Հայաստանը փոխո՞ւմ է ուղղությունը, թե «ատամ» է ցույց տալիս

Մայիսի 3-ին Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի Ռոբերտ Շումանի անվան սրահում տեղի է ունեցել Եվրոպական ակումբի բացումն ու առաջին քննարկումը: Եվրոպական ակումբը ստեղծվել է Երևանի պետական համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի և Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ համատեղ: «Եվրոպական ակումբի նպատակն է համախմբել հայկական և եվրոպական համալսարանների և հետազոտական կենտրոնների գիտնականներին և փորձագետներին՝ մասնավորապես Հայաստանում միջազգային և տարածաշրջանային քաղաքականությունների, ինչպես նաև ԵՄ քաղաքականության վերաբերյալ առողջ քննարկումներն և բանավեճերը խթանելու և անցկացնելու նպատակով: Որպես բանախոսներ՝ քննարկումներին հրավիրվելու են հայտնի փորձագետներ: Քննարկումները տեղի են ունենալու «Չատամ Հաուսի» կանոններով՝ փակ քննարկման ձևաչափով»,- ասվում է ակումբի մասին տարածված հաղորդագրությունում: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ողջունել է Եվրոպական ակումբի ստեղծումը. «Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ու շնորհավորել Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնին այս գաղափարն առաջ տանելու ու ակումբը հիմնելու համար: ԵՄ-ն կաջակցի ձեզ, և մենք լիահույս ենք, որ այս նախաձեռնությունը կտա իր իրական արդյունքները: Դա վերաբերում է ոչ միայն մասնակիցներին, մասնավորապես երիտասարդներին, այլև հայ փորձագետներին ու հասարակությանը: Մենք հույս ունենք, որ սա կդառնա ազատ քննարկումների լավ հարթակ: Այստեղ մենք կխուսափենք էմոցիաներից, պրոպագանդայից և կխոսենք ռեալ և ռացիոնալ փաստարկներով: Ակումբն իր մեկնարկը տվեց ոչ հեշտ թեմայի քննարկմամբ, որը նվիրված է Ռուսաստանին և ԵՄ-ին: Այս հարցը հավելյալ նշանակություն ունի Հայաստանի համար, սակայն, կարծում եմ, որ նման մեկնարկը շատ լավ է»: Ակումբը պլանավորում է այս տարի ունենալ 7 նիստ, ասել է թե՝ ամիսը մեկ անգամ։ Ինչպես տեսնում ենք «Եվրոպական ակումբը» ամբողջությամբ Գրիբոյեդովի ակումբի այլընտրանք է ներկայանում։ «Գրիբոյեդով» ակումբը, որի հիմնադիրը Կրեմլի քաղաքականության քարոզչության թիվ 1 հրապարակային դեմքն է՝ հայտնի հեռուստամեկնաբան Դմիտրի Կիսելյովը, հիշեցնենք, որ Հայաստանում գործում է 2014-ից։ Այս ակումբի հավաքները եւս տեղի են ունենում ամիսը մեկ անգամ, երևանյան տարբեր էլիտար ռեստորաններում, որոնք հավաքների ժամանակ փակվում են։ Այդ հավաքներին մասնակցելու համար ամեն ամիս Հայաստան է ժամանում անձամբ Դմիտրի Կիսելյովը, ով էլ յուրաքանչյուր անգամ մեծ-մեծ հաշիվներ է փակում էլիտար այդ ռեստորաններում ակումբի մասնակիցների ընթրիքից հետո։ Ընթրիքներն ընթանում են հարցուպատասխանի ֆորմատով, տեղացիների հարցերին պատասխանում են ՌԴ-ից հրավիրված հյուրերը, որոնք փոփոխվում են։ Ակումբի նպատակը եվրասիականությամբ քողարկվող պուտինյան իմպերիալիզմի համար Հայաստանում համապատասխան ֆոն ապահովելն էր։ Սակայն վերջին ամիսներին այս ակումբի գործունեության մասին քար լռություն է պահպանվում, նիստերն էլ ամենամսյա հաճախականությամբ չեն անցկացվում։ Քանի որ ռուսական էմիսարների հայնտի պահվածից առաջացած հանրային վրդովմունքն այնքան աճեց, որ այլեւս քարոզելու խնդիր չմնաց։ «Եվրոպական ակումբի» ձեւավորման ժամանակն էլ անչափ ուշագրավ է։ Արդյոք նոր իրավիճակ է՞ ստեղծվել ոչ միայն Ղարաբաղի հարցում։ Մասնավորապես, Վիեննայի հանդիպումը ցույց տվեց, որ ԱՄՆ-ն Ռուսաստանից վերցրել է կարգավորման «մենաշնորհը» եւ կարգավորման դիվանագիտության մեջ կտրուկ աճել է Արեւմուտքի ազդեցությունը, այլեւ առհասարակ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորն է նոր ուղղություն բռնել եւ այդ ուղղությունը դեպի Եվրոպան է, ցույց կտա ժամանակը։ Կամ էլ Հայաստանն էլ ավելի է ամրապնդում եւ-եւ-ի իր քաղաքականությունը՝ ապրիլյան պատերազմից հետո ատամ ցույց տալով ռազմավարական դաշնակից Ռուսաստանին։ Անի Սահակյան

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am