Գյումրիում ռուսական ռազմակայանում ընթացող՝ Ավետիսյանների սպանության գործով դատաքննության ընթացքում իրավապաշտպան Արթուր Սաքունցը դատավոր Հարություն Մովսիսյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել:
Փաստաբան Լուսինե Սահակյանը ևս միացել է միջնորդությանը, բայց մի փոքր փոխել է հիմնավորումը՝ հայտարարելով, որ դատավորն իրեն թույլ է տալիս խախտել քրեադատավարական օրենսգիրքը, եւ դա անում է ոչ թե չիմացությամբ, այլ, ամենայն հավանականությամբ, դիտավորյալ:
Նրա խոսքով, դատավորի գործողությունները վկայում են դատավորի՝ որոշումներ կայացնելու հարցում ակնհայտ կաշկանդվածության մասին:
Փաստաբաններ Երվանդ Վարոսյանը, Երեմ Սարգսյանն ու Միհրան Պողոսյանը միացել են միջնորդությանը: Նմանատիպ կարծիքի են նաեւ տուժածների իրավահաջորդները: Դատարանում հերթական ընդմիջումն է հայտարարվել: Նիստը կվերսկսվի մեկ ժամից:
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը