Մեծ խաղ ու մրցակցություն Ղարաբաղի համար

Stratfor կենտրոնի փորձագետները հրապարակել են ուշագրավ վերլուծություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեմայով։ Ինչպես Արևելյան Ուկրաինայի հակամարտության պարագայում` Ղարաբաղի խնդրի կարգավորման համար կարող է խոչընդոտ հանդիսանալ հետխորհրդային տարածքում ազդեցության համար Ռուսաստանի և Արևմուտքի մղած պայքարը, ընդգծում են Stratfor-ի վերլուծաբանները: Ղարաբաղյան խնդրի լուծման հարցում այս պահին նկատվում է դիվանագիտական ակտիվություն, բայց առաջընթացի մեծ հույս չկա։ ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և ԵԱՀԿ-ի նախաձեռնությամբ Վիեննայում մայիսի 16-ին տեղի է ունեցել չափազանց ներկայացուցչական հավաք, որի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը խաղաղ կարգավորմանը, բայց դրանից հետո բախումները չեն ավարտվել։ Վիեննայում տրված խոստումների և ԼՂ-ում իրական պատկերի տարբերությունը վկայում է այն սահմանափակումների մասին, որոնք կանխում են հարատև կարգավորումը։ Հակամարտությունն ունի նմանություններ անհանգիստ մեկ այլ տարածաշրջանի` Արևելյան Ուկրաինայի զարգացումների հետ։ Ե՛վ Ուկրաինայի, և՛ ԼՂՀ-ի արմատները կարելի է գտնել ԽՍՀՄ անկումային ընթացքի և փլուզման մեջ։ Ղարաբաղյան խնդիրն ի հայտ է եկել այն ժամանակ, երբ Միխայիլ Գորբաչևի ղեկավարած խորհրդային բարեփոխականները 80-ականների վերջին մարդկանց տվել են հավաքներ անցկացնելու և պահանջներ ներկայացնելու իրավունք։ Ղարաբաղի հայությունը ցանկացել է միանալ Հայաստանին, Բաքուն դա մերժել է, և Մոսկվայի հստակ դիրքորոշման բացակայության պայմաններում սկսվել են ռազմական բախումներ։ 1994-ին կողմերը հրադադար են կնքել, բայց մարտական գործողությունները մերթընդմերթ շարունակվել են։ Թե՛ Ղարաբաղի, թե՛ Ուկրաինայի դեպքում Ռուսաստանը և Արևմուտքն ակտիվ միջնորդական ջանքեր են գործադրում։ Երկու կոնֆլիկտներն էլ ընթանում են տարածքներում, որտեղ Ռուսաստանը և Արևմուտքը ներքաշվել են մրցակցության մեջ և իրենց սեփական շահերն են հետապնդում։ Ուկրաինայի դեպքում դա Արևելյան Եվրոպան է, Ղարաբաղի դեպքում` Կովկասը։ Արևմտյան երկրները բաժանվել են երկու մասի, ԱՄՆ-ը և Լեհաստանը Ռուսաստանի նկատմամբ ունեն ավելի կոշտ վերաբերմունք, քան Գերմանիան և Ֆրանսիան։ Բայց ընդհանուր առմամբ Մոսկվան և Արևմուտքը որդեգրել են իրարամերժ դիրքորոշումներ։ Դրա հետևանքով էլ թե՛ մեկ, թե՛ մյուս կոնֆլիկտի դեպքում շատ դժվար է ձեռք բերել համապարփակ և բոլորի համար ընդունելի լուծումներ։ Տեղական պառակտումներն ու ագրեսիան ունեն նշանակություն, բայց ոչ պակաս կարևոր դեր է կատարում հակամարտ կողմերի վրա ազդեցություն գործելու մրցակից հզոր դերակատարների ցանկությունը։ Բնավ երաշխավորված չէ դիվանագիտական բանակցային աշխատանքի հաջողությունը, ավելին, որոշ երկրներ, մասնավորապես՝ Ռուսաստանը, փորձում են հանդես գալ կարգավորմամբ չափազանց հետաքրքրված կողմի դերում, նույնիսկ ուզում են դառնալ գլխավոր միջնորդ և միաժամանակ այնպես անել, որ երկու հակամարտություններն էլ մնան «կառավարելի»։ Stratfor-ի փորձագետները նշում են, որ միշտ կա փոխզիջման և առաջընթացի հնարավորություն, սակայն քաղաքական հարցերում առաջխաղացումը պետք է ուղեկցվի տարրական անվտանգության ապահովման բաղադրիչների իրագործմամբ, այդ առումով ո՛չ Լեռնային Ղարաբաղում, ո՛չ Ուկրաինայում չկա կայուն հրադադար։ «Մինչև դա չապահովվի, կոնֆլիկտները կշարունակվեն` անկախ այն բանից, թե քանի ներկայացուցչական հանդիպում կլինի, կամ քանի կարևոր պարտավորություն կստանձնեն դիվանագետները»,- կարծիք են հայտնել վերլուծական կենտրոնի փորձագետները։ Մետաքսյա Շալունց

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am