Բազմաչարչար խնդիր չդարձնենք Արցախի համար

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ռազմական փոխօգնության պայմանագիրն արդեն պատրաստ է: Այս պայմանագիրն, ըստ էության, Ղարաբաղի անկախության ճանաչման «կես քայլ է», ճանաչման կես քայլն է: Սա դեռ ամենևին չի նշանակում, որ պայմանագիրն առաջիկայում կկնքվի, այստեղ որոշակի խնդիրներ կարող են լինել, օրինակ` կապված արտաքին գործոնների հետ: Միջազգային դերակատարները, խաղացողները, միջնոր երկրները: Բոլորի դիրքորոշումը պետք է հաշվի առնել, իհարկե, չզիջելով Արցախի շահերը: Հանրապետականները հայտարարում են, որ պայմանագրի մշակումը ավարտական փուլում է: Ինչ վերաբերում է դրա կնքմանը, ապա այստեղ դեռ հստակություն չկա: Արմեն Աշոտյանի խոսքով, դա կլինի պատեհ պահին: «Ես տեղյակ չեմ կոնկրետ ժամկետի մասին, բայց ես գիտեմ, որ այդ աշխատանքները մոտենում են ավարտին, և այդ լրջագույն քաղաքական իրավական նոր շրջանագիծը, որը միավորելու է Հայաստանի և Ղարաբաղի ռազմաքաղաքական տարածքները, նախագծման փուլից կարծես, թե արդեն դուրս է գալիս: Մնացածը կախված է քաղաքական իրավիճակից, սա էլ հստակ պետք է ասվի, որովհետև այդ փաստաթուղթը ստորագրելու որոշումը նույնպես քաղաքական էր»: Իհարկե, ռազմական փոխօգնության պայմանագրի կնքումն անհրաժեշտություն է, մանավանդ, եթե հաշվի առնենք այն, որ դրա մասին հնչել է Հայաստանի նախագահի մակարդակով, ուստի պայմանագրի չկնքումն անլրջություն կլինի: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն ապրիլի 4-ին ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ ասել էր, թե հրահանգել է Արտաքին գործերի նախարարությանը՝ աշխատել Ղարաբաղի հետ՝ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ: Միջազգային հանրություն իհարկե, կարող է որոշակի անհամաձայնություն ցույց տալ, բայց, սա թերևս այն հարցն է, որտեղ հայկական դիվանագիտության համար խնդիրներ, կարծես թե, չպետք է առաջանան: Սա ուղղակի Արցախի ու Հայաստանի բնական և միանգամայն ընկալելի կապի փաստագրում է: Ինչպես է իրեն դրսևորելու Հայաստանի դիվանագիտությունը, պարզ կլինի ապագայում: Ադրբեջանը վստահաբար առիթներ դեռ գտնի ղարաբաղյան գոտում և հայ-ադրբեջանական սահմանին նոր լարվածություններ «սարքելու» համար: Հայկական կողմը պետք է ունենա հստակ հիմքեր` իրավական դաշտում Արցախի անվտանգությունը պաշտպանելու համար: Իսկ սա այն հարցն է, որտեղ միջազգային որևէ կառույց և օտարերկրյա դիվանագետ չպետք է իրենց պարտքը համարեն` «խաղաղ բանակցություններին չխոչընդոտելու» մասին երկար-բարակ ելույթներ ունենալու համար: Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ռազմական փոխօգնության պայմանագրի ընդունումը չպետք է դառնա ԼՂՀ-ն` Հայաստանի կողմից ճանաչելու բազմաչարչար հարց: Թամար Բագրատունի

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am