Այսօր՝ հունվարի 18-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:40-ի սահմաններում Լենինգադյան փողոցում Nissan Teana մակնիշի BB 847 OB համարանիշի ավտոմեքենայի վարորդը ճանապարհին կուտակված, այսբերգ հիշեցնող մարդաբոյ ձնակույտին բախվելով՝ կորցրել է մեքենայի կառավարումը, բախվել Վազ 2107 մակնիշի 34 NR 903 համարանիշի ավտոմեքենային, որից հետո Nissan Teana-ն բախվել է ճանապարհին կայանված Ford Transit մակնիշի 829 ՕM 61 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախումից հետո «07»-ն էլ հարվածել է BMW մակնիշի 60 MN 099 համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Հավաքվածներն արդարացիորեն բարձրաձայնում էին, որ պատճառը մարդաբոյ, այսբերգին նմանվող սառցե կուտակված ցեխագունդն է ու եթե «չապամոնտաժեն» այդ վտանգավոր սառցե խոչընդոտը, ապա վթարներից խուսափել չի լինի: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը