«Միակ ներկայացուցիչն եմ, որ հիշում եմ` ինչպես գծվեց և ինչպես կառուցվեց: Աշխարհում չկա քանդելով կառուցել, այլ կա կառուցելով կառուցել: Այն մարդը, որ գնել է, գտնում է, որ հարմար չի իրեն: Ես կխնդրեի Էռնեկյանին և մեր կառավարությանը գտնել ուրիշ տարբերակ, որ ձեռք չտան այդ կառույցին: Ժողովուրդը սիրում է այդ կառույցը»,-այսօր Հայելի ակումբում «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի ապամոնտաժման հարցի շուրջ իր կարծիքը հայտնեց քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը:
Նա կտրականապես դեմ է քանդելուն, քանի որ քանդելով մենք կորցնում ենք մեր մշակութային արժեքները:
«Կոլխոզները քանդեցին, հիմա էլ նոր կոլխոզ են ուզում ստեղծել:Արդյունաբերությունը քանդեցին, ժողովրդին ստիպեցին, որ զզվի իր հողից և փախչի»,-ընդգծեց Ֆերդինանդ Առաքելյանը`շարունակոլով, որ իրականում պայմանավորվածությունը հետևյալն է եղել, որ երկու ճարտարապետական խմբերը միասին աշխատեն և ընդհանուր որոշում կայացնեն:
«Էռնեկյանը աշխարհի շատ երկրներում ունի օդանավակայաններ և ինքը գտնում է, որ այս օդանավակայանն արդիական դինամիկային չի համապատասխանում:Նա գնում է դեպի պարզության, բայց կարելի է չէ՞ թողնել, կողքերը կառուցել: Թող տեղական թռիչքները այդտեղով կատարվեն»,-առաջարկեց բանախոսը:
Վերջինս վստահ չէ, որ եթե այսօր մեծ օղակն են վերացնում, ապա վաղն էլ փոքր օղակը չեն ցանկանա հանել:
«Ինչ մտավորականության մասին կարելի է խոսք լինել: Մարդիկ փող ունեն՝ դնում են քանդում են, կառուցում: Օլիգարխիկ պետություն է կառուցվում, դա է վատը»,-իր խոսքը եզրափակեց Ֆերդինանդ Առաքելյանը:
Լ. Միքաելյան
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը