Կորցրած 800 հա տարածքին մեծ նշանակություն տա՞լ, թե չտալ

Հայ հասարակության քննարկումների օրակարգից արդեն մի քանի օր է չի իջնում նախագահ Սերժ Սարգսյանի ամենաշոկային հայտարարությունը՝ 800 հա տարածք հակառակորդին տալու մասին: Սերժ Սարգսյանը Վիեննայից վերադառնալու ճանապարհին հենց ինքնաթիռում խոստովանել էր, որ հայկական կողմը կարող էր վերականգնել ստատուս քվոն, հետ բերել այդ տարածքները, սակայն ռազմավարական և մարտավարական առումով այդ տարածքները որևէ նշանակություն չունեն, ուստի ինքը՝ իբրև գերագույն գլխավոր հրամանատար, որոշել է, որ չարժեր զոհեր տալ դրա համար: Նախագահի այս մոտեցումը միանշանակ չի ընկալվել հասարակության տարբեր շերտերի,եւ հատկապես, արցախյան ազատամարտի մասնակիցների, հրամանատարների կողմից, բայց ոչ քաղաքական ընդդիմություն հռչակված որոշ ուժերի կողմից։ Այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամին միայն «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանն էր, որ դեմ խոսեց այդ մասին։Ըստ Զարուհի Փոստանջյանի, որքան էլ փորձում են քառօրյա պատերազմում կորցրած 800 հա տարածքը ներկայացնել՝ որպես ոչ նշանակալի, բայց ակնհայտ է, որ Թալիշը դրա պատճառով հայտնվել է Ադրբեջանի նշանառության տակ, Մարտակերտն անվտանգ չէ, մենք փաստորեն գյուղ ենք կորցրել։ Ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը սպասարկում է հակառակորդի քաղաքականությունը, և նա է երկրի գլխավոր սպառնալիքը։ Մինչդեռ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց, որ այսօր ավելի կարևոր հարց է պատերազմի և խաղաղության խնդիրը, որը մեր առաջ դրված է. «Ոչ թե ընկնենք սխալների հետևից, ավելի կարևոր հարցեր կան, քան այն, ինչի վրա կենտրոնացել եք: Այսօր դրված է Հայաստանի ու ԼՂ ապագայի խնդիրը, այս գիտակցությունը շատերի մոտ պակասում է: Ես ուրախ եմ, որ մեր հասարակությունը պատասխան է պահանջում պետական այրերից՝ իրենց ստերի համար, բայց այս պահին կան ավելի կարևոր գործեր: Մենք պետք է կարողանանք այս պատերազմից հաղթանակած դուրս գալ»,- ասաց նա: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ճիշտ է՝ «ռիսկ» չարեց մեկնաբանել Փոստանջյանին, բայց հայտնեց իր կարծիքը, որ շփման գիծն անընդհատ փոխվել է եւ դեռ կարող է փոխվել: «Էդ գիծը տվյալ պահի վրա պետք չի ֆիքսել, դա փոփոխական եղել է եւ կլինի: Այո, մի քանի դիրքեր իրենք վերցրել են, բայց գյուղ չի վերցվել: Եթե չի բնակեցված, անվտանգության պատճառով չի բնակեցված: Որպես բնակավայր՝ իրենք ոչ մի բնակավայր էլ չեն կարողացել վերցնել: Պատերազմական գործողությունները կանգնեցվել են, հրադադարը հաստատվել է իրենց իսկ խնդրանքով: Այստեղ էլ կարելի է մտածել, թե մենք ինչու եւս մեկ անգամ համաձայնեցինք իրենց խնդրանքին: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վստահ հակադարձեց, որ Սերժ Սարգսյանը սպասարկում է սպասարկում է հայ ազգի շահն, ինչը չի կարելի ասել Փոստանջյանի մասին: Հարցին` համաձա՞յն է, որ վերջին 22 տարիների ընթացքում հայկական կողմը տարածք կորցրեց, Բաղդասարյանը պատասխանեց. «Նաև համաձայն եմ այն մտքի հետ, որ վերջին հազարամյակների ընթացքում հայ ժողովուրդը 90-ական թվականների հող ձեռք բերեց: Այդ հողը կորցնելը մի քիչ վերացական հասկացողություն է, քանի որ պետք է տեսնել՝ ի՞նչ կորցրեց, և եթե չկորցներ, ապա ի՞նչ կշահեր, և եթե դա հետ վերցինեին, ապա ի՞նչ կկորցնեինք: Ինձ թվում է, որ դրան պետք չէ այդպիսի մեծ նշանակություն տալ, եթե անհրաժեշտություն լինի, ես բացահայտ հայտարարում եմ, որ այդ ամենը վերադարձնելը մեկ-երկու օրվա խնդիր էր, բայց դրա արդյունքները և դրա հետևանքները կարող էին ծանր լինել: Եթե հողը որևէ ռազմավարական նշանակություն չունի, ապա ի՞նչ է նշանակում այդ տարածքներ վերցնել զոհերի միջոցով»: Անի Սահակյան

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am