Արժե՞ հավատալ Ալիևի «արցունքներին»

ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են երկու երկրների հարաբերությունների զարգացման հարցը, զարգացման հեռանկարները։ Ալիևը հիշեցրել է այս տարվա մարտի վերջին Վաշինգտոնում Բայդենի հետ հանդիպման մասին։ Նրանք ընդգծել են այդ հանդիպման ժամանակ արդյունավետ քննարկումներ անցկացնելը։ Միաժամանակ ընդգծվել է Վիեննայում ԱՄՆ նախաձեռնությամբ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման կարևորությունը։ Ալիևն ընդգծել է Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման կարևորությունը՝ միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան։ Իսկ Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի՝ անվտանգության ու պաշտպանության ենթակոմիտեի նախագահ, Լեհաստանի նախկին արտգործնախարար Աննա Ֆոտիգայի հետ։ Հանդիպմանը կողմերը քննարկել են Ադրբեջանի ու Եվրոպական խորհրդարանի, ինչպես նաև Եվրոպայի մյուս ինստիտուտների միջև համագործակցության ներկայիս իրավիճակը, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը։ Խալաֆովն անընդունելի է որակել առկա ստատուս քվոն և կարևորել է Ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելը։ Խալաֆովը Եվրոպական կառույցներին կոչ է արել մեծացնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը։ Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Ալիևն ու նրա վարչակազմը սկսել են խոսել ղարաբաղյան խաղաղ կարգավորումից: Նրանք փորձում են մնալ` ԵԱՀԿ Մինսկի խմբի գծած սահմաններում, արևմտյան գործիչների հետ հանդիպումներում կարևորում են ԼՂ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելը: Բայց արժե՞ հավատալ Ալիևի «արցունքներին»... Երեկ Իլհամ Ալիևն ու նրա կին Մեհրիբան Ալիևան աշխատանքային այցով ժամանել են Թուրքիա: Ալիևը Ստամբուլում մասնակցելու է Համաշխարհային հումանիտար գագաթնաժողովին, որին մասնակցելու են բազում երկրների ղեկավարներ: Դեռ հարց է, թե ինչ քննարկումներ են ծավալվելու նրա ու Էրդողանի միջև, ինչ «մութ» պայմանավորվածությունների են նրանք գալու ԼՂ հարցով` միջազգային կառույցներին ճնշելու, ադրբեջանանպաստ որոշումներ պահանջելու հարցում ու կեղծիքներ տարածելու հարցում: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը և առհասարակ, Հայաստանն ու Արցախը երբեք չպետք է հանգիստ շունչ քաշեն, համարելով, թե Ալիևը հետ է կանգնել ընդդեմ Արցախի ագրեսիա իրականացնելու մտքից` միջազգային ճնշման ներքո: Ալիևը շարունակելու է ժամանակ առ ժամանակ դիմել դիվերսիոն գործողությունների, ագրեսիայի, միայն այդպես է նա ի վիճակի ԼՂ խնդիրը «տաք» պահել` միջազգային հանրության աչքում: Թամար Բագրատունի

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am