Հայտնի են շախմատի տղամարդկանց և կանանց ՀՀ առաջնությունների վեցերորդ խաղափուլի արդյունքները

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող շախմատի տղամարդկանց 76-րդ ՀՀ առաջնության վեցերորդ խաղափուլի արդյունքներով 5,5 միավորով մրցաշարի առաջատարն է Զավեն Անդրիասյանը, 5 միավորով երկրորդ տեղում է Ռոբերտ Հովհաննիսյանը, իսկ 4,5 միավորով երրորդ տեղում Արման Փաշիկյանն է, տեղեկացնում է msy.am-ը: Շախմատի կանանց 71-րդ ՀՀ առաջնության վեցերորդ խաղափուլից հետո 6 միավորով մրցաշարի առաջատարն է Մարիա Գևորգյանը, 4,5 միավորով երկրորդ տեղում է Աննա Հայրապետյանը, իսկ 4 միավորով երրորդ տեղում Սուսաննա Գաբոյանն է: Նշենք, որ հունվարի 14-ից 17-ը տեղի են ունեցել 2016 թվականի շախմատի ՀՀ առաջնությունների երրորդ, չորրորդ, հինգերորդ և վեցերորդ խաղափուլերը: Տղամարդկանց առաջնության երրորդ խաղափուլում Զավեն Անդրիասյանը հաղթել է Հովիկ Հայրապետյանին, Լևոն Բաբուջյանը՝ Արման Միքայելյանին, Սամվել Տեր-Սահակյանը՝ Նորայր Թորոսյանին, իսկ մյուս երեք պարտիաները՝ Հովհաննես Գաբուզյան-Կարեն Գրիգորյան, Ռոբերտ Հովհաննիսյան-Մանուել Պետրոսյան և Տիգրան Լ. Պետրոսյան-Արման Փաշիկյան, ավարտվել են ոչ ոքի արդյունքով: Չորրորդ խաղափուլում Հովիկ Հայրապետյանը Արման Փաշիկյանի հետ պարտիան ավարտել է ոչ ոքի արդյունքով, Մանուել Պետրոսյանը հաղթել է Տիգրան Լ. Պետրոսյանին, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Նորայր Թորոսյանին, Սամվել Տեր-Սահակյանը՝ Արման Միքայելյանին, Լևոն Բաբուջյանը՝ Կարեն Գրիգորյանին, իսկ Զավեն Անդրիասյանը՝ Հովհաննես Գաբուզյանին: Հինգերորդ խաղափուլում Հովիկ Հայրապետյանը հաղթել է Հովհաննես Գաբուզյանին, Զավեն Անդրիասյանը՝ Լևոն Բաբուջյանին, Կարեն Գրիգորյանը՝ Սամվել Տեր-Սահակյանին, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Արման Միքայելյանին, Արման Փաշիկյանը՝ Մանուել Պետրոսյանին, իսկ Տիգրան Լ. Պետրոսյան–Նորայր Թորոսյան պարտիան ավարտվել է ոչ ոքի արդյունքով: Վեցերորդ խաղափուլում Հովիկ Հայրապետյան–Մանուել Պետրոսյան պարտիան ավարտվել է ոչ ոքի արդյունքով, Արման Փաշիկյանը հաղթել է Նորայր Թորոսյանին, Տիգրան Լ. Պետրոսյանը՝ Արման Միքայելյանին, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Կարեն Գրիգորյանին, Զավեն Անդրիասյանը՝ Սամվել Տեր-Սահակյանին, Հովհաննես Գաբուզյանը՝ Լևոն Բաբուջյանին: Կանանց մրցաշարի երրորդ խաղափուլում Սիրանուշ Ղուկասյանը հաղթել է Մանե Ադամյանին, Մարիա Գևորգյանը՝ Աննա Մ. Սարգսյանին, Աննա Հայրապետյանը՝ Նարինե Գասպարյանին, Սուսաննա Գաբոյանը՝ Արմինե Բաբայանին: Սոնա Ասատրյան-Արփինե Գրիգորյան պարտիան ավարտվել է ոչ ոքի արդյունքով: Չորրորդ խաղափուլում Սիրանուշ Ղուկասյանը հաղթել է Արմինե Բաբայանին, Սուսաննա Գաբոյանը՝ Նարինե Գասպարյանին, Աննա Հայրապետյանը՝ Աննա Մ. Սարգսյանին, Մարիա Գևորգյանը՝ Արփինե Գրիգորյանին, Սոնա Ասատրյանը՝ Մանե Ադամյանին: Հինգերորդ խաղափուլում Սիրանուշ Ղուկասյանը հաղթել է Սոնա Ասատրյանին, Մարիա Գևորգյանը՝ Մանե Ադամյանին, Աննա Հայրապետյանը՝ Արփինե Գրիգորյանին, Աննա Մ. Սարգսյանը՝ Սուսաննա Գաբոյանին, իսկ Արմինե Բաբայան-Նարինե Գասպարյան պարտիան ավարտվել է ոչ ոքի արդյունքով: Վեցերորդ խաղափուլում Սիրանուշ Ղուկասյան-Նարինե Գասպարյան պարտիան ավարտվել է ոչ ոքի արդյունքով, Արմինե Բաբայանը հաղթել է Աննա Մ. Սարգսյանին, Սուսաննա Գաբոյանը՝ Արփինե Գրիգորյանին, Աննա Հայրապետյանը՝ Մանե Ադամյանին, Մարիա Գևորգյանը՝ Սոնա Ասատրյանին:

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Սյունիքի զորամասերում ողբերգական դեպքերից հետո պաշտոնանկություններ են սպասվում. «Ժողովուրդ» Աշոտ Մինասյանը կալանքից ազատվել է Իշխանությունը թաքցնում է վիճակը․ «Հրապարակ» Որ դաշտում է խաղալու Պալաչը․ «Հրապարակ» ՔՊ-ի թեկնածուն Մեղրիում և հնարավոր ստվերային ղեկավարում. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել. «Հրապարակ» ՔՊ-ն պատրաստվում է Եկեղեցու հետ կապված «բացահայտումներ» հրապարակել․ ինչ է սպասվում ԱԺ-ում. «Ժողովուրդ» Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար․ «Հրապարակ» Սպասվում են պաշտոնանկություններ․ «Հրապարակ» Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ» ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ» 35 մլն դրամ եկամուտ, կանխիկ միջոցներ. ինչ ունեցվածք ունի ՊՎԾ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը. «Ժողովուրդ» Ծավի սնդիկով ջրի առեղծվածը խորանում է․ Քննչականը հանք է հայտնաբերել. «Ժողովուրդ» Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am