Մի նկարի պատմություն

Ազգային ժողովի փոխնախագահ, Հանրապետական Հերմինե Նաղդալյանը պարզվում է՝ իր գեղեցկության «գերին» է դարձել։ Ավելին, իր գեղեցկությամբ պատուհաս է դարձել նաեւ սեփական ընտանիքի համար։ Նաղդալյանն անկրկնելի է ու եզակի, չնաշխարհիկ ու հենց այդ գեղեցկության պատճառով է, որ տարին տասներկու ամիս չի իջնում մամուլի աղմկոտ էջերից։ Նաղդալյանը անձամբ է այդպես մեկնաբանել, թե համոզված է, որ մայիսի 12-ին «Նորաշեն 2007» շինարարական ընկերության կողմից խաբված բնակիչները Կառավարության շենքի դիմաց իր լուսանկարն էին տարել, քանի որ «ուրիշ ավելի գեղեցիկ լուսանկար չեն գտել»:«Ձեր ասած տեղերում որեւէ խաբված բնակիչ չկա, էնտեղ (խմբ. կառավարության առջեւ հավաքվածների թվում) չկա որեւէ մարդ, որն այդ շենքի հետ կապ ունի: Ինչ վերաբերում է բնակիչներին, ապա այո, մենք բնակիչներին հանդիպում ենք, քննարկում ենք խնդիրը այդ շենքի հետ կապված: Իմ լուսանկարն էին բերել, որովհետեւ ուրիշ ավելի գեղեցիկ լուսանկար չէին գտել»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հերմինե Նաղդալյանը: Շաբաթներ առաջ, երբ մի ամբողջ կուսակցություն լծվել էր ՀՀԿ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին «մաքրելու» գործին, զայրացած հանրության ճիրաններից Նաղդալյանին «ազատագրելը» պատվի խնդիր էր դարձել հարազատ կուսակցության համար, ու հերիք չէր, որ տիկնոջ խոսքերը հազար փութ մեղրով հնարավոր չեղավ կերցնել Նաղդալյանի գեղեցկագույն ընտանիքը նոր սկանդալում հայտնվեց։ Կառավարության հերթական նիստերից մեկի օրը, այն օրը, երբ կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոսում էր երկրում փոփոխությունների իրականացման անհրաժեշտության ու քաղաքական կամքի առկայության մասին, կառավարության գործերի կառավարիչ, Հերմինե Նաղդալյանի ամուսին Դավիթ Բեգլարյանը դուրս էր եկել իր աշխատասենյակից ու հարձակվել իր ու կնոջ դեմ բողոքող ցուցարարների վրա: Ցուցարարների խոսքով՝ Բեգլարյանն իրենց ապուշ ու էշ է անվանել: Այդ մասին փաստող տեսանյութեր կան: Բողոքի մասնակիցները «Նորաշեն 2007» սպառողական կոպերատիվի գործունեությունից տուժած բնակիչներն են : Երևանի Գևորգ Չաուշի 14/3 հասցեում բազմաբնակարան շենք կառուցելու նպատակով «Նորաշեն-2007» սպառողական կոոպերատիվի ղեկավարությունը դեռևս 2007 թվականին գումարներ էր հավաքել շենքում բնակարան գնելու ցանկություն ունեցող անձանցից: Սակայն կանգնելով ֆինանսական խնդիրների առաջ` կառուցապատող ընկերության ղեկավարներ Լուսաբեկ Սամվելյանն ու Արմեն Թադևոսյանը սկսել էին կիսակառույց բնակարանները գրավ դնելով տոկոսով գումարներ վերցնել տարբեր անձանցից` շենքի շինաշխատանքներն ավարտին հասցնելու համար: Բնակարաններից 24-ը գրավ էր դրվել «Էսկո Կոնցեռնի» նախագահ Սարգիս Աղաբեկյանի մոտ, ով ձերբակալվել էր վաշխառության մեղադրանքով, 14-ը՝ Հերմինե Նաղդալյանի ու նրա ամուսնու: Մարդիկ արդարացիորեն բողոքի ձայն են բարձրաձնում, ուզում են հասկանալ, թե ինչու է, որ նույն մեղքի համար Աղաբեկյանին փակում է ճաղերի ետևում, իսկ Հերմինե Նաղդալյանին դարձնում է Ազգային ժողովի փոխնախագահ: Ստացվում է, որ Նաղդալյանի ու նրանց ընտանեկան բիզնեսների ու տարբեր աղմկահարույց միջադեպերին առնչության մասին մամուլի հետաքրքրությունը բացառապես պայմանավորված է միայն Հերմինե Նաղդալյանի «գեղեցկությամբ», ոչ Նաղդալյանի ամուսինն է խարդախ, ատկատների հմուտ մասնագետ, ոչ էլ տիկինն է դիվանագիտությունից հեռու, նրանք մեղավոր չեն, մեղավորը «գեղեցկությունն» է, միայն թե Հերմինե Նաղդալյանին պետք է խնդրենք պարզաբանել, իսկ ինչ էին անում էշերն իր կողքին, այն պաստառում, որը բողոքի ակցիայի մասնակիցներն էի պարզել։ Անի Սահակյան

դիտվել է 127 անգամ
Լրահոս
Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am