Քլինթոնը ԱՄՆ հայ համայնքի համար անվիճարկելի թեկնածու է. Forbes

ԱՄՆ նախագահի թեկնածուները կձգտեն հասնել աջակցության առաջատար էթնիկ համայնքներից, որոնք ունեն լուրջ ընտրական և ֆինանսական ռեսուրսներ։ Այդ ճակատում հիմնական պայքարը կծավալվի իռլանդական, հրեական և հայկական համայնքների համար։ Այս մասին գրում է Forbes-ը։ Նախագահական մրցապայքարի «սուպերեզրափակչի» մեկնարկին 5 ամսից քիչ ժամանակ է մնացել։ Փրայմերիզը դեռևս ավարտված չէ, սակայն ֆավորիտների անուններն արդեն հայտնի են՝ հանրապետական Դոնալդ Թրամփ և դեմոկրատ Հիլարի Քլինթոն։ Կուսակցական համագումարների ժամանակ առաջադրման դեպքում Թրամփն ու Քլինթոնը նոյեմբեին կպայքարեն Սպիտակ տան 45-րդ առաջնորդի աթոռի համար։ Համընդհանուր ընտրություններում կարևորագույն գործոններից մեկը կդառնա էթնո-լոբբիստական բաղադրիչը։ Վերոնշյալ էթնիկ խմբերը մեծ հետաքրքրություն են ներկայացնում առանցքային նահանգներում կոմպակտ կենտրոնացվածության և ինստիտուցիոնալ կազմակերպվածության բարձր մակարդակի պատճառով։ Ամերիկահայերն ավանդաբար սատարում են Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներին: Դա պայմանավորված է պատմական հիշողությամբ և ԱՄՆ-ում առաջին հայկական համայնքների ձևավորման առանձնահատկություններով: Ամերիկահայ կազմակերպությունների առաջնորդները միշտ սերտ կապեր են ունեցել բարձրաստիճան դեմոկրատների հետ Կոնգրեսում և Սպիտակ տանը: Ամերիկահայերը լավ են հիշում, որ հենց դեմոկրատ նախագահ Վուդրո Վիլսոնի վարչակազմն է ընդունել «Մերձավորարևելյան օգնության» մասին օրենքը, որի շնորհիվ բազում հայեր կյանքը նոր էջից սկսելու հնարավորություն ստացան: Միայն 2012-ին առաջատար հայամետ կազմակերպությունները հայտարարեցին, որ չեն սատարելու դեմոկրատ Բարաք Օբամային վերընտրվելու ժամանակ, քանի որ նա դրժեց իր նախընտրական խոստումն ու չճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Ամերիկահայերը դադարել են վստահել դեմոկրատներին: Հիլարի Քլինթոնը 10 տարի շարունակ սատարել է հայ համայնքի ձգտումներին Ցեղասպանության մասին օրենքի ընդունման, ինչպես նաև հայ-ամերիկյան հարաբերությունների խորացման հարցերում: Նա հետևողականորեն կողմ է հանդես եկել Սենատում բազմաթիվ հայամետ բանաձևերին` հանդես գալով նաև որպես համահովանավոր: Նա մասնակցել է նաև հայ համայնքի համաժողովներին ու համագումարներին: Սակայն ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Կոնգրեսում լսումների ժամանակ խուսափել է «ցեղասպանություն» եզրույթի կիրառումից: Սակայն, ի տարբերություն Օբամայի, նա դեռ լիովին չի սպառել համայնքի վստահության պաշարը: Ակնհայտ է, որ Քլինթոնը կօգտագործի Ցեղասպանության հարցը նոյեմբերին կայանալիք ընտրությունների ժամանակ Կալիֆորնիայում, որտեղ հայկական լոբբին լուրջ քաղաքական և տնտեսական կշիռ ունի: Թրամփի և Քլինթոնի միջև ընտրության դեպքում, պրագմատիկ մոտեցմամբ, համայնքը կսատարի Հիլարի Քլինթոնին: Ամերիկահայերը հասկանում են, որ նա միակ թեկնածուն է, որը հայ համայնքի հետ աշխատելու մեծ փորձ ունի, ի տարբերություն Թրամփի՝ ծանոթ է նաև ԼՂ հակամարտության