«Վերջ տվեք այդ քանդելուն, բավական է քանդել, ավերել: Քանդեցիք Երիտասարդական պալատը, ի՞նչ դրեցիք դրա փոխարեն:Արդեն տարիներ շարունակ ինչ -որ նախագծեր են քննարկում, որոնք չկան»,-Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր մտահոգությունը հայտնեց գրականագետ Դավիթ Գասպարյանը:
Գրականագետը դեմ է «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի ապամոնտաժմանը և առաջարկում է միասին պայքարել մշակութային կառույցների քանդման դեմ:
«Եթե մի բան չի գործարկվելու քանդելուց հետո, ուրեմն հինը պետք չէ քանդել:Արդեն 30 տարի է` ինչ քանդեցիք «Սևան» հյուրանոցը, ի՞նչ կառուցեցիք՝ ոչինչ: Քանդեցիք Հանրապետության հրապարակի աննման հուշարձանը, վրայի ուղևորը պարզ է, որ պետք է գնար, բայց այդ պատվանդանը ի՞նչի քանդեցիք»,-ցավով հարցադրում արեց Դավիթ Գասպարյանը:
«Բավական է, ինչ -որ մի ձեռք մեր երկիրը անընդհատ քանդում է, կարծես դարձել ենք փորձատեղի: Մենք պետք է թույլ չտանք այդ ավերումները»,-հայտնեց գրականագետը` նշելով, որ հիմա հարկավոր է ոչ թե հինը քանդել, այլ հնի կողքին կառուցել նաև նորը:
«Կա քանդելու ժամանակ, կա կառուցելու ժամանակ: Հիմա կառուցելու ժամանակն է: Այսօր մենք մետրոպոլիտենի 32 կայարան պետք է ունենայինք: Մենք ճահճի մեջ ենք, որից չենք կարողանում դուրս գալ»,- ընդգծեց գրականագետը, և խոսքը եզրափակելով, ասաց. «Մի օր էլ մեկը Հայաստանը կգնի և իր ուզած ձևով կքանդի, ասելով, որ ես չեմ ուզում դու այստեղ ապրես: Շատ ծանր վիճակ է, և պետք է ամուր լինենք»:
Լուսինե Միքաելյան
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը