Վատ լուր վարորդներին

Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովը ճանապարհային երթեւեկության անվտանգության թեմայով խորհրդարանական լսումներին այսօր մի շարք կարեւոր թեմաներ արծարծվեցին, ուշագրավ նորություններ հաղորդվեցին։ Լսումներին մասնակցում են ճանապարհային ոստիկանության պաշտոնյաները՝ պետի գլխավորությամբ, ՀԿ-ների ներկայացուցիչներ եւ իրավաբաններ: ««Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհհաննիսյանը հանդես եկավ ծավալուն զեկույցով՝ խոսելով ոլորտի խնդիրներից։ Խնդրահարույց հարցերից մեկը ավտոմեքենանների տեխզննմանն է վերաբերում, Հովհաննիսյանը նկատեց, որ իրականում տեխզննում չի կատարվում, մինչդեռ դրա համար վճարում են վարորդները: «Եթե տեխզննում չես անում, ապա ինչո՞ւ ես տուգանում, առկա է մեծ կոռուպցիա: Առաջարկում եմ դատախազությանը զբաղվել այս հարցով, որը կլինի համահունչ կոռուպցիայի դեմ պայքարին»,- նշեց ՀԿ-ի նախագահը:Ինչպես հայտնի է արդեն մի քանի տարի է վարորդներն իրենց ավտոմեքենաները նախկինի պես չեն տանում տեխնիկական ստուգումների կայաններ, այլ ընդամենը բանկում համապատասխան վճարումների դիմաց ստանում են համապատասխան կտրոնը։Էդուարդ Հովհհաննիսյանը ներկայացրեց նաեւ ճանապարհատրանսպորտային կանոնների խախտման հետեւանքով 2015 թվականին գրանցած մահացության դեպքերը՝ շաղկապելով դրանք այս իրողությանը: «2015-ին 14-ի համեմատ զոհերի թիվն աճել է 16.5 տոկոսով, որից 47-ը արագության գերազանցում եւ խմածություն, 124 վրաեթ, միայն այս երկու պատճառներով զոհերի թիվը կազմում է 92 տկոսոս»։Որոշ պատգամավորների հարցերին պատասխանելով էլ ՃՈ պետ Արմեն Հակոբյանն էլ վստահեցրեց, որ ճանապարհատրանսպորտային երթեւեկության կանոնների խախտումների համար ակտերի քանակը նվազել է.«Ակտերի նվազումը պայմանավորված է նրանով, որ նախազգուշացման ինստիտուտը կիրառվում է, որն այդքան էլ արդյունավետ չի: Եթե տաքսու վարորդը Մաշտցի պողոտայում կանգնում է հասարակական տրանսպորտի կանգառում, իրեն մենք նախազգուշացնում ենք օրը 15 անգամ, որ խնդրում ենք մեքենան դուրս բերեք, հետո 5 րոպե հետո նորից նույն տաքսիստն այնտեղ կանգնում է, սա արդեն չի լինում»,- ասաց Արմեն Հակոբյանը: Սակայն ամենակարեւոր հայտարարությունը Հայաստանի տարբեր հատվածներում հավելյալ արագաչափեր տեղադրելու անհրաժեշտության մասին ազդարարումն էր : Արմեն Հակոբյանը արդեն լրագրողների հետ զրույցում վստահեցրեց.«Այո, արագաչափերի հետ կապված դրանք ավելացնելու անհրաժեշտություն տեսնում ենք»:Այդուհանդերձ, Հակոբյանը հստակ չասաց, թե որքան արագաչափ կավելանա: Հայաստանում, փաստորեն, ոչ մի բիզնես այսօր այդպես արագ չի տարածվում, ինչպես արագաչափերի բիզնեսը։ Ըստ էության՝ անխափան բիզնես է, շահույթ, ավելի ճիշտ՝ գերշահույթ բերելու 100 տոկոս երաշխավորությամբ։ Կարող են հակադարձել, որ սա արվում է հենց վարորդների եւ ընդհանրապես երթեւեկության անվտանգությունից ելնելով, բայց վերջին տարիների վիճակագրությունը եւ զեկույցները փաստում են, որ մահվան ելքով ճանապարհային պատահարների թվով աշխարհում առաջատար դիրքեր ենք գրավում։ Հ.Գ-Արդեն երկու տարի Հայաստանի ճանապարհներին արագաչափեր ու տեսախցիկներ տեղադրող «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը, հիշեցնենք, որ պետռեգիստրում գրանցված է Գուրգեն Մուշեղի Զաքարյանի եւ Ալեքսան Մուշեղի Զաքարյանի անունով: Զաքարյան եղբայրները հայտնի են որպես անվտանգության համակարգեր ներկրող «Էլլիպս» ընկերության սեփականատերեր: Ի դեպ, 2010 թվականին, ԱԺ նիստերի դահլիճի կապիտալ վերանորոգման ժամանակ հենց «Էլլիպս» ընկերությանն էր վստահվել տեխնիկական վերազինման աշխատանքները:Սակայն հանրության շրջանակներում ընկերությունն առավելապես կապվում է Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանի անվան հետ։ Հայնտնի է նաեւ, որ ընկերությունն աշխատում է 70/30 հարաբերակցությամբ, այսինքն տուգանքներից ընդամենը 30 տոկոս է մուտք արվում պետական բյուջե։   Անի Սահակյան

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am