Դոնեցկում 300 հոգանոց խումբ է կազմվել, որն ուղարկվելու է Լեռնային Ղարաբաղ. Դմիտրի Տիմչուկ

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր «Տեղեկատվական դիմադրություն» խմբի համակարգող Դմիտրի Տիմչուկը այսօր Facebook-ի իր էջում գրել է, թե իբր Դոնեցկի մոտ 300 բնակիչներից կազմվել է մի խումբ, որոնց ուղարկելու են Լեռնային Ղարաբաղ կռվելու: «Դոնեցկից Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի Սանկտ Պետերբուրգի հետախուզական վարչություն են տեղափոխվել մոտ 300 գրոհայիններ, հիմնականում՝ հրաձիգներ ու ականազերծողներ: Գրոհայինների հագին եղել է ռուսական զինվորական հագուստ՝ վրան հայերեն ինչ-որ գրություն: Գրոհայիններից ստացած տեղեկատվության հմաձայն, խումբը դասընթացներ է անցնելու Ռուսաստանի տարածքում, ինչից հետո Լեռնային Ղարաբաղում մասնակցելու է ռազմական գործողությունների: Խմբի տեղափոխումն իրականացվել է «Урал» ավտոմեքենաներով»,-գրել է Տիմչուկը: Նա նշել է, թե դրա վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը փոխանցվել է Ուկրաինայի հատուկ ծառայություններին, որոնք այն ստուգելու միջոցներ ունեն եւ համագործակցում են Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ: Նշենք, որ նախկինում Տիմչուկը քանիցս իրականությանը չհամապատասխանող եւ երբեմն Ուկրաինայի ՊՆ-ի կողմից հերքված տեղեկույուններ է տարածել:

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Բելառուսը չեղյալ է հայտարարել Կիրանցի դպրոցը այդպես էլ միջնակարգ չդարձրին. Ոսկան Սարգսյան Իշխանության լինելությունը հղի է ավելի դաժան ու կործանարար պատերազմով․ Հասրաթյան Նիժնեկամսկի քիմիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել, կան զոհեր Խոշոր հրդեհ է տեղի ունեցել Նորք Մարաշում․ կրակն ու ծուխը տեսանելի էր մի քանի կմ-ից Փաշինյանին չի հաջողվում ստանալ «մեկ ճակատ», ինչը նա դիտում է առավել խնդրահարույց․ ընդդիմության առաջատար ուժերին պետք է մնալ իրենց հունի մեջ․ Հակոբ Բադալյան Թրամփն արդեն վարկաբեկված բրենդ է, «Թրամփի ուղին»՝ նույնպես․ քաղաքագետ «Արմավիր» ՔԿՀ-ի բուժանձնակազմի համակարգային անգործությունը կյանքեր է վտանգում. հայտարարություն Ռուսական տանկերը բեռնաթափվել է Կուբայի նավահանգստում Իրանի հարվածը աշխարհի ամենամեծ նավթատարին տեղի է ունեցել ԱՄՆ-ի նախագահի սպառնալիքից հետո․ իրանագետ Դպրոցականներից հարգանք են պահանջում նրանք, որ եկեղեցում հարգանք չեն դրսևորել հավատացյալների նկատմամբ Սերո Խանզադյան փողոցի մի քանի տներում բռնկված հրդեհը մարվել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդը գտնվում է Իրանում. Ռուսաստանի դեսպան Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Սիսիան ավտոճանապարհին ձյուն է տեղում Դատարանը խուսափել է որևէ կերպ հարցին լուծում տալուց․ Արամ Վարդևանյան Եվս մեկ իրանցի գեներալ է սպանվել, զոհվել են նաև ընտանիքի անդամները «Սա Նիկոլի ասած՝ Մացոն է, ով ժամանակին դատում էր Նիկոլին»․ Նաիրա Զոհրաբյան Հայ լինելու բոլոր որակները պիտի կորցրած լինես, որ այդ երիտասարդներին բանտ տանես Փաշինյանը 26 թվականի ժողովրդի մեջ ուզում է 18 թվականի ժողովրդին տեսնել, բայց չի ստացվում. Հրապարակ Իրանը հերքել է երկրի Գերագույն առաջնորդի առողջության վերաբերյալ ասեկոսեները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am