ՆԱՏՕ-ն պետք է մասնակցի ԻՊ խմբավորման դեմ պատերազմին

ՆԱՏՕ-ն պետք է մասնակցի ԻՊ խմբավորման դեմ պատերազմին, այդ մասնակցության պարամետրերը կքննարկվեն Վարշավայում Դաշինքի հուլիսյան գագաթնաժողովին: Այդ մասին Spiegel շաբաթաթերթին տված հարցազրույցում հայտնել է ԱՄՆ-ի ԻՊ-ի դեմ պայքարի հատուկ ներկայացուցիչ Բրետտ Մակգերկը: «ՆԱՏՕ-ն պետք է շատ կարեւոր դեր խաղա: Մի կողմից, կարող է ընդլայնվել իրաքցի զինվորականների նախապատրաստությունը, որը մինչ այժմ կատարվում էր Հորդանանում: Բացի այդ, AWACS հետախույզ ինքնաթիռները կարող են կարեւոր առաջադրանքներ ստանձնել` օգնություն տրամադրելով կոալիցիային: Ես հույս ունեմ, որ հուլիսի սկզբին Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին   մենք որոշում կընդունենք կոնկրետ նպատակների վերաբերյալ», — ասել է Մակգերկը: Ամերիկացի հատուկ ներկայացուցչի խոսքով, ԱՄՆ-ն անցնում է  «ԻՊ-ի դեմ պայքարի նոր փուլ», որը ենթադրում է հարձակողական գործողությունների իրականացում   «միաժամանակ տարբեր ճակատներում», մասնավորապես` սիրիական Ռաքքայի եւ Իրաքում Էլ Ֆալուջայի ուղղությամբ: Միաժամանակ կոալիցիայի ուժերն առայժմ   «պատրաստ չեն Մոսուլի ուղղությամբ գրոհ սկսելու համար», — հավելել է նա: «Մեզ ժամանակ է պետք: Որոշ ժամանակի ընթացքում մենք կարողացել ենք բավականաչափ ցամաքային ուժեր հավաքել: Դրա համար մեզ պետք էր տարածաշրջանից մարտիկներ հավաքագրել, ուսուցանել նրանց եւ խորհրդատվություն տրամադրել: Այժմ մենք բավականին առաջ ենք գնացել, որպեսզի նրանք կարողանան մասնակցել պայքարին», — ասել է Մակգերկը` հավելելով, որ ամերիկացի գրեթե  300 ռազմական խորհրդատու ներկայումս աշխատում է Սիրիայում, գլխավորապես` քրդական կազմավորումների հետ: «Իսլամիստները շատ թուլացած են… Նրանց դրամական հոսքերը կրճատված են … Հատուկ ծառայությունները (ԱՄՆ-ի, խմբ.) չեզոքացրել են իսլամիստների ֆինանսական առաջնորդին, ինչպես նաեւ  «Չեչենին», որը նրանց հիմնական դաշտային հրամանատարներից էր», — ասել է Մակգերկը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am