նրբություններին: Միևնույն ժամանակ, ԱՄՆ ամենաազդեցիկ հայազգի քաղաքական գործիչները` Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Ջորջ Դոքմեջյանը, կոնգրեսականներ Սթիվ Դերունյանն ու Չարլզ Փաշայանը, Հանրապետական կուսակցության անդամներ են եղել: Ավելին՝ հենց հանրապետական նախագահների հետ են կապված հայկական լոբբիի ամենալուրջ նվաճումները: Ռոնալդ Ռեյգանը ԱՄՆ միակ նախագահն է, որն օգտագործել է «ցեղասպանություն» եզրույթը` նկարագրելով 1915-1923 թթ. իրադարձությունները: Ջորջ Բուշ ավագի օրոք հայ լոբբիստները կարողացան հասնել խոշոր անհատույց աջակցության Հայաստանի և Ղարաբաղի համար: Ակնհայտ է, որ հանրապետականները լուրջ ավանդ ունեն ԱՄՆ-ում հայկական լոբբիի ձևավորման ու զարգացման գործում: Սակայն այսօրվա հանրապետականները ոչ մի շփում չեն ունեցել հայամետ շահերը ներկայացնող խմբերի հետ, ինչը նույնպես Քլինթոնին դարձնում է անվիճարկելի թեկնածու։ Իռլանդական լոբբին մշտապես խաղացել է առանքային դերերից մեկը ԱՄՆ ընտրական գործընթացում։ Նախ՝ ԱՄՆ-ում բնակվում է մոտ 35 մլն իռլանդացի, ինչը կազմում է երկրի ընդհանուր բնակչության 11 տոկոսը։ Երկրորդ՝ իռլանդացիները ամերիկյան կաթոլիկ ընտրազանգվածի խոսափողն են ԱՄՆ պատմության մեջ միակ կաթոլիկ նախագահը եղել է իռլանդացի Ջոն Քենեդին։ Երրորդ՝ ամերիկացի իռլանդացիների համակրանքից է հիմնականում կախված քվեարկության ելքը Մասաչուսեթս, Մոնտանա, Նյու Հեմփշիր, Դելավեր և Ռոդ Այլենդ նահանգներում։ Ավանդաբար, իռլանդական համայնքներն աջակցում են դեմոկրատական կուսակցությանը, ինչը պայմանավորված է մի շարք գործոններով։ Առաջին գործոնը կապված է այն բանի հետ, որ հենց դեմոկրտաներն են պաշտպանել ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքները։ Երկրորդ գործոնն ուղղակի առնչություն ունի առավել ազդեցիկ իռլանդական՝ Քենեդիների կլանին, որն էական ազդեցություն է ունեցել Դեմոկրատական կուսակցության զարգացման գործում։ Հատկանշական է, որ նախագահ Ջոն Քենեդու անհատականությունն ու օրինակը կարևոր դեր են խաղացել շատ հայտնի ամերիկացի-իռլանդացի քաղաքական գործիչների կյանքում, որոնց թվում են ներկայիս փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը և պետքարտուղար Ջոն Քերին։ Ընթացիկ ընտրություններում պրոիռլանդական կազմակերպությունները նախապատվությունը կտան Հիլարի Քլինթոնին։ Սակայն կարևոր է նշել, որ նման ընտրությունը բացատրվում է այլընտրանքի բացակայությամբ՝ ի դեմս մրցապայքարին մասնակցելուց Ջո Բայդենի հրաժարվելու։ Ընդհանուր առմամբ՝ ԱՄՆ-ի իռլանդացիները ոչ միանշանակ վերաբերմոնք ունեն Քլինթոնների ընտանիքի հանդեպ։ Իր ժամանակ Բիլ Քլինթոնն ակտիվորեն խաղարկել է իր իռլանդական ծագման գործոնը՝ ձգտելով ստանալ կաթոլիկների ձայները։ Սակայն լինելով նախագահ՝ նա պասիվ քաղաքականություն է վարել օլստերյան հարցի (էթնո-քաղաքական հակմարտություն Հյուսիսային Իռլանդիայում, որն առաջացել է տարածաշրրջանի կարգավիճակի վերաբերյալ կենտրոնական բրիտանական իշխանությունների և տեղի հանրապետական ազգային կազմակերպությունների միջև վեճից) լուծման շրջանակում։ Զարմանալի չէ, որ 2008 թվականի ընտրարշավի ժամանակ Քենեդիների կլանը չաջակցեց Հիլարի Քլինթոնին՝ նախապատվություն տալով Բարաք Օբամային։ Ավելին՝ կլանի այն ժամանակվա ղեկավար, սենատոր Էդվարդ Քենեդին և նրանց ընտանիքին մոտ Ջոն Քերին չեն տեսել նրա մեջ նախագահության համար լուրջ ներուժ։ Այսօր իրավիճակը փոխվել է. Էդվարդի մահը առաջին հորիզոնական է մղել Քերոլայն Քենեդուն, որի համակրանքն ուղղվում է դեպի Քլինթոն։Նրա թեկնածությանն աջակցում է նաև իռլանդական համայնքի ամենահարուստ ներկայացուցիչներից մեկը՝ազդեցիկ փաստաբան Ջոն Ֆիզպատրիկը։ Հաջակցություն Քլինթոնի բարեգործական նախաճաշի ժամանակ Ֆիզպատրիկը հայտարարել էր, որ Հիլարիի նախագահությունը բխում է ԱՄՆ-ի իռլանդացիների և Իռլանդիայի շահերից։ Ավելին՝ «Իռլանդական Ամերիկա» ազդեցիկ պարբերականը Բիլ և Հիլարի Քլինթոններին ներառել է փառքի պատվո սրահում։  

դիտվել է 153 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանի խոսքում այդ ամենը չկա, կա միայն շատ թափանցիկ տողատակը. քաղաքագետ Որքան աշխատավարձ է քաղաքապետարանից ստացել Սուրեն Գրիգորյանը, որն արդեն չի բավականացնում. 24news.am Լավրովը Բաքու կմեկնի Հնդկական ավիաընկերության ինքնաթիռ ե՞ն առևանգել Քննարկումների առանցքում եղել է կոնցեսիոն պարտավորությունների կատարումը. Օլեգ Բելոզյորով Փաշինյանի կադրը կառավարությունում աշխատելու ընթացքում Երևանում 5 բնակարան և 160.000 դոլարանոց «Մերսեդես» է ձեռք բերել. news.am «Արա՛, դու ոնց ես սենց էշություն դուրս տալիս, դու քեզ լսու՞մ ես»․ Էդիկ Անդրեասյան (video) Մարզի բնակիչը մեղավոր չէ, որ դուք կառավարել չգիտեք. պատգամավոր Ինչո՞ւ պետք է տուժեն մարզաբնակ մեր հայրենակիցները. Գառնիկ Դանիելյան Վեհափառ Գարեգին Բ-ի վճռական պատասխանը՝ Փաշինյանի քննիչ հանձնաժողովին (video) Մшրդшսպան ադրբեջանցիներին դուք թողել եք՝ Ջերմուկից հանգիստ հեռանան․ Անժելա Թովմասյան (video) ՏԻՄ ընտրությունների պատճառով «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը փոխվել է ՇՏԱՊ․ Զինված ադրբեջանցուց տուժած Անի Ավետիսյանը հերքում է ադրբեջանցու ցուցմունքը (video) Երևանի կառավարումը հասցրել են աղետի. Մարինե Ֆարմանյան «Я требую ответа Алиева: азербайджанский солдат встанет перед армянским судом», - генерал (video) ԱՊՀ-ում շատ վտանգավոր բան է եղել․․․ Փաշինյանն արդեն շտապում է, այլապես․․․ Ռոբերտ Մարգարյան (video) Ձեզ ասում եմ՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխվելու է․․․ տնային կալանք կտան, ու․․․ փաստաբան (video) #ՈՒՂԻՂ․ «Ինձ գցել է կառավաթի վրա ու խփել․․․»․ սարսափելի մանրամասներ՝ զինված ադրբեջանցու հարձակումից (video) Խաղեր չտա՛ք․ ԱՄՆ-ն Ուկրաինան պետք է հանձնի Ռուսաստանին․․․ իրավիճակը նոր թափ է ստանում (video) Մի՛ ստիպեք՝ զբաղվեմ Նիկոլի հոգեվերլուծությամբ․ Արթուր Խաչատրյանի արձագանքը՝ Փաշինյանի այսօրվա խոսքին (video) Վաղը տեղի կունենա Գագիկ Ծառուկյանի գործով դատավարության առաջին նիստը Խաբու՛մ ես․․․ հենց հիմա ասա՝ ինչ ես Ալիևի հետ պայմանավորվել Թուրքմենստանում․ Աբովյանը՝ Փաշինյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am