտինը ցանկանում է վերականգնել հարաբերությունները Էրդողանի հետ Ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունների մասին ռուսական կողմից սկսել են հաճախակիանալ հայտարարությունները... ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ չնայած Սու-24-ի դեպքին` Ռուսաստանը ցանկանում է վերականգնել Թուրքիայի հետ հարաբերությունները: Պուտինը նշել է, որ ՌԴ-ն Սիրիայում կռվում է ոչ թե կանոնավոր բանակի, այլ ահաբեկչական խմբավորումների դեմ: «Եվ, իհարկե, մենք չենք մտածել այն մասին, որ թուրքական կործանիչը կարող է հարված հասցնել մեր խոցման համար անպաշտպան կործանիչին: Մենք չէինք պատրաստվում կռվել Թուրքիայի դեմ և թուրքական զինված ուժերի դեմ: Հակառակ դեպքում մենք կգործեինք այլ կերպ և այլ միջոցներով: Հուսով եմ, որ բանը դրան չի հասնի»,- ասել է նա: Նրա խոսքերով` Ռուսաստանը Թուրքիայից ներողություն, ինչպես նաև վնասը փոխհատուցելու պատրաստակամության վերաբերյալ հայտարարություն չի լսել: «Մենք լսել ենք հայտարարություն հարաբերությունների վերականգման ցանկության մասին: Մենք նույնպես ցանկանում ենք վերականգնել հարաբերությունները: Դա մենք չենք փչացրել: Ինչի համար է դա արվել, ես մինչև այժմ չեմ հասկանում»,- ավելացրել է նա: Նախագահը նաև ասել է, որ հարաբերությունների վերականգման մասին Անկարայի հայտարարությունից բացի անհրաժեշտ է նաև դրա համար ինչ-որ բան անել: Իսկ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը ուսանողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Ռուսաստանի ու Թուրքիայի միջև տեղի ունեցող դեպքերը բացասաբար չեն ազդում ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա: Նա ընդգծել է, որ Մոսկվայում բարձր են գնահատում այդ հարցում Ադրբեջանի հավասարակշիռ քաղաքականությունը. «Մեր համագործակցությունն անցել է փորձությունը: Ադրբեջանում իմ բարձրաստիճան զրուցակիցներից մեկն ինձ ասել է, որ «մենք ձեզանից շատ ենք ապրումներ ունենում նրա համար, ինչ տեղի է ունենում ռուս-թուրքական հարաբերություններում»: Կարծում եմ՝ նա չի չափազանցել: Ադրբեջանի համար ոչ միայն զգացական առումով է ցավալի տեսնել կոնֆլիկտ իրեն մոտ երկու երկրների միջև, այլև նա պետք է մշակի գործնական ճիշտ քայլեր: Ձեզանից նրանք, ովքեր պատմություն են սերտել, գիտեն, որ ռուս-թուրքական հարաբերությունները մշտապես բարդ են դասավորվել, եղել են մի քանի պատերազմներ: Ճիշտ է՝ հետագայում մշտապես հաշտվել ենք: Հուսով եմ, որ դա տեղի կունենա նաև այս անգամ: Քայլը թուրքական կողմինն է: Նա գիտի, թե ինչ է պետք անել»: Մոսկվան` Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների վերականգման բուռն ցանկությունը, ինչպես երևում է, չի կարողանում այլևս թաքցնել: Կասկած չկա, որ մի օր կարգավորվելու են ռուս-թուրքական հարաբերությունները: Երբ կլինի դա, ոչ ոք չգիտի: Բայց պարզ է, որ Մոսկվան քայլ է սպասում Անկարայի կողից: Երկու կողմն էլ համառություն են ցուցաբերում` Պուտինը ներողություն է սպասում Էրդողանից, վերջինս էլ` չի ցանկանում դա անել: Մոսկվան բարեկամություն չի անում Ադրբեջանի հետ ընդդեմ Հայաստանի Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինն ուսանողների հետ հանդիպմանն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտությանը: «Սխալվում է նա, ով ասում է, թե Ռուսաստանը կարող է հակամարտությունը կարգավորել 15 կամ 20 րոպեի ընթացքում: Ռուսաստանը միայն կարող է միջնորդ լինել: Կողմերից մեկի վրա ցանկացած ճնշմամբ չես հասնի անհրաժեշտ արդյունքի: Հիմքում պետք է ընկած լինի վստահությունը, և դա կարող են ստեղծել միայն ձեր երկրները»,- ասել է դեսպանը: Նա ընդգծել է, որ ապրիլի սկզբի իրադարձությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, թե որքան վտանգավոր է պահպանվող իրավիճակը. «Է՛լ ավելի ակնհայտ դարձավ, որ խելամիտ լուծումը միայն մեկն է՝ խաղաղ ճանապարհով: Հակամարտող կողմերն ու միջազգային հանրությունը պետք է ճիշտ եզրակացություններ կատարեն: Ռուսաստանը նույնպես իր եզրակացություններն է կատարում: Նա ընդլայնելու է միջնորդական ջանքերը»: Այնուհետև Դորոխինը ուշագրավ հայտարարություն է արել` Հայաստան-Ռուսաստան, Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունների վերաբերյալ, նշելով, թե Հայաստանի ու Ադրբեջանի հետ Ռուսաստանի հարաբերությունները պատմականորեն ձևավորվել են տարբեր կերպ: «Հայաստանը որոշել է դառնալ Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշնակիցը, մեր երկրի հետ մտել է տնտեսական խորը ինտեգրման մեջ: Ադրբեջանն ընտրել է այլ մոդել. առանց ռազմաքաղաքական ու տնտեսական պարտավորությունների: Մենք հարգում ենք երկու ընտրություններն էլ: Մենք չենք հակադրում այդ երկրներին: Մոսկվան բարեկամություն չի անում Ադրբեջանի հետ ընդդեմ Հայաստանի և հակառակը: Դա նաև վերաբերում է Ռուսաստանում երկու երկրների սփյուռքին: Չենք ցանկանում, որ Ռուսաստանը վերածվի այնպիսի վայրի, որտեղ հայերը ու ադրբեջանցիները հաշիվներ կմաքրեն ինչ-ինչ վիրավորանքների պատճառով: Դրան է ուղղված մեր ողջ պետական քաղաքականությունը: Իսկ երբ ասում են, թե Ռուսաստանն ավելի վատ է վերաբերվում ադրբեջանցիներին, քան հայերին, դրանք միայն զգացմունքներ են: Հուսով եմ, որ դրանք ամեն դեպքում կանցնեն: Այլ բան է, որ Ռուսաստանում պետք է ավելի շատ բան իմանան Ադրբեջանի մասին, ինչի մասին ես հայտարարել եմ քանիցս»,- ասել է դեսպանը: Այսպես, Մոսկվան արձանագրում է, որ ընդլայնելու է միջնորդական ջանքերը ԼՂ կարգավորման գործընթացում: Մյուս կողմից, ՌԴ իշխանությունները փորձում են ամեն առիթով ընդգծել, թե որքան են գնահատում Ադրբեջանի հետ հարաբերությունները, կարծես, ամեն առիթով` արդարանալով, որ Հայաստանը ՌԴ-ի ռազմավարական դաշնակիցն է: Որքան մեծ կլիներ Մոսկվայի հիացմունքը, եթե Ադրբեջանի իշխանավորները հայտարարեին, որ ցանկանում են անդամակցել ԵՏՄ-ին, բայց նրանք դա ասում են` կապելով հնարավոր անդամակցությունը` ԼՂ խնդրի կարգավորման հետ: Այսինքն` եթե Մոսկվան օգնի Բաքվին Ղարաբաղի հարցում, ճնշում գործադրի հայկական կողմի վրա, ինչու չէ, գուցե Ալիևին այլևս ոչինչ չխանգարի ԵՏՄ-ին անդամակցելու համար: Մետաքսյա Շալունց

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am