Ռուսաստանը դադարեցրել է ուկրաինական ապրանքների տրանզիտն իր տարածքով

  Ավելի վաղ կայացված որոշումների կատարման շրջանակում Ռուսաստանը ամբողջովին դադարեցրել է ուկրաինական ապրանքների տրանզիտն իր տարածքով: Այս մասին ասված է Ուկրաինայի Տնտեսական զարգացման ու առեւտրի նախարարության հաղորդագրության մեջ: «Ուկրաինայի Տնտեսական զարգացման ու առեւտրի նախարարությունը հայտնում է, որ հունվարի 4-ի դրությամբ Ռուսաստանի դաշնությունն ամբողջովին դադարեցրել է Ուկրաինայից ապրանքների տրանզիտն իր տարածքով: Այս արգելքը անարդար է ու խտրական է: Այսպիսով, ռուսաստանցիները խախտել են իրենց պարտավորությունները, որոնք ստանձնել էին մասնավորապես Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը իրենց անդամակցության ու 2011 թ. հոկտեմբերի 18-ին կնքված Ազատ առեւտրի գոտու մասին պայմանագրի շրջանակում»,- ասված է հաղորդագրության մեջ, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը: Ընդ որում Ուկրաինայի տնտեսական զարգացման նախարարությունից պարզաբանել են, որ 2016 թ. առաջին օրերին ընդունված ռուսական օրենսդրությունով Ուկրաինայից ապրանքների տրանզիտի որոշ սահմանափակումներ են նախատեսվում: Նախարարության տվյալներով, նման սահմանափակումներ է նախատեսում մասնավորապես ՌԴ նախագահի թիվ 1 հրամանը «Ուկրաինայի տարածքից Ռուսաստանի դաշնության տարածքով Ղազախստանի հանրապետություն ապրանքների տրանզիտային փոխադրումների ժամանակ Ռուսաստանի դաշնության տնտեսական անվտանգության ու ազգային շահերի պաշտպանության միջոցառումների մասին»: Այս կապակցությամբ Ուկրաինայի տնտեսական զարգացման նախարարությունը ուկրաինական ընկերություններին կոչ է արել հաշվի առնել այս տեղեկությունը՝ փոխադրումները կազմակերպելիս:

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Starlink-ը լիովին վերականգնել է Ուկրաինայի ԶՈՒ-ի համար իր աշխատանքը Մոսկվան պատրաստ է մասնակցել TRIPP-ին. Լավրով Հայտնի է Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ որոշումը Ինչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք» Reuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ում Փարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Սիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել Պուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին» Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունները դարձել են նույնական. Էլիբեգովա Ալիևը մեղադրել է Լևոն Տեր-Պետրոսյանին, Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին Դատախազը Վեհափառի եղբոր և եղբորորդու համար ազատազրկում է պահանջել «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի կալանքը փոխարինվեց Գերմանիան և հինգ այլ երկրներ ցանկանում են կտրուկ կրճատել ծախսերը Վրաստանի վարչապետը ժամանեց Հայաստան Երևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել Այսօր ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ապագան ավելի մշուշոտ է թվում, քան Ռուսաստանի Դաշնության թուլացումը․ Զաքարյան Հայաստանում է Ալժիրի Ազգային խորհրդի խոսնակը․ ով է դիմավորել «Այ սոված բոմժե՛ր, տան վարձ չէիք կարողանում տալ, հիմա էս ի՞նչ եք ասում»․ Մանուել Մանուկյան (video) Դատարանը մերժեց միջնորդությունը Հայտնաբերել են Վանաձորում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